Նախկին Նախագծեր

Արագ արձագանքման հիմնադրամ նախաձեռնություն

Հանրային լրագրության ակումբը մեկնարկել է «Արագ արձագանքման հիմնադրամ նախաձեռնություն» ծրագիրը, որը ընդգրկելու է 2020 թ-ի դեկտեմբեր 31- 2021թ․ մայիս 31 ժամանակահատվածը։ Ծրագիրը ֆինանսավորում է EED (European Endowment for Democracy) կազմակերպությունը։

Ծրագրի թիրախում նախևառաջ Արցախյան 2-րդ պատերազմը և դրա հետևանքները լուսաբանած լրագրողները, օպերատորները, ֆոտոլրագրողները, վավերագրողները, մոնտաժողները, լրատվամիջոցների ղեկավարները և քաղաքացիական հասարակության այն կազմակերպություններ են, որոնք տեղեատվական  գործունեություն են իրականացնում։

Ծրագրի թիրախ խումբ են հանդիսանում նաև հոգեբանները, որոնց վերապատրաստվելու հնարավորություն է տրվելու՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարումների ուղղությամբ։

Ծրագրի հիմնական նպատակներն են լրագրողների և մեդիա աշխատողների արագ և ճկուն աջակցության հնարավորությունը, նրանց բժշկական և հոգեբանական օգնության տրամադրումը, միջազգային մարդասիրական օրենսդրության, առաջին օգնության, թվային և անձնական տվյալների անվտանգության ուղղությամբ մասնագիտական կարողությունների զարգացումը և լրագրողների ու հանրության շրջանում հոգեբանական պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության  բարձրացումը։

Վերոնշյալ նպատակների իրականացման համար կազմակերպվելու են մի շարք դասընթացներ՝ միջազգայնորեն ճանաչված ամերիկյան «Dart լրագրության և տրավմայի  կենտրոնի»,  հոգեբանական պաշտպանության և  հետտրավմատիկ սթրեսային խանգարումներով զբաղվող (PTSD) մասնագետների կողմից ։

«Արագ արձագանքման հիմնադրամ» ծրագիրն իրականացնում է Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն։  Ծրագրի շրջանակներում ձևավորվել է նաև համակարգող կոնսորցիում, որի կազմում են ՝ Մեդիա նախաձեռնության կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը: Կոնսորցիումը մշակելու է նախաձեռնության երկարաժամկետ տեսլականը, առաքելությունն ու ռազմավարությունը։

Ծրագրի բյուջեն՝ 41.020 ԱՄՆ դոլար։

Նորություններ

Բաժանորդագրվել Մեդիա կենտրոնի հեռարձակումներին և նորություններին

Այլ նախագծեր

  • Hack2Check․ մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն

    Ծրագրի անվանում՝ «Hack2Check․ մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն» Ծրագրի ֆինանսավորում՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակ   Ծրագրի իրականացնող՝ Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ) և Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայաստան Ծրագրի գործընկերներ՝ Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ), «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն իր Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններով Իրականացման ժամկետներ՝ հոկտեմբեր 2023 թ․ – օգոստոս 2024 թ․ Բյուջե՝ 70.000 ԱՄՆ դոլար    Ծրագրի նպատակը  Ծրագիրը նպատակ

    Հոկտեմբերի 31, 2023
  • Արդարացի դատաիրավական բարեփոխումներ

    Արդարացի դատաիրավական բարեփոխումներ   Ծրագրի անվանում՝ «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» Ֆինանսավորում՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ (նախկին՝ ԲՀՀ-Հայաստան) Տևողությունը՝ Փուլ 1 – 2021 թ․ դեկտեմբեր – 2022 թ․ նոյեմբեր Փուլ 2 – 2022 թ․ դեկտեմբեր – 2023 թ․ նոյեմբեր    Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը արդարադատության ոլորտում ներկայումս իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ: Ծրագիրը ներառում է նաև գործողություններ,

    Մայիսի 26, 2023
Share via
Send this to a friend