Հայտարարություններ

Մեդիա և տեղեկատվական գրագիտության Հեքըթոն 2022-ի մասնակցության հրավեր

Փաստերի ստուգման և մեդիագրագիտության լուծումներ՝ տեխնոլոգիաների միջոցով

Լրացնել մասնակցության առցանց հայտը։

Հանրային լրագրության ակումբը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ հայտարարում է «Մեդիա և տեղեկատվական գրագիտության Հեքըթոն 2022» մրցույթ՝ փաստերի ստուգման և մեդիագրագիտության կարողությունների զարգացմանն ուղղված տեխնոլոգիական լուծումներով նախագծերի համար։

Մեդիա և տեղեկատվական գրագիտության Հեքըթոնը տեղի է ունենալու ս․թ․ դեկտեմբերի 3-ին և 4-ին՝ «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն»-ում (հասցե՝ ք․Երևան, Ալեք Մանուկյան 1/7, Երևանի պետական համալսարան)։

Այս նորարար նախաձեռնությանը միացել են մեր գործընկեր կառույցները՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Հայաստանում Ամերիկյան խորհուրդները, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն իր կողմից իրականացվող և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրով, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը , ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Հեքըթոնն հայտարարվում է Մեդիագրագիտության հայաստանյան շաբաթվա շրջանակում (նոյեմբեր 7-13, 2022), որ ամեն տարի կազմակերպվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

Նպատակը․ Հեքըթոնի նպատակն է համախմբել Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների, մեդիա, կրթության ոլորտները և համատեղ ուժերով մշակել տեխնոլոգիական լուծումներ, որոնք կնպաստեն հանրության լայն շրջանակների, մեդիա համայնքի և կրթության ոլորտի մեդիագրագիտությանը, կաջակցեն փաստերի ստուգմանն ու տեղեկությունների ճշգրտմանը։

Մասնակիցները․ Հեքըթոնին մասնակցելու են սթարթափ թիմեր, ՏՀՏ ոլորտի ընկերություններ, մեդիա և կրթության ոլորտների ներկայացուցիչներ, լրագրողներ։ Հայտեր կարող են ներկայացնել ինչպես թիմեր, այնպես էլ անհատներ։

Հեքըթոնը Հեքըթոնը տևելու է 24 ժամ, որի ընթացքում անցկացվելու են փաստերի ստուգման և մեդիագրագիտության վերաբերյալ դասընթացներ տեղական և միջազգային առաջատար փորձագետների կողմից, մասնակիցները մշակելու են տեխնոլոգիական գաղափարներ, որոնց դեմո տարբերակները ներկայացվելու են Հեքըթոնի մրցատյանի գնահատականին։

Հեքըթոնի մրցանակային ֆոնդը կազմում է 15,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որը շնորհվելու է երեք լավագույն գաղափարների հեղինակներին։

Դեմո մակարդակը մշակելու, զարգացնելու և կյանքի կոչելու համար Հեքըթոնի ընթացքում և դրանից հետո տեխնոլոգիական, մեդիա, փաստերի ստուգման, կրթության և լրագրության ոլորտի լավագույն մասնագետները մենթորական աջակցություն են ցուցաբերելու գաղափարների շուրջ աշխատող թիմերին և տրամադրելու են խորհրդատվություններ, որոնք կնպաստեն առավել կարիքահեն և առաջատար լուծում ստանալու գործընթացին։

Հեքըթոնի վերաբերյալ կազմակերպվել է 2 տեղեկատվական հանդիպում, որտեղ Հեքըթոնի դիմորդների և հետաքրքված անձանց հետ քննարկվել են դիմելու մանրամասները։

Հեքըթոնի ընթացքում մշակվող տեխնոլոգիական լուծումները պետք է հաշվի առնեն ՀԼԱ-ի աջակցությամբ և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից իրականացված հետազոտության արդյունքները, որոնք բացահայտում են ապատեղեկատվության հետ աշխատանքի և տեղեկությունների ստուգման հարցերում մեդիա աշխատողների կարիքները։ Հեքըթոնի ընթացքում կազմակերպիչները կհոգան մասնակիցների սննդի ծախսերը։

Հետհեքըթոն․ Հետհեքըթոնային շրջանում (2-3 ամիս) մրցանակ շահած թիմերը ստանալու են մենթորական աջակցություն։ Հետհեքըթոնային շրջանում մշակված գաղափարների ուղղությամբ հաղթող թիմերն աշխատելու են շուրջ երկու ամիս և զարգացնելու են դրանք ներդրողների, միջազգային դոնոր կազմակերպությունների, ՏՀՏ և մեդիա ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ առանձին միջոցառման ընթացքում ներկայացնելու համար։

Դիմումներ․ Եթե հետաքրքրված եք այս հնարավորությամբ և ցանկանում ենք անհատապես կամ թիմային մասնակցություն ունենալ Հեքըթոնին, մշակել տեխնոլոգիական լուծումներով նորարար գաղափարներ, այնուհետև մենթորական աջակցությամբ զարգացնել դրանք՝ ներկայացնելով մրցատյանին և հնարավոր ներդրողներին, ապա մինչև ս․թ. նոյեմբերի 28 լրացեք այս հայտը։

Հայտերը դիտարկվելու են ՀԼԱ և ԻԼՏԿ ներկայացուցիչների կողմից, որից հետո ընտրված մասնակիցները և թիմերը կծանուցվեն մանրամասների և հետագա քայլերի վերաբերյալ։ Հայտի լրացման գործընթացի կամ Հեքըթոնի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապվել ՀԼԱ ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Մարտիրոսյանի հետ՝ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով։

Ծրագիրը Հեքըթոնն անցկացվում է «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում ապատեղեկատվությանը դիմացկուն հասարակության ստեղծմանը՝ քաղհասարակության, մեդիայի կարողությունների զարգացման, հանրային, մասնավոր և պետական ոլորտների միջև կայուն համագործակցության միջոցով, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագրի մանրամասները հասանելի են այստեղ։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend