Հայտարարություններ

Տրավմա և դիմացկունություն․ սեմինար լրագրողների համար

Գրանցվել՝ այստեղ։

Ի՞նչ է տրավման, ի՞նչ ազդեցություն ունի այն մարդկանց վրա։

Ինչպե՞ս էթիկապես գրագետ և հնարավորինս անվտանգ հաղորդակցվել խոցելի աղբյուրների հետ։

Ինչպե՞ս համայնքային, հավաքական տրավմայի մասին պատմելիս կողմնորոշվել և ճիշտ ընտրություն կատարել մարդկային պատմությունների միջև։

Ինքնախնամք՝ մինչ տրավմատիկ հանձարարությունների կատարումը ինչպե՞ս նախապատրաստվել։

Ինչպե՞ս առավել կարեկցող գործընկեր լինել։

Ինչպե՞ս հաղթահարել տրավմատիկ պատկերներն ու առցանց բռնությունը։

Կորոնավիրուսային համավարակ, պատերազմ․ հատկապես վերջին շրջանում հայաստանցի լրագրողների համար դժվար ժամանակներ են, և այս հարցերը կարող են առավել հաճախ անհանգստացնել նրանց։

Մարդկային և մասնագիտական ի՞նչ ջանքերով և գնով են լրագրողներն արդյունավետ և անվտանգ աշխատում այն պատմությունների հետ, որոնք առնչվում են տրավմային, բռնությանն ու անձնական ողբերգությանը։

Հանրային լրագրության ակումբը «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում ներկայացնում է երկմասանի բացառիկ սեմինար, որը չարժե բաց թողնել։


Այն հնարավորություն է՝ լսելու ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետների և գտնելու վերոնշյալ հարցերի պատասխանները։

Սեմինարը վարելու են «Dart Centre Europe» կազմակերպության փորձագետներ Գևին Րիիսը և Անգելինա Ֆուսկոն։

Dart կենտրոնը Կոլումբիայի համալսարանի Լրագրության բարձրագույն դպրոցի ծրագիր է, որը նվիրված է իրազեկ, նորարարական և էթիկակական ճիշտ մոտեցմամբ բռնության, կոնֆլիկտների և մարդկային ողբերգությունների լուսաբանմանը։

Dart կենտրոնը ճանաչված է որպես միջազգային հեղինակավոր մարմին, որը մասնագիտացած է տրավմայի և լրագրության միջև եղած հարաբերություններում։

Կենտրոնն իր գործունեությունը ծավալում է աշխարհով մեկ՝ ապահովելով ռեսուրսներ այն լրագրողների և ֆիլմարտադրողների համար, որոնք աշխատում են ամենազգայուն և մարտահրավերներով լի թեմաների ուղությամբ, ինչպիսիք են՝ հանցագործությունները, ընտանեկան բռնությունը, բնական աղետները, պատերազմն ու մարդու իրավունքները։

Սեմինարի բանախոս Գևին Ռիիսը ավագ խորհրդական է «Dart Center for Journalism and Trauma» կենտրոնում՝ վերապատրաստման և նորարարության ուղղությամբ։

Դեռևս 2008 թ․-ից նա աշխատում է՝ որպես խորհրդատու և մարզիչ՝ լրատվականների, մեդիային աջակցող կազմակերպությունների և Եվրոպայում, Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում գործող լրագրության դպրոցների համար։

Նախկինում, Գևինը պատրաստել է բիզնես և քաղաքական լուրեր՝ ամերիկյան, բրիտանական և ճապոնական լրատվական ալիքների համար, ինչպես նաև աշխատել է դոկումենտալ և դրամատիկ ժանրի ֆիլմերում, որոնք նախատեսված էին BBC-ի, Channel 4-ի և անկախ ֆիլմարտադրող կազմակերպությունների համար։ Գևինը «Տրավմատիկ սթրեսի ուսումնասիրությունների եվրոպական կենտրոն»-ի և «Մեծ Բրիտանիայի հոգեբանական տրավմա»-ի կենտրոնի խորհրդի անդամ է։

Բանախոս Անգելինա Ֆուսկոն  «Dart Center Europe» կազմակերպության ղեկավարն է և լրագրության ու տրավմայի գծով փորձագետներից մեկը։

Անգելինան 30 տարի աշխատել է Հյուսիսային Իռլանդիայի BBC լրատվականում, որից մեծ մասը՝ որպես հեռուստատեսային նորությունների խմբագիր: Նա ղեկավարում էր թիմեր, որոնք լուսաբանում էին Հյուսիսային Իռլանդիայի հակամարտությունը և Արևմտյան Եվրոպայի քաղաքականապես ամենաբարդ, խմբագրական մարտահրավերներ պարունակող և զգայուն իրադարձությունները:

Առաջին սեմինարը տեղի կունենա մարտի 4-ին` ժամը 16։00-18։00։ Սեմինարի առաջին մասում փորձագետները կխոսեն աղբյուրների և ներդրողների հետ աշխատանքի մասին։

Երկրորդ սեմինարը տեղի կունենա մարտի 11-ին` ժամը 16։00-18։00։ Փորձագետները կներկայացնեն՝ ինչպես, ինչպիսի ռազմավարությամբ պայքարել ահաբեկվածության և ոտնձգությունների դեմ։

Սեմինարը թույլ կտա կիսել մասնագիտական, պրոֆեսիոնալ փորձառություն, ինչպես նաև քննարկել պրակտիկ և էթիկական դիլեմաներ՝ վերհանելով տարբեր մտքեր ու գաղափարներ, որոնք կարելի է փոխանցել գործընկերներին։


Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը։
—————————————————————————————————

Ծրագրի մասին առավել մանրամասն՝ այստեղ։

Ծրագիրն ընդգրկելու է 2020 թ․-ի դեկտեմբեր 31- 2021թ․ մայիս 31 ժամանակահատվածը։ Ծրագիրը ֆինանսավորում է «Հանուն ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամ»-ը (EED – European Endowment for Democracy) կազմակերպությունը։

Հավելյալ հարցերի դեպքում և/կամ մանրամասների ծանոթանալու համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ ՀԿ՝ ստորև նշված հեռախոսահամարների կամ էլ-փոստի միջոցով։

Սարյան 12, 3-րդ հարկ, Երևան, Հայաստան
Հեռ․՝ +37412 755898, +37499 755 898
Էլ-փոստի հասցեներ՝ [email protected], [email protected]



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend