Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում

Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում
«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացրեց «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը մեկնարկել էր 2017թ․ դեկտեմբերին։
Ծրագրի ընդհանուր նպատակն էր նպաստել փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը` հանրային իրազեկման, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։
Ծրագրի խնդիրներն էին.
- Ընդլայնել լրագրողների իրազեկվածությունը և զարգացնել փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման հմտություններ,
- Բարելավել փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքի իրավիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի որակը։
Ծրագրի բաղադրիչներն էին՝
Լրագրողների կարողությունների զարգացում
Միջազգային դասընթացավարների կողմից իրականացվեցին վերապատրաստման դասընթացներ լրագրողների համար՝ փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական հետաքննությունների առանձնահատկությունների և մեթոդների մասին: Քաղաքացիական հասարակության, պետական համապատասխան կառույցների ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները հրավիրվեցին ներկայացնելու տեսակետերը, ինչպես նաև քննարկելու հնարավոր համագործակցության մեխանիզմներն ու մոտեցումները։ Ծրագրի շրջանակներում մշակվեց և առցանց հրապարակվեց ձեռնարկ, որը պարունակում է դասընթացի մոդուլները և թեմային առնչվող այլ նյութեր։
Լրագրողական նյութեր
Դասընթացներին մասնակցած լրագրողների կողմից ստեղծվեցին համապարփակ լրագրողական նյութեր՝ օգտագործելով ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։ Ծրագիրը տրամադրեց տեխնիկական, մասնագիտական և ֆինանսական աջակցություն հետաքննական նյութեր պատրաստելու համար, որոնք հրապարակվեցին և տարածվեցին շահառուների ու հանրության շրջանում։
Մեդիա մրցույթ
Իրականացվեցին տարեկան մեդիա մրցույթներ` փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ՝ հանրության ուշադրությունը բարձրացված խնդիրների վրա սևեռելու, ինչպես նաև դրանց մասնագիտական, հետևողական լուսաբանումը խրախուսելու նպատակով։
Առցանց/Հեռուստահաղորդումներ
Պատրաստվեցին և հեռարձակվեցին հեռուստահաղորդումներ՝ փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ փորձագետների և անհատական պատմությունների հիման վրա։ Թեմաների ընտրությունը կատարվեց առկա զեկույցների, նյութերի, ինչպես նաև փորձագետների, ակտիվիստների, դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների հիման վրա։
Հանրային քննարկումներ
Երևանում և ՀՀ տարբեր մարզերում իրականացվեցին ուղիղ հեռարձակմամբ հանրային քննարկումներ՝ փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։
Նորություններ
-
Ազատազրկվածները ցանկանում են աշխատել. ո՞րն է համակարգի արձագանքը. քննարկում
Աշխատանքային զբաղվածությունը՝ որպես վերասոցիալականացման հիմնասյուն, շարունակում է առանցքային դեր ունենալ քրեակատարողական համակարգում։ Սակայն, թե որքանով են ազատությունից զրկված անձինք իրապես ունենում աշխատելու և հմտություններ ձեռք բերելու հնարավորություն՝ մնում է քննարկման թեմա։ Թեմային անդրադարձ է կատարվել Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ընթացքում, որտեղ ոլորտի փորձագետները ներկայացրել են թե՛ ներկայիս վիճակը, թե՛ առկա մարտահրավերները։ Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական
June 16, 2025 -
Lրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրող Վահե Մակարյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առնչությամբ
Հունիսի 13-ին Ազգային ժողովում խոչընդոտվել է Mediahub.am լրատվական կայքի թղթակից Վահե Մակարյանի մասնագիտական գործունեությունը։ Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 4-ին խիստ վիճահարույց հիմնավորմամբ դադարեցվել էր նրա հավատարմագրումը խորհրդարանում։ Այդ որոշումը կայացվել էր Վահե Մակարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև ծագած վեճից հետո, որը զուգորդվել էր փոխադարձ մեղադրանքներով և վիրավորանքներով։ Մենք անդրադարձել ենք այդ փաստերին
June 16, 2025 -
«Հայաստանում ընտրովի արդարադատությունն անպատժելիության հետևանք է»․ Անի Չատինյան
Հայաստանի Հանրապետությունում կա ընտրովի արդարադատություն։ Դա տեսանելի է տարբեր բնագավառներում՝ և քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերով, և խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի, և հիմնարար իրավունքների խախտումների գործերով։ Այս մասին Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը։ «Մինչդեռ օրենսդրությունը, կոնվենցիաները, պրակտիկան և, առհասարակ, արդարադատության իրականացման
June 3, 2025 -
Կամավորական աշխատանքի հնարավորություն՝ Հանրային լրագրության ակումբում
Հանրային լրագրության ակումբը փնտրում է կամավոր՝ միանալու մեր թիմին և աջակցելու կազմակերպության ծրագրերի իրականացմանը՝ բովանդակային և տեխնիկական հարցերում։ Եթե ցանկանում եք ձեռք բերել նոր փորձ, զարգացնել ձեր հմտությունները մեդիայի, սոցիալական մեդիայի և ծրագրերի համակարգման ոլորտներում, ապա հրավիրում ենք միանալ Հանրային լրագրության ակումբի թիմին՝ որպես կամավոր։ Ի՞նչ կտա Ձեզ կամավորությունը ՀԼԱ-ում Տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն։
June 2, 2025 -
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թեման դառնալու է ընդդիմության և իշխանության նախընտրական քարոզչության մի մասը․ Միհրան Բուլղադարյան
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ՀՀ դատախազությունը հետաձգում էր նիստերը, որպեսզի հասկանա, թե այն որ գործի վրա ինչ ազդեցություն է ունենալու։ Այս մասին Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ում կազմակերպված հարցազրույցի ժամանակ ասաց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Միհրան Բուլղադարյանը։ Հիշեցնենք, որ ՍԴ-ն ապրիլի 16-ին սահմանադրական էր ճանաչել «Ապօրինի
May 30, 2025
Բաժանորդագրվել Մեդիա կենտրոնի հեռարձակումներին և նորություններին
Այլ նախագծեր
-
Աջակցել անկախ լրատվամիջոցներին և ՔՀԿ-ներին` Հայաստանում սոցիալական մեդիայի միջոցով Եվրամիության և ԵՄ ընդլայնման վերաբերյալ հավաստի տեղեկատվության հասանելիության խթանման գործում
Ծրագրի անվանում` Աջակցել անկախ լրատվամիջոցներին և ՔՀԿ-ներին` Հայաստանում սոցիալական մեդիայի միջոցով Եվրամիության և ԵՄ ընդլայնման վերաբերյալ հավաստի տեղեկատվության հասանելիության խթանման գործում Ծրագրի ֆինանսավորում՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Փոխակերպման խթանման ծրագիր (Transformation Promotion Programme) Առաջնորդող կազմակերպություն՝ EUROPEUM Եվրոպական քաղաքականության ինստիտուտ Գործընկեր՝ Հանրային լրագրության ակումբ Ծրագիրը միտված է Հայաստանի սոցիալական մեդիայում Եվրոպական միության և ԵՄ ընդլայնման
April 16, 2025 -
Մեդիան հանուն բարեփոխումների. հանրային երկխոսության խթանում քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի վերաբերյալ
Ծրագրի անվանում՝ «Մեդիան հանուն բարեփոխումների. հանրային երկխոսության խթանում քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի վերաբերյալ» Ծրագրի ֆինանսավորում՝ Եվրոպական միություն Ծրագրի իրականացնող՝ Հանրային լրագրության ակումբ Ծրագրի գործընկերներներ՝«Սոցիալական արդարություն» ՀԿ և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ` «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում Տևողություն՝ Փետրվար, 2025 թ․ – Հունիս, 2025 թ․ Բյուջե՝ 9,000 եվրո Ծրագրի ամփոփ նկարագրություն Ծրագիրը
February 18, 2025