Մեր մասին

ՀԼԱ առաքելությունն է՝ խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը, կառուցել մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակություն, աջակցել քաղաքացիական հասարակության զարգացմանը, նպաստել տարածաշրջանի ժողովրդավարացման, երկխոսության, փոխըմբռնման ու խաղաղության հաստատմանն ուղղված պրոցեսներին:
ՀԼԱ առաքելությունը ընդգրկում է նաեւ՝

– հանրային թղթակցության հանրայնացում ու զարգացում

– քաղաքացիական հասարակության ակտիվության խթանում

– համագործակցային մշակույթի եւ ներգրավվածության խթանում եւ զարգացում քաղաքացիական հասարակության, մեդիա դաշտի եւ տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտների միջեւ:

Հանրային լրագրության ակումբի տեսլականը ժողովրդավար, խաղաղ, բարեկեցիկ եւ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, կրթված եւ մրցունակ հասարակությամբ Հայաստանն է, որտեղ քաղաքացիական հասարակությունն ու մեդիան իրականացնում են իրական վերահսկողություն, իսկ պետական կառույցները՝ իրական թափանցիկ գործունեություն ու հաշվետվություն:

Հանրային լրագրության ակումբի միջոցառումներին ու գործունեությանը կարող եք ծանոթանալ հետևելով մեր ֆեյսբուքյան էջին

Մեր առաքելությունը

Քաղհասարակություն

Աջակցել ու խթանել քաղաքացիական հասարակության զարգացմանը

Միջավայր

Ժողովրդավարացում, խաղաղության կառուցում

Ժողովրդավարություն

Նպաստել Հայաստանի ժողովրդավարացմանը զարգացմանը

Խաղաղաշինություն

Նպաստել տարածաշրջանում երկխոսության ու խաղաղության կառուցմանը

Սպասվող միջոցառումներ

Նախագծեր

Համագործակցության համար կապ հաստատեք մեզ հետ

Նորություններ

  • Կանադայի օրվա շրջանակում ՀԼԱ-ն ստացել է վկայագիր

    Հուլիսի 1-ին Երևանում նշված Կանադայի օրվա միջոցառման շրջանակում Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) ստացել է վկայագիր՝ ի նշանավորումն կազմակերպության անդամակցության Կանադա-Եվրասիա առևտրատնտեսական պալատին (ԿԵԱՏՊ)։ Հայաստանում Կանադայի դեսպանատան կողմից կազմակերպված ընդունելությանը մասնակցել է ՀԼԱ նախագահ Սեդա Մուրադյանը։ «Այս հեղինակավոր ցանցին միանալը մեծ պատիվ և պատասխանատվություն է Հանրային լրագրության ակումբի համար։ Մենք վստահ ենք, որ սա նոր հնարավորություն

    July 2, 2025
  • Պատժիչ արդարադատությունը փոխարինել վերականգնողական արդարադատությամբ. Ջուրեմոնիայի մշտադիտարկման արդյունքները․ քննարկում

    Հայաստանում 2016-ից գործող Պրոբացիայի ծառայության նպատակն է պատժիչ արդարադատությունից  անցում կատարել վերականգնողական արդարադատության։ Ծառայության գործունեության հիմքում  հանցանք կատարած մարդու վերասոցիալականացումն  ու տուժող-մեղադրյալ երկխոսության, հաշտեցման խրախուսումն են: Մեդիա կենտրոնում անցկացված՝ «Պատժիչ արդարադատությունը փոխարինել վերականգնողական արդարադատությամբ. Ջուրեմոնիայի մշտադիտարկման արդյունքները» թեմայով քննարկումը նվիրված էր ոլորտի խնդիրների և դրանց լուծումների բարձրաձայնմանը։ Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող

    June 26, 2025
  • Հանրային լրագրության ակումբը միացել է Կանադա-Եվրասիա առևտրատնտեսական պալատին

    Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) ուրախությամբ տեղեկացնում է Կանադա-Եվրասիա առևտրատնտեսական պալատի (ԿԵԱՏՊ) անդամ դառնալու մասին։ ԿԵԱՏՊ-ն անկախ, ոչ պետական և շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն աջակցում է Կանադայի և եվրասիական երկրների միջև առևտրի, ներդրումների և համագործակցության զարգացմանը։ Այս համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի ՀԼԱ-ի համար՝ ներգրավվելու Կանադայում և Եվրասիայում գործող ավելի քան 100 ընկերությունների և անհատների լայն

    June 24, 2025
  • Ազատազրկվածներն ու արտաքին աշխարհը. ի՞նչ է թույլ տալիս օրենքը, և ի՞նչ է տեղի ունենում գործնականում․ քննարկում

    Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների՝ ընտանիքի և ընկերների հետ շփման հնարավորությունները սահմանափակ են ինչպես զանգերի քանակով, այնպես էլ այցելությունների հաճախականությամբ։ Թեև վերջին տարիներին փորձ է արվում վերափոխել համակարգը՝ ներդնելով տեսազանգեր ու բարելավելով կապի ձևերը, խնդիրները դեռ բազմաթիվ են։ Այս հարցը քննարկվել է Մեդիա կենտրոնում կազմակերպված՝ «Ազատազրկվածներն ու արտաքին աշխարհը. ի՞նչ է թույլ տալիս օրենքը, և ի՞նչ

    June 20, 2025

Հայտարարություններ

Subscribe to our newsletter

This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).