Նախկին Projects

Հայաստանի երիտասարդների հզորացում

Հանրային լրագրության ակումբի «Power up Youth Armenia» ծրագիրն իրականացվել է 2021 թվականի փետրվար-դեկտեմբեր ամիսներին՝ Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ:

Ծրագրի նպատակն էր աջակցել Հայաստանի մարզերի երիտասարդներին պայքարելու ապատեղեկատվության և կեղծ լուրերի դեմ, խթանել երիտասարդների հետաքրքրությունը մեդիագրագիտության և փաստերի ստուգման նկատմամբ, երիտասարդության շրջանում բարձրացնել իրազեկվածությունը մեդիագրագիտության, փաստերի ստուգման վերաբերյալ, ինչպես նաև նպաստել սոցիալական հարթակներում ստուգված տեղեկության տարածմանը, ստեղծել մեդիագրագետ, նման հայացքներ ունեցող երիտասարդների ցանց և նրանց միավորել ապատեղեկատվության դեմ պայքարի շուրջ:

Ծրագրի շահառուներն են եղել Շիրակի, Լոռու և Արմավիրի մարզերի երիտասարդները: Տեղական և տարածաշրջանային հասարակական կազմակերպությունները, երիտասարդական ակումբներն իրազեկվել են ծրագրի մասին և հրավիրվել համագործակցելու:

Ծրագրի շրջանակում Շիարկի մարզում Հանրային լրագրության ակումբը համագործակցել է «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի հետ։

Ծրագրի շրջանակներում Հայաստանի երեք մարզերի երիտասարդների համար կազմակերպվել են դասընթացներ, մրցույթներ, մարտահրավերներ մեդիագրագիտության, փաստերի ստուգման և ապատեղեկատվության բացահայտման վերաբերյալ: Ստեղծել են վիզուալ նյութեր երիտասարդների կողմից մարտահրավերների և այլ միջոցառումների արդյունքում: Մարզերում երիտասարդների համար կազմակերպվել են վարպետության դասեր, որոնք իրականացվել են հայտնի մարդկանց, սոցիալական մեդիայի աստղերի և հայտնի վլոգերների կողմից երիտասարդներին ոգեշնչելու և խթանելու համար։ Ստեղծվել են նաև հեռուստահաղորդումներ, որոնք տարածվել են սոցիալական մեդիայով՝ նպատակ ունենալով նպաստել մեդիագրագիտության խթանմանը։

Ծրագրի բյուջեն կազմել է 49.000 ԱՄՆ դոլար։

Նորություններ

  • Կանադայի օրվա շրջանակում ՀԼԱ-ն ստացել է վկայագիր

    Հուլիսի 1-ին Երևանում նշված Կանադայի օրվա միջոցառման շրջանակում Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) ստացել է վկայագիր՝ ի նշանավորումն կազմակերպության անդամակցության Կանադա-Եվրասիա առևտրատնտեսական պալատին (ԿԵԱՏՊ)։ Հայաստանում Կանադայի դեսպանատան կողմից կազմակերպված ընդունելությանը մասնակցել է ՀԼԱ նախագահ Սեդա Մուրադյանը։ «Այս հեղինակավոր ցանցին միանալը մեծ պատիվ և պատասխանատվություն է Հանրային լրագրության ակումբի համար։ Մենք վստահ ենք, որ սա նոր հնարավորություն

    July 2, 2025
  • Պատժիչ արդարադատությունը փոխարինել վերականգնողական արդարադատությամբ. Ջուրեմոնիայի մշտադիտարկման արդյունքները․ քննարկում

    Հայաստանում 2016-ից գործող Պրոբացիայի ծառայության նպատակն է պատժիչ արդարադատությունից  անցում կատարել վերականգնողական արդարադատության։ Ծառայության գործունեության հիմքում  հանցանք կատարած մարդու վերասոցիալականացումն  ու տուժող-մեղադրյալ երկխոսության, հաշտեցման խրախուսումն են: Մեդիա կենտրոնում անցկացված՝ «Պատժիչ արդարադատությունը փոխարինել վերականգնողական արդարադատությամբ. Ջուրեմոնիայի մշտադիտարկման արդյունքները» թեմայով քննարկումը նվիրված էր ոլորտի խնդիրների և դրանց լուծումների բարձրաձայնմանը։ Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող

    June 26, 2025
  • Հանրային լրագրության ակումբը միացել է Կանադա-Եվրասիա առևտրատնտեսական պալատին

    Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) ուրախությամբ տեղեկացնում է Կանադա-Եվրասիա առևտրատնտեսական պալատի (ԿԵԱՏՊ) անդամ դառնալու մասին։ ԿԵԱՏՊ-ն անկախ, ոչ պետական և շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն աջակցում է Կանադայի և եվրասիական երկրների միջև առևտրի, ներդրումների և համագործակցության զարգացմանը։ Այս համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի ՀԼԱ-ի համար՝ ներգրավվելու Կանադայում և Եվրասիայում գործող ավելի քան 100 ընկերությունների և անհատների լայն

    June 24, 2025
  • Ազատազրկվածներն ու արտաքին աշխարհը. ի՞նչ է թույլ տալիս օրենքը, և ի՞նչ է տեղի ունենում գործնականում․ քննարկում

    Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների՝ ընտանիքի և ընկերների հետ շփման հնարավորությունները սահմանափակ են ինչպես զանգերի քանակով, այնպես էլ այցելությունների հաճախականությամբ։ Թեև վերջին տարիներին փորձ է արվում վերափոխել համակարգը՝ ներդնելով տեսազանգեր ու բարելավելով կապի ձևերը, խնդիրները դեռ բազմաթիվ են։ Այս հարցը քննարկվել է Մեդիա կենտրոնում կազմակերպված՝ «Ազատազրկվածներն ու արտաքին աշխարհը. ի՞նչ է թույլ տալիս օրենքը, և ի՞նչ

    June 20, 2025
  • Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում. ի՞նչ է արձանագրել Ջուրեմոնիան․ քննարկում

    2022 թվականից գործում է  «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» նախագիծը: Վերջինիս դիտարկման տիրույթում են դատաիրավական, ոստիկանության, հակակոռուպցիոն, բանտային ու պրոբացիոն բարեփոխումները, ինչպես նաև մարդու իրավունքների ռազմավարությունը: Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների դիտարկում. ի՞նչ է արձանագրել Ջուրեմոնիան» թեմայով քննարկման ընթացքում մտահոգություններ են հնչել բարեփոխումների արդյունավետության վերաբերյալ: Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ

    June 19, 2025

Բաժանորդագրվել Մեդիա կենտրոնի հեռարձակումներին և նորություններին

Այլ նախագծեր

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend