Նոր մշակված «VisaWise Armenia: Applying Right for Schengen Travel — Շենգենյան վիզայի ուղեցույց Հայաստանի քաղաքացիների համար» ուղեցույցը կօգնի դիմողներին ավելի լավ հասկանալ Շենգենյան վիզայի դիմելու գործընթացը։
Ուղեցույցում ներկայացված է հստակ և գործնական տեղեկատվություն՝
-ինչ է շենգենյան գոտին և շենգենյան վիզան,
-որտեղ դիմել Հայաստանում,
-ինչպես է իրականացվում դիմելու գործընթացը,
-ինչ փաստաթղթեր են սովորաբար անհրաժեշտ,
-որոնք են վիզայի մերժման տարածված պատճառները,
-ինչ սխալներից խուսափել դիմում պատրաստելիս,
-որոնք են դիմողների իրավունքներն ու պարտականությունները,
-ինչ անել և ինչից խուսափել՝ ավելի ամբողջական և վստահելի դիմում պատրաստելու համար:
Ուղեցույցի հիմնական ուղերձը պարզ է․ ուժեղ վիզային դիմումը՝ հստակ, իրական, համահունչ և վստահելի փաստաթղթեր ներկայացնելու մասին է, որոնք ցույց են տալիս՝ ուր եք մեկնում, ինչ նպատակով եք մեկնում, ինչպես եք հոգալու ճամփորդության ծախսերը և ինչու եք վերադառնալու Հայաստան։
Այս ուղեցույցի միջոցով ծրագիրը նպատակ ունի Հայաստանի քաղաքացիներին տրամադրել ճշգրիտ, ստուգված և դյուրընկալ տեղեկատվություն՝ օգնելով ավելի լավ պատրաստել վիզայի դիմումները և խուսափել շենգենյան վիզաների կանոնների շուրջ տարածված սխալներից, թյուրընկալումներից և ապատեղեկատվությունից։
Ուղեցույցը մշակվել է «VisaWise Հայաստան» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է ՄՔՄՄԿ հայաստանյան գրասենյակը MPF-ի շրջանակում՝ ԵՄ-ի ֆինանսավորմամբ։
Նյութի աղբյուրն՝ այստեղ։
