Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Հայաստանի մասին քարոզչական ու մանիպուլյատիվ պատումները Տելեգրամի ռուսական տիրույթում․ հետազոտություն

Պատկերը պատրաստվել է ԱԲ-ի օգնությամբ

Media.am-ի անդրադարձը Հանրային լրագրության ակումբի կողմից կատարված «Տելեգրամը որպես քարոզչական միջավայր. ռուսալեզու ալիքների պատումների վերլուծություն» հետազոտությանը, որն իրականացվել է «Էստոնիայի փորձի կիրառմամբ ապատեղեկատվության ուսումնասիրություն և հակազդում Հայաստանում` 2026 թ․ ընտրություններին ընդառաջ»` ծրագրի շրջանակներում։

2025 թվականը Հայաստանում անցավ բուռն քաղաքական միջավայրում՝ ԵՄ-ին ինտեգրման ակտիվ քայլերով, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացմամբ և հայ-ռուսական հարաբերություններում լարվածության պահպանմամբ։ Նախընտրական փուլում տեղեկատվական դաշտը դարձավ ավելի խոցելի արտաքին միջամտությունների նկատմամբ, իսկ ռուսական մեդիան շարունակում է տեղեկատվության ազդեցիկ աղբյուր հանդիսանալ ընթերցողների զգալի հատվածի համար։

Հաշվի առնելով այս գործոնները Հանրային լրագրության ակումբը հետազոտություն է իրականացրել «Տելեգրամը՝ որպես քարոզչական միջավայր․ ռուսալեզու ալիքների պատումների վերլուծություն» խորագրով՝ փորձելով պարզել, թե ինչ քարոզչական ու մանիպուլյատիվ պատումներ են շրջանառվել ռուսալեզու Տելեգրամ ալիքներում Հայաստանի վերաբերյալ այս պայմաններում։

Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 18 Տելեգրամ ալիք, այդ թվում՝ պետական գործակալությունների երկու ալիք, հայկական ծագում ունեցող ռուսալեզու 3 և 13 ռուսական ալիքներ։  Ուսումնասիրվել են մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հրապարակված նյութերը։

Ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ  այստեղ։

Կիսվել :