Նախկին Նախագծեր

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Ուշադրություն․ ծրագիրը սառեցվել է` պայմանավորված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրով․ դադարեցնել այլ երկրների զարգացմանն ուղղված օգնությունը։

Ծրագրի անվանում՝ Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիր

Ծրագրի ֆինանսավորում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն

Առաջնորդող կազմակերպություն՝ Ինտերնյուս

Ենթադրամաշնորհառու՝ Հանրային լրագրության ակումբ

Ենթադրամաշնորհառուի ծրագիր՝ Տրամադրել հոգեբանական աջակցություն Հայաստանի մեդիայի աշխատակիցներին` Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակում

Իրականացման ժամկետներ՝ Հունվար 2024 – դեկտեմբեր 2024 (փուլ 1-ին), դեկտեմբեր 2024 — դեկտեմբեր 2025 (փուլ 2-րդ)

Ենթադրամաշնորհառուի ծրագրի ընդհանուր բյուջե՝ 105,000 ԱՄՆ դոլար

Ծրագրի նպատակը

Ծրագրի գլխավոր նպատակն էր տրամադրել հոգեբանական աջակցություն Հայաստանի մեդիայի աշխատակիցներին։ 

Ծրագրի նպատակն էր Հայաստանի մեդիա ոլորտի ներկայացուցիչների շրջանում անցկացնել կարիքների գնահատում՝ պարզելու պատերազմների, արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի լուսաբանման արդյունքում առաջացած մարտահրավերների ու սթրեսների հաղթահարման կարիքները, հոգեբանական արդյունավետ աջակցության ընդունելի ձևաչափերը։

Ծրագրի խնդիրները

  1. Կարիքների գնահատում ծրագրի մեկնարկային փուլում անցկացվել է մեդիա աշխատակիցների հոգեբանական աջակցության կարիքների գնահատում։ Փորձառու մասնագիտական թիմի հետ համագործակցությամբ մշակվել է կարիքների գնահատման մեթոդաբանություն, որի գործիքակազմը ներառել է խորքային հարցազրույցներ և անանուն հարցախույզեր: Անցկացնել են հարցազրույցներ լրագրողների, խմբագիրների՝ մեդիա բովանդակություն ստեղծող և բովանդակության հետ աշխատող ԶԼՄ ներկայացուցիչների հետ։ Այս ուսումնասիրության արդյունքում տրամադրված հոգեբանական աջակցությունը եղել է ավելի կարիքահեն։ Որպես խորհրդատու՝ ներգրավվել է պատերազմական գոտիներում մեդիա ոլորտի հետ աշխատանքի փորձ ունեցող միջազգային մասնագետ։
  2. Հոգեբանական խորհրդատվություն ծրագրի շրջանակում մեդիա աշխատողների համար հասանելի է եղել անհատական հոգեբանական անվճար ծառայություն։ Հնարավոր է եղել ընտրել ծրագրի կողմից առաջարկվող հոգեբաններին, անհատապես կապ հաստատել իրենց հետ։ Հոգեբանական ծառայությունների մատուցման ժամանակ խստորեն պահպանվել է անձնական տվյալների գաղտնիությունը։ Հատուկ մշակված մեթոդաբանությունը բացառել է անձնական տվյալների արտահոսքը հոգեբանից՝ ծրագրային թիմին:

Ծրագիրն իրականացվել է Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ինտերնյուս Նեթվորքի ենթադրամաշնորհառու Հանրային լրագրության ակումբը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: 

Կիսվել :