Նկարը պատարստվել է ԱԲ օգնությամբ։
Զբոսաշրջիկների երազանքն ու իրականությունը
Հայաստանում վիզաների ազատականացման թեման գտնվում է ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլեւ հասարակական, մշակութային եւ այլ հետաքրքրությունների հատման կետում։ Վիզաների ազատականացմանը հատկապես սպասում են ՀՀ ճամփորդող քաղաքացիները, քանի որ այն անմիջականորեն կապված է նրանց շարժունակության, անելիքները եւ կյանքը նախապես պլանավորելու հետ։ Արտագնա զբոսաշրջությունը միայն կարճատեւ հանգիստ չէ, ճամփորդելով՝ մարդիկ հնարավորություն են ստանում ծանոթանալու այլ ժողովուրդների մշակույթին, պատմությանը, սովորում են լեզուներ, զարգացնում են միջմշակութային հաղորդակցման հմտությունները, արժեքավոր կապեր են ստեղծում, որոնք կիրառվում են հետագա համագործակցությունների համար: Տարբեր երկրներ այցելող մարդիկ լայնախոհ են, հանդուրժող են, բացի դրանից՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի արտասահման մեկնելիս ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Վերը ներկայացված հոդվածը հեղինակվել է Aravot.am լրագրողներ Գոհար Հակոբյանի և Տաթև Հարությունյանի կողմից՝ Հանրային լրագրության ակումբ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ իրականացվող «ԵՄ–Հայաստան ռազմավարական գործընկերություն և վիզաների ազատականացման երկխոսություն» ծրագրի շրջանակում։
Նշենք, որ Գոհար Հակոբյանը ս/թ մարտի 26-27-ին, Աղվերանում մասնակցել է ծրագրի համանուն խորագրով երկօրյա սեմինարին՝ որի շրջանակներում Հայաստանի ԶԼՄ-ի 11 ներկայացուցիչներ հանդիպեցին ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի, ԵՄ անդամ պետությունների դեսպանների, հյուպատոսների և ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար ԵՄ–Հայաստան համագործակցության ընթացքը, ներառյալ՝ վիզաներին առնչվող հարցեր:
