Ինֆոդեմիա N5 – Տեղեկությունը՝ 21-րդ դարի զենք
- July 29, 2021
- Category: Նորություններ
Ինֆոդեմիայի նախորդ շարքերը՝
Ինֆոդեմիա N1 – Ֆեյքերի դեմ լավագույն պայքարը
Ինֆոդեմիա N2 – Covid19. աշխարհի վե՞րջ, թե՞ համավարակ
Ինֆոդեմիա N3 – Դավադրություն VS պատերազմ․ ո՞վ է թիրախում
Ինֆոդեմիա N4 – Այս ընտրություններին մենք ընտրում ենք ստուգված տեղեկությունը
Այս թողարկմանը խոսել ենք «Տեղեկատվության ազատության մասին» օրենքից, տեղեկության հայցման ու ստացման գործընթացի, ինչպես նաև դրանում առկա խնդիրների լուծման օրինական ճանապարհների մասին։
Աշխարհի 197 երկրներից ավելի քան 100-ն ունեն «Տեղեկատվության ազատության մասին» օրենք, որն ընդունվում է երկրի իշխանություններին հաշվետու դարձնելու և թափանցիկ հաղորդակցություն ապահովելու նպատակով։
Հայաստանը ևս այս երկների ցանկում է՝ սկսած 2003թ․-ից։
Ինֆոդեմիայում ներկայացվում են նախորդող մի քանի շաբաթների ամենից շատ քննարկված և տարածված կեղծ լուրերը, ապատեղեկատվությունը և մանիպուլյացիաները։ Միասին սովորում ենք փաստերի ստուգման նոր գործիքներ և բացահայտում ենք թվային աշխարհը։
ԱՄՆ որոշ նահանգներում տեղեկատվության մատչելիության օրենքներն անվանում են «արևի լույսի օրենքներ»։ Ստացվում է՝ որտեղ կա այդ լույսը, այնտեղ չկա բորբոս՝ անօրինականություն և կոռուպցիա։
Ինչու՞ և ինչպե՞ս անհրաժեշտություն եղավ ունենալ տեղեկատվության ազատությանը վերաբերող օրենքներ։
Ինչու՞ են կառավարություններն այս օրենքն ընկալում որպես գլխացավանք։ Ի՞նչ հնարավորություներ է տալիս այս օրենքը քաղաքացիներին և ինչպե՞ս է այն փոխում մեր կյանքը։
Ի՞նչ հնարավորություներ է տալիս այս օրենքը քաղաքացիներին և ինչպե՞ս է այն փոխում մեր կյանքը։
Ի՞նչ ճանապարհ է անցնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն ուղարկված հարցումը։
Ի՞նչն է ամենից շատ հետաքրքրում լրագրողներին։
Ե՞րբ է քաղաքապետարանը վերջին անգամ հայտնվել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Սև ցուցակում»։
Ինֆորմացիան 21-րդ դարի ամենաուժեղ զենքն է։ Տեղեկատվության ազատությունը մեզ տալիս է հավելյալ ազատություն տնօրինելու մեր կյանքն ու գործունեությունը և մասնակցելու համայնքի ու երկրի կառավարմանը։
Հանրային լրագրության ակումբի #PowerUp ծրագրի մասնակիցներն ուսումնասիրում են իրենց մարզերում առկա խնդիրները։
Ի՞նչ խնդիրների են բախվում տեղեկատվության հայցման գործընթացում։
Ի՞նչ հետաքրքիր փաստեր արձանագրում։
Ինչպե՞ս կարող է տեղեկություն ստանալու հարցումը դառնալ փաստերի ստուգման ու բացահայտումների գործիք։ Ինֆոդեմիայի 5-րդ թողարկմանն այս մասին պատմում են Հետք մեդիա գործարանի գործընկերները։