Նորություններ

Հայտնի են մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոնի հաղթող թիմերը

Երևան, 4 դեկտեմբերի, 2022 թ։ Երևանում մեկնարկած մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոնի երկրորդ օրը մասնակից 21 թիմերը ներկայացրին փաստերի ստուգման և մեդիագրագիտության կարողությունների զարգացմանն ուղղված տեխնոլոգիական լուծումներով իրենց մշակած նախագծերը։ Պրոֆեսիոնալ ժյուրին, առկա և առցանց թիմերի ներկայացումների, ինչպես նաև հարցուպատասխանի հիման վրա, որոշում կայացրեց հաղթող համարել «Empty Space», «CSharks» և «Մեդիա տեղակալ» թիմերին։

Հեքըթոնի մրցանակային ֆոնդը կազմում էր 15․000 ԱՄՆ դոլար, որը հավասարապես բաշխվեց այս երեք թիմերին։

«The Empty Space» թիմը ցանկանում է ստեղծել ուսուցման օնլայն հարթակ (հավելվածի և վեբկայքի տեսքով), որտեղ պարզ տեքստով կպատմվի ապատեղեկատվության մասին և կօգնի մարդկանց լինել մեդիագրագետ, իսկ ստացված գիտելիքները կստուգվի ինտերակտիվ խաղերի օգնությամբ։

«CSharks» թիմը, թիրախավորելով 10-16 երեխաների տարիքային խումբը, մտադիր է նրանց ներկայացնել արկածային պատմություն, որը պատրաստել են կոմիքսների տեսքով։ Պատմության զարգացումը շարունակվելու է խաղերի տեսքով, որոնք էլ կատարելու են երեխաների մեդիագրագիտության գիտելիքները հարստացնելու կարևոր առաջադրանքը։

«Մեդիա տեղակալ» թիմը նախատեսում է ստեղծել մեդիագրագիտության տեղեկատվական-կրթական վեբ-կայք՝ 15-ից բարձր տարիքային խմբի համար, ինտերակտիվ-կրթական խաղ՝ մինչև 15 տարեկան երեխաների համար, արհեստական ինտելեկտ՝ կեղծ նյութերի հավաստիության վերիֆիկացման համար։

Հաղթողներն ընտրվել են հեղինակավոր ժյուրիի կողմից, որի անդամներն էին․

Ռուբեն Օսիպյան՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի Ձեռնարկատիրական ծրագրերի ղեկավար,

Մարի Բարսեղյան՝ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ի ղեկավար

Հովհաննես Աղաջանյան՝ Synergy International Systems ընկերության ՏՏ ծրագրերի ղեկավար

Հարություն Ծատուրյան՝ փաստերի ստուգման փորձագետ

Արմինե Ուդումյան՝  Orion Worldwide Innovations ընկերության հասարակայնության հետ կապերի ղեկավար

Դեկտեմբերի 3-4-ը տեղի ունեցած հեքըթոնն ուղղված էր խթանելու տեխնոլոգիական լուծումներով նոր ծրագրերի ստեղծմանը, որոնք կմիանան ապատեղեկատվության դեմ պայքարին և մեդիագրագիտության տարածմանը։

Հեքըթոնի մրցանակների շնորհման արարողությանը մասնակցեցին և ելույթներ ունեցան Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Հանրային դիվանագիտության գրասենյակի տնօրեն Ջեն ՄքԷնդրյուն, Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը, «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչ Մարիամ Սիմոնյանը։

Հեքըթոնին մասնակցել է 20 թիմ Հայաստանի տարբեր մարզերից և մեկ թիմ առցանց տարբերակով միացել էր Իտալիայից։  Թիմերի ներկայացումները հասանելի են առցանց:

Մասնակցող թիմերի մասին

«Big Brother» թիմը ներկայացնում է զննարկիչի հավելված (brօwser extension), մասնավորապես՝ քրոմ՝ հեքըթոնի դեմոյի շրջանակներում։ Այն նախազգուշացնում է օգտագործողներին հավանական ապատեղեկատվություն պարունակող նյութերի մասին վեբ էջ այցելելիս։

«Դիպուկ/DeepUK» թիմն առաջարկում է ստեղծել վիդեոխաղ, որի ընթացքում սիմուլյատորը օգտատերերին կառաջարկի մուտքագրել անձնական տվյալներ։ Տարբեր իրավիճակներում օգտատերը կարող է կայացնել որոշում՝ մուտքագրի իր անձնական տվյալները, թե ոչ։ Եվ ըստ այդմ էլ՝ հատուկ անիմացիաների միջոցով պարզ կդառնա ճիշտ որոշում է կայացրել օգտատերը, թե ոչ։

«Non Academics» թիմը նպատակ ունի ստեղծել հարթակ հետազոտողների և գիտաշխատողների հրապարակումների համար, որը կօգնի զերծ մնալ հնացած տեղեկության կիրառումից և ապատեղեկատվությունից գիտական շրջանակներում։

«Are you sure?» թիմի նպատակն է ստեղծել «extension», որը տեղադրելով հայտնի browser-ներում, օգտատերերը կստանան կրկնակի ստուգման և վերահաստատման պատուհան ամեն անգամ, երբ մուտքագրում են իրենց անձնական տվյալները։ Գործիքի իմաստը կայանում է հետևյալում. ինչ-որ կայքում անձնական տվյալները՝ ներառյալ բանկային տվյալները, գրելիս և submit սեղմելիս կբացվի համապատասխան պատուհան, որը կզգուշացնի օգտատիրոջը, որ վերջինս պատրաստվում է տալ համապատասխան տեղեկատվությունը համապատասխան կայքին՝ նշելով, որ կայքի սեփականատերերը կունենան ամբողջական հասանելիություն այդ տվյալները կառավարելու և տիրապետելու հարցում՝ ուղեկցված այլ պոտենցիալ կանխարգելիչ տեքստերով։

«Media Dieta» թիմի գաղափարն է ստեղծել վեբկայք, որտեղ կտեղադրվեն հայալեզու արժանահավատ և ոչ վստահելի կայքերի ցանկ, հավելված և extension Google Chrome բրաուզերի համար, որոնք արհեստական բանականության միջոցով օգտատերերին կօգնեն մեդիադաշտում ճիշտ կողմնորոշվել։ Որպես թիրախային խումբ ընտրված են ուսուցիչները։

«Ճշտի(ր) bot» թիմը նախատեսում է ունենալ Telegram Bot, որտեղ կներկայացվի տեղեկություն լրատվական կամ այլ կայքերից, կստուգվի դրա հավաստիությունը և համապատասխան հաղորդագրությունը կներկայացվի զվարճալի sticker-ների տեսքով։

«MediaEdu» թիմը հեքըթոնի ընթացքում նախատեսում է ստեղծել վեբկայք, որտեղ կլինի 2 բաժին՝ երեխաների և մեծահասակների համար, որն ուղղված կլինի նրանց դարձնել էլ ավելի մեդիագրագետ։

«Դպրոցական մեդիակլինիկա» թիմն առաջարկում է ստեղծել հարթակ, որտեղ փորձագիտական խմբերի միջոցով ուսումնասիրում և բացահայտում են տեղեկատվության հավաստիությունը և տալիս եզրակացություն թվային աղբյուրների վերաբերյալ։

«News Analytics by AI» թիմը ցանկանում է իրականացնել նորությունների վերլուծություն արհեստական ինտելեկտի միջոցով՝ կիրառելով մեքենայական ուսուցումը։

Ղուկասավան ՏՏ կենտրոնի թիմի նպատակն է զարգացնել համայնքները: Հաշվի առնելով ներկայիս ապատեղեկատվության տարածվածության մակարդակը՝ նրանք որոշել են մշակել և իրագործել այնպիսի գաղափար, որը կօգնի հասարակությանը կողմնորոշվել և կատարել ճիշտ ընտրություն կեղծ լուրերի հանդիպելիս:

«NigMa quest club/ՆիգՄա քվեսթ ակումբ» թիմը նախատեսում է ստեղծել մեդիա քվեսթ դպրոցականների համար․ AR հավելվածի միջոցով ստեղծել հիբրիդ քվեսթ (օնլայն և օֆլայն), որի ընթացքում մասնակիցները, օգտագործելով փաստերի ստուգման տարբեր գործիքներ, կդառնան ավելի մեդիագրագետ։

«MeDialog» թիմը մեր թիմը նախաձեռնել է ծրագիր, որի միջոցով պատրաստվում է ստեղծել մեդիագրագետ դեռահասություն: MeDialog անունը  Media և  Dialogue բառերի միաձուլումն է։ Ծրագիրը կազմված 5 ճյուղերից՝ Սեղանի խաղի ստեղծում, app֊ի ստեղծում, դասընթացների  իրականացում, VR ակնոցների  օգտագործում, մուլտֆիլմի ստեղծում։ Ծրագիրը  տեխնոլոգիական և ոչ  տեխնոլոգիական ճյուղերի համակցումն է` ուղղված համընդհանուր նպատակի։

«ՄԵԴԻԱանԳՐԱԳԵՏ» թիմը, մեդիագրագիտության զարգացմանը նպաստելու համար ընտրել է ուսուցանելու ամենաարդյունավետ մեթոդներից մեկը`խաղային մեթոդը։ Առաջարկվող խաղը կազմված է լինելու տարբեր մակարդակներից` ամենապարզից  մինչև ամենաբարդ, որոնք օգտատիրոջը փորձառաբար կծանոթացնեն մեդիայում առկա վտանգներին, կձևավորեն վերլուծական մտածողություն` զանազանելու տեղեկությունը, դրա աղբյուրը, ինչպես նաև կեղծ աղբյուրներ հայտնաբերելու  դեպքում դրանց մերժումը։

Իտալիայից միացած «NewsLit Initiative» թիմը նպատակ ունի կատարել արհեստական բանականության վրա հիմնված նորությունների վերլուծություն։

Միջոցառման մեկնարկին՝ դեկտեմբերի 3-ին, բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինեն, ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը, հեքըթոնի կազմակերպիչ կառույցների՝ «Հանրային լրագրության ակումբ ՀԿ»-ի ղեկավար Սեդա Մուրադյանը, «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչ Մարիամ Սիմոնյանը և գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։ Հեքըթոնի բացման արարողության վերաբերյալ մամուլի հաղորդագրությունը հասանելի է այստեղ։

Հեքըթոնի շրջանակներում ամերիկյան Mythos Labs ընկերության հիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենՓրիյանք Մաթուրն անցկացել է մեկ ժամանոց բանախոսություն՝ մեդիագրագիտության, արհեստական ինտելեկտի և կրթական ծրագրերի միջոցով ապատեղեկատվության դեմ պայքարի վերաբերյալ։

——

Հեքըթոնն իրականացրել են Հանրային լրագրության ակումբը և  «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում։

Այս նորարար նախաձեռնությանը միացել էին մեր գործընկեր կառույցները՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Հայաստանում Ամերիկյան խորհուրդներըՁեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ իր կողմից իրականացվող և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրովԳյումրու տեխնոլոգիական կենտրոնըՎանաձորի տեխնոլոգիական կենտրոնըՀայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը, ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը:



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend