ՉԼՍՎԱԾ ՁԱՅՆԵՐ

«Չլսված ձայներ» նախագիծն International Alert կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող աշխատանքի մի մասն էր։

Այն հակամարտությունից տուժող հասարակությունները ներկայացնող լրագրողների աշխատանքի և «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի վրա հակամարտության ազդեցությունը լուսաբանող համատեղ ջանքերի արդյունքն էր:

Նախագծի նպատակը՝ մարդկանց ձայները լսելի դարձնելն էր` և’ այն հասարակության մեջ, որտեղ ապրում են, և’ հակամարտության հակառակ կողմում` ընթերցողներին հնարավորություն տալով տեսնել «թշնամու» կերպարի ներքո թաքնված իրական դեմքերը:

Հանրային լրագրության ակումբը, International Alert կազմակերպության կողմից ստանալով ենթադրամաշնորհ, կազմակերպեց տարբեր դասընթացներ՝ ուղղված Հայաստանից և ԼՂ-ից լրագրողների մասնագիտական աճի զարգացմանն ու ներուժի հզորացմանը։ Դասընթացների ժամանակ մասնակիցները ծանոթացել են ժամանակակից մեդիագործիքներին ու լրագրության նոր պահանջներին, ֆոտոլրագրության հիմունքներին, զգայուն թեմաներով լրագրողական նյութեր պատրաստելու կանոններին։ Կազմակերպվել են նաև հանրային քննարկումներ, ինչպես նաև համակարգվել է «Չլսված ձայներ» հարթակին լրագրողների թղթակցելու աշխատանքը։

Ծրագիրը ֆինանսավորվում էր Եվրոպական միության կողմից` «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:

Նորություններ

  • Հավաքագրվում են Արցախից բռնի տեղահանված մեդիա աշխատողների տվյալները՝ նրանց աջակցման մեխանիզմների մշակման համար

    Արցախում կատարվող ողբերգական դեպքերի հետևանքները բացասականորեն են անդրադառնում լրագրողների, նրանց գործընկերների և հարազատների վրա, քանի որ նրանց աշխատանքն ուղիղ առնչություն ունի իրավիճակը լուսաբանելու, մարդկային տրավման ու տառապանքը վավերագրելու հետ։ Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ), Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Խոսքի ազատության և պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Ստեփանակերտի մամուլի ակումբը և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը «Արագ

    Սեպտեմբերի 28, 2023
  • www.osp.am. փաստերի ստուգման նորաստեղծ հարթակը՝ լրագրողների օգնական

    Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) գործարկել է փաստերի ստուգման նոր կայք՝ Բաց աղբյուրների հարթակ։ OSP.am-ը (Open Sources Platform) ստեղծված է աջակցելու հետաքննող լրագրողներին, փաստերի ստուգմամբ կամ տվյալների լրագրությամբ զբաղվող մասնագետներին՝ հայաստանյան բաց աղբյուրներից դյուրացված տարբերակով ստանալու իրենց անհրաժեշտ տեղեկությունը։ Հարթակն ստեղծվել է Հանրային լրագրության ակումբի «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի

    Սեպտեմբերի 28, 2023
  • Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը ՔՊ-ն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գործով հայցի վերաբերյալ

    Երևան, 6 սեպտեմբերի 2023թ․ Սեպտեմբերի 4-ին «Fip.am» փաստերի ստուգման հարթակի հիմնադիր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացել է որոշում՝ կազմակերպությանը պատկանող գույքի վրա 1 միլիոն դրամի չափով արգելանք դնելու մասին։ Սրա համար հիմք է հանդիսացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ներկայացրած կատարողական թերթը, որն արտացոլում է այդ ատյանի որոշումը՝ «Քաղաքացիական պայմանագիր»

    Սեպտեմբերի 7, 2023
  • Ծրագրերի օգնականի թափուր հաստիք՝ ՀԼԱ-ում

    ՀԱՍՏԻՔԸ՝ Ծրագրերի օգնական  ՎԱՅՐԸ` Երևան  ԴԻՄԵԼՈւ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` Սեպտեմբերի 21-ը ներառյալ  ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎԸ՝ Նոյեմբերի 1  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ՝ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ  ԴՐՈՒՅՔԸ՝ Լրիվ    Հանրային լրագրության ակումբը փնտրում է ակտիվ, փորձառու և պատասխանատու աշխատակցի՝ կազմակերպության Ծրագրերի օգնականի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։ Մենք փնտրում ենք գործընկերոջ, ով աշխատասեր է, նորարար, նախաձեռնող, սիրում է թիմային աշխատանքը, հարգում է

    Սեպտեմբերի 4, 2023
  • Աշխատանքի հնարավորություն ՀԼԱ-ում․ Ծրագրերի ղեկավարի թափուր հաստիք

    ՀԱՍՏԻՔԸ՝ Ծրագրերի ղեկավար  ՎԱՅՐԸ` Երևան  ԴԻՄԵԼՈւ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` Սեպտեմբերի 15-ը ներառյալ  ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎԸ՝ Անմիջապես  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ՝ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ  ԴՐՈՒՅՔԸ՝ Լրիվ  Հանրային լրագրության ակումբը հայտարարում է Ծրագրերի ղեկավարի թափուր հաստիքի մրցույթ։ Մենք փնտրում ենք գործընկերոջ, որը պատասխանատու է, սիրում է աշխատանքը հասարակական ոլորտում, կարողանում է հանդես գալ նախաձեռնություններով և կատարել իր աշխատանքը սահմանված ժամկետներում։ Մենք

    Օգոստոսի 31, 2023

Բաժանորդագրվել Մեդիա կենտրոնի հեռարձակումներին և նորություններին

Այլ նախագծեր

  • Արդարացի դատաիրավական բարեփոխումներ

    Արդարացի դատաիրավական բարեփոխումներ   Ծրագրի անվանում՝ «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» Ֆինանսավորում՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ (նախկին՝ ԲՀՀ-Հայաստան) Տևողությունը՝ Փուլ 1 – 2021 թ․ դեկտեմբեր – 2022 թ․ նոյեմբեր Փուլ 2 – 2022 թ․ դեկտեմբեր – 2023 թ․ նոյեմբեր    Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը արդարադատության ոլորտում ներկայումս իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ: Ծրագիրը ներառում է նաև գործողություններ,

    Մայիսի 26, 2023
  • Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. Արագ արձագանքում (ATNP արագ արձագանքում)

    Ծրագրի անվանումը՝ Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. արագ արձագանքում (ATNP Rapid Response) Դոնոր կազմակերպություն՝ Եվրոպական միություն Առաջատար կազմակերպություն՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամ (ԵՀՀ) Իրականացնող կազմակերպություններ` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային քաղաքականությունների կենտրոն ՀԿ-ն Հայաստանից և Անադոլու Կուլտուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը Թուրքիայից: ՀԼԱ համագործակցություն՝ Հանրային

    Մարտի 20, 2023
Share via
Send this to a friend