Ծրագրի անվանում՝ ԵՄ–Հայաստան ռազմավարական գործընկերություն և վիզաների ազատականացման երկխոսություն
Ծրագրի ֆինանսավորում՝ Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում
Ծրագրի իրականացնող կազմակերպություն՝ Հանրային լրագրության ակումբ
Ծրագրի տևողություն՝ Հունվար-օգոստոս
Ընդհանուր բյուջե՝ 6 610 000 ՀՀ դրամ
Ծրագրի նպատակը և նկարագրությունը`
Հանրային լրագրության ակումբը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ, նախաձեռնել է ծրագիր՝ ուղղված Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա ընթացքի և հեռանկարների, վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող գործողությունների, փոխադարձ պարտավորությունների վերաբերյալ հավաստի և փաստարկված մեդիա բովանդակության ստեղծմանն ու տարածմանը։
Ծրագրի նպատակն է որակյալ մեդիա նյութերի միջոցով հանրությանը ներկայացնել վիզաների ազատականացման քայլերն ու ակնկալվող փոփոխությունները։
Ծրագրի շրջանակում կազմակերպվել է երկօրյա սեմինար` Հայաստանի 10 -ը ԶԼՄ -ներ ներկայացնող 11 լրագրողների համար՝ ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի, ԵՄ անդամ պետությունների դեսպանների, հյուպատոսների և ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Այս հանդիպումները հնարավորություն են տվել լրագրողներին խորքային ու մանրամասն տեղեկատվություն ստանալ վիզաների ազատականացման գործընթացի, բարեփոխումների ու Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում փոխադարձ պարտավորությունների և ակնկալվող փոփոխությունների մասին։
Ծրագրի շրջանակում մասնակից լրագրողները պատրաստելու են թեմային առնչվող փաստահեն մեդիա բովանդակություն` նպաստելով հանրության իրազեկվածության բարձրացմանը։
