
Ինֆոդեմիա N4 – Այս ընտրություններին մենք ընտրում ենք ստուգված տեղեկությունը
- July 29, 2021
- Category: Նորություններ
Ինֆոդեմիայի նախորդ շարքերը՝
Ինֆոդեմիա N1 – Ֆեյքերի դեմ լավագույն պայքարը
Ինֆոդեմիա N2 – Covid19. աշխարհի վե՞րջ, թե՞ համավարակ
Ինֆոդեմիա N3 – Դավադրություն VS պատերազմ․ ո՞վ է թիրախում
Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում տեղի է ունեցել 14 համապետական ընտրություն՝ 6 նախագահական, 8 խորհրդարանական: 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ ընտրություններ են: Ժամանակներն անցնում են, սակայն ընտրական գործընթացը շարունակում է ապատեղեկատվության ստեղծման ու տարածման առիթ լինել:
Ի՞նչ միջոցներ ու տեխնոլոգիաներ են կիրառվել նախկինում և հիմա։ Որքանո՞վ են խոցելի եղել լրատվամիջոցները, ի՞նչ է փոխվել հիմա։ Ինչպե՞ս՝ որպես քաղաքացի ու ընտրող չտրվել մանիպուլյացիային ու ստուգել ստացած տեղեկությունը։
Այս ու մի շարք այլ հարցերի պատասխաններ կգտնեք՝ դիտելով Ինֆոդեմիայի 4-րդ թողարկումը։
Ինֆոդեմիայում ներկայացվում են նախորդող մի քանի շաբաթների ամենից շատ քննարկված և տարածված կեղծ լուրերը, ապատեղեկատվությունը և մանիպուլյացիաները։ Միասին սովորում ենք փաստերի ստուգման նոր գործիքներ և բացահայտում ենք թվային աշխարհը։
TikTok-յան «քաղաքականություն»՝ ընտրական գործընթացին զուգահեռ․ ինչու՞ է հավելվածը գրավում քաղաքական ուժերին։
Այս ընտրություններին ևս կեղծ տեղեկություններն ու մանիպուլյացիաները շատ էին, որոնք ձևավորեցին մթնոլորտ և ազդեցին քաղաքացիների որոշման վրա։
Սրված ու անկանխատեսելի քաղաքական պայքարը բուռն է նաև ապատեղեկատվության ծավալների տեսանկյունից: Լրագրողները, որ մշտապես իրադարձությունների կիզակետում են, մշտապես ստանում են տարբեր ահազանգեր՝ ընտրակեղծիքների մասին, լսում ոչ հավաստի լուրեր ու կասկածելի մտքեր:
Ի՞նչ է փոխվել մեդիայում ու լրագրողի աշխատանքում: Ինչպե՞ս են փաստերը ստուգվել նախորդ և 2021թ.-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ: Ե՞րբ էին ԶԼՄ-ներն առավել խոցելի ապատեղեկատվության նկատմամբ:
Զորւյց Արթուր Պապյանի հետ՝ նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներում ստի և կեղծ տեղեկատվության տարածման ու դրանց վտանգների մասին։
Ընտրություններին ընդառաջ և դրանից հետո ևս շատ կարևոր է տիրապետել, թե ինչ տեղեկատվություն է պարունակում ԿԸՀ կայքը մեր մասին։