Նկարը պատարստվել է ԱԲ օգնությամբ։
Եվրամիության հետ վիզաների ազատականացում. այս արտահայտությունը Հայաստանում շատերն են լսել, բայց արդյո՞ք կա հստակ պատկերացնում, թե իրականում ինչ է այն նշանակում՝ ազատ տեղաշա՞րժ, բնակության իրավո՞ւնք կամ աշխատելու ու կրթվելու նպատակով այցելություններ առանց սահմանափակումների՞։ Ի՞նչն է իրականություն, ի՞նչը՝ թյուր պատկերացում։ Factor TV-ն քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչ գիտեն ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մասին։ Պարզվել է՝ քաղաքացիների մոտ վիզաների ազատականացման շուրջ թյուր պատկերացումները դեռևս շատ են։ Մինչդեռ այս գործընթացն ունի հստակ կանոններ, սահմանափակումներ և հնարավորություններ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Տեսանյութը հասանելի է այս հղումով։
Վերը ներկայացված հոդվածը հեղինակվել է Factor.am լրագրող Գայանե Խաչատրյանի կողմից՝ Հանրային լրագրության ակումբ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ իրականացվող «ԵՄ–Հայաստան ռազմավարական գործընկերություն և վիզաների ազատականացման երկխոսություն» ծրագրի շրջանակում։
Նշենք, որ Գայանե Խաչատրյանը ս/թ մարտի 26-27-ին, Աղվերանում մասնակցել է ծրագրի համանուն խորագրով երկօրյա սեմինարին՝ որի շրջանակներում Հայաստանի ԶԼՄ-ի 11 ներկայացուցիչներ հանդիպեցին ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի, ԵՄ անդամ պետությունների դեսպանների, հյուպատոսների և ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար ԵՄ–Հայաստան համագործակցության ընթացքը, ներառյալ՝ վիզաներին առնչվող հարցեր:
