Մեդիա բովանդակություն ստեղծողների հոգեկան առողջության ապահովման և զարգացման կարևորությունը․համաժողով

Մեդիա բովանդակություն ստեղծողների հոգեկան առողջության ապահովման և զարգացման կարևորությունը․համաժողով

Հանրային լրագրության ակումբը և «Հոգեբանների հայկական գիտական միավորում» ՀԿ-ն կազմակերպում են «Մեդիա բովանդակություն ստեղծողների հոգեկան առողջության ապահովման և զարգացման կարևորությունը» թեմայով համաժողով։
Համաժողովն անցկացվում է «Ինտերնյուսը Հայաստանում» միջազգային կազմակերպության կողմից իրականացվող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։
Համաժողովին ներկա են լինելու լրատվամիջոցների, հասարակական, միջազգային կազմակերպությունների, դեսպանատների ներկայացուցիչներ, ոլորտային փորձագետներ։
«Հոգեբանների հայկական գիտական միավորում» ՀԿ-ն, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի պատվերով, իրականացրել է ուսումնասիրություն՝ արտակարգ իրավիճակներ լուսաբանող հայաստանյան մեդիա բովանդակություն ստեղծողների սոցիալ-հոգեբանական կարիքների շուրջ։ Ուսումնասիրությունն անցկացվել է ՀԼԱ-ի «Հոգեբանական աջակցություն՝ Հայաստանի մեդիայի աշխատակիցներին» նախագծի շրջանակում։
Համաժողովի ընթացքում կներկայացվեն ուսումնասիրության տվյալները և կքննարկվեն ձևակերպված որոշ քայլերի հնարավոր իրականացման հեռանկարները, մասնավորապես՝ լրատվամիջոցների և մեդիա համայնքի տեսակետից։ Այս տվյալներն ու քայլերը վերաբերում են մեդիա բովանդակություն ստեղծողների հոգեկան առողջության պահպանման և բարելավման խնդիրներին։
Համաժողովի ընթացքում կներկայացվի և կքննարկվի նաև մեդիայի աշխատակիցների սոցիալ-հոգեբանական բարեկեցությանն ուղղված ներքին կանոնակարգի նախնական տարբերակը, կհավաքագրվեն առաջարկություններ՝ այն լրամշակելու համար։
Համաժողովը քննարկման և մտքերի փոխանակման հնարավորություն է, որը համոզված ենք՝ կօգնի ամբողջացնելու և համապարփակ ու իրատեսական մակարդակում ամփոփելու ստացված տվյալներն ու հնչած առաջարկները, ինչպես նաև պատկերացնելու և նախանշելու հետագա քայլերը։
Մասնակցությունը՝ միայն հրավերով։


Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend