Նախկին Projects

Հայաստանի երիտասարդների հզորացում

Հանրային լրագրության ակումբի «Power up Youth Armenia» ծրագիրն իրականացվել է 2021 թվականի փետրվար-դեկտեմբեր ամիսներին՝ Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ:

Ծրագրի նպատակն էր աջակցել Հայաստանի մարզերի երիտասարդներին պայքարելու ապատեղեկատվության և կեղծ լուրերի դեմ, խթանել երիտասարդների հետաքրքրությունը մեդիագրագիտության և փաստերի ստուգման նկատմամբ, երիտասարդության շրջանում բարձրացնել իրազեկվածությունը մեդիագրագիտության, փաստերի ստուգման վերաբերյալ, ինչպես նաև նպաստել սոցիալական հարթակներում ստուգված տեղեկության տարածմանը, ստեղծել մեդիագրագետ, նման հայացքներ ունեցող երիտասարդների ցանց և նրանց միավորել ապատեղեկատվության դեմ պայքարի շուրջ:

Ծրագրի շահառուներն են եղել Շիրակի, Լոռու և Արմավիրի մարզերի երիտասարդները: Տեղական և տարածաշրջանային հասարակական կազմակերպությունները, երիտասարդական ակումբներն իրազեկվել են ծրագրի մասին և հրավիրվել համագործակցելու:

Ծրագրի շրջանակում Շիարկի մարզում Հանրային լրագրության ակումբը համագործակցել է «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի հետ։

Ծրագրի շրջանակներում Հայաստանի երեք մարզերի երիտասարդների համար կազմակերպվել են դասընթացներ, մրցույթներ, մարտահրավերներ մեդիագրագիտության, փաստերի ստուգման և ապատեղեկատվության բացահայտման վերաբերյալ: Ստեղծել են վիզուալ նյութեր երիտասարդների կողմից մարտահրավերների և այլ միջոցառումների արդյունքում: Մարզերում երիտասարդների համար կազմակերպվել են վարպետության դասեր, որոնք իրականացվել են հայտնի մարդկանց, սոցիալական մեդիայի աստղերի և հայտնի վլոգերների կողմից երիտասարդներին ոգեշնչելու և խթանելու համար։ Ստեղծվել են նաև հեռուստահաղորդումներ, որոնք տարածվել են սոցիալական մեդիայով՝ նպատակ ունենալով նպաստել մեդիագրագիտության խթանմանը։

Ծրագրի բյուջեն կազմել է 49.000 ԱՄՆ դոլար։

Նորություններ

  • Binance-ը հայտարարում է Հայաստանում լրագրողական մրցույթի անցկացման մասին

    Աշխարհի ամենամեծ կրիպտոարժույթային բորսայի առաջատար բլոկչեյն էկոհամակարգը Binance-ը՝ Web3 Armenia-ի, Հայաստանի տնտեսական լրագրողների ակումբի և Հայաստանի Հանրային լրագրության ակումբի աջակցությամբ, հայտարարում է «CryptoScope. հայացք ֆինանսների ապագային» լրագրողական մրցույթի մեկնարկի մասին։ Մրցույթի նպատակն է բարելավել կրիպտոարժույթներին, բլոկչեյնին և Web3 տեխնոլոգիաներին վերաբերող թեմաների լուսաբանման որակը և մակարդակը, ինչպես նաև նպաստել լայն լսարանի շրջանում կրիպտոգրագիտության ամրապնդմանը: Այս նախաձեռնությունը

    May 8, 2025
  • Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ ԱԺ պատգամավորական էթիկայի հանձնաժողով ստեղծելու առնչությամբ

    Ապրիլի 25-ին ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները քվեարկությամբ մերժել են պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը։ Հիշեցնենք՝  ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մարտի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պահանջել էր, որ Tribune.am կայքի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանն իրենից հեռու կանգնի,

    April 29, 2025
  • Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը Կառավարության՝ «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու որոշման առնչությամբ

    Ապրիլի 17-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել ստեղծել «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ, որը նախատեսում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողներին տրամադրել դրամաշնորհներ` միտված հանրօգուտ բովանդակություն (մշակութային, կրթական, ուսումնական, գիտակրթական, մանկական, մարզական և այլ տեսալսողական հաղորդումներ) ստեղծելուն: Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, անհրաժեշտ ենք համարում հիշեցնել իշխանություններին, որ տարիներ առաջ նրանց ներկայացուցիչների և լրագրողական հասարակական կառույցների

    April 22, 2025
  • «Գյումրիի ընտրությունների ժամանակ հետաքրքիր իրավական կազուս էր ստեղծվել»․ Վարդինե Գրիգորյան

    Մինչև 2026 թ․ ՏԻՄ ընտրությունները պետք է օրենսդրական փոփոխություն իրականացնել և ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու հնարավորություն ստեղծել, որպեսզի չկրկնվի Գյումրիի օրինակը։ Այս մասին հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյանը՝ Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ի հետ անցկացված հարցազրույցում։ Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքում ամենաշատ ձայները ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը

    April 22, 2025
  • «ԱՆԻՖ-ում կատարվածը բյուջեի, հարկատուների փողերի մսխում էր». Վարուժան Հոկտանյան

    «Ենթադրում եմ, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը համահունչ է վարչապետի վերջին հայտարարությանը, թե չպետք է լինել արյունարբու, պետք է օրենքով գործել»,- «Ա1+»-ի եթերում Հանրային լրագրության ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով օրենքը սահմանադրական ճանաչելու մասին ՍԴ-ի որոշմանը։ Վարուժան Հոկտանյանը համոզված է,

    April 18, 2025

Բաժանորդագրվել Մեդիա կենտրոնի հեռարձակումներին և նորություններին

Այլ նախագծեր

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend