Սոցիալական ձեռներեցություն Հայաստան-Թուրքիա փոխանակման ծրագիր

Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող 7 սոցիալական ձեռներեց  մեկ լրագրողի ուղեկցությամբ 2017 թվականի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանից չորսօրյա այցով մեկնեց Թուրքիա՝ ուսումնասիրելու հարեւան երկրում սոցիալական ձեռներեցության ոլորտի զարգացումները, մասնակցելու կարողությունների զարգացմանն ուղղված հանդիպումների, ինչպես նաեւ ձեռք բերելու գործընկերային կապեր։

Հանրային լրագրության ակումբը` Թուրքիայում իր գործընկերներ ՏԵՊԱՎ-ի (Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ) եւ Միկադո Քընսալթինգի հետ համատեղ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների շրջանակում իրականացրեցին Հայաստանի և Թուրքիայի սոցիալ ձեռներեցներին և սոցիալական ձեռներեցության զարգացմանն ուղղված առաջին փոխանակման ծրագիրը:

Ծրագրի նպատակն էր` կամրջել Հայաստանում եւ Թուրքիայում սոցիալական ձեռներեցներին` նախաձեռնելով երկու հարևան երկրների սոցիալական ձեռներեցների միջև գործընկերային հարաբերությունների ստեղծմանն ուղղված միջոցառումներ, նպաստելով գիտելիքների  փոխանակմանն ու խթանելով տարածաշրջանում սոցիալական ձեռներեցության զարգացումն ու ոլորտի վերաբերյալ լուսաբանումը։

Հայաստան-Թուրքիա փոխանակման ծրագիրը մասնավորապես ներառում էր՝

  1. Ուսումնական այցեր Թուրքիայի հաջողակ սոցիալական ձեռնարկություններ,
  2. Այցելություն Աշոկա Թուրքիա հիմնադրամ և Իմփաքթ Հաբ,
  3. Գործնական կապեր հաստատելու նպատակով կազմակերպված ընդունելություն,
  4. Կարողությունների զարգացման դասընթաց Միկադո Քընսալթինգի աջակցությամբ: Թեմատիկ հիմնական ուղղություններն էին՝ սոցիալական նորարարությունը, սոցիալական ազդեցությունը եւ կայունությունը: Դասընթացը վարեցին Միկադո Քընսալթինգի եւ Աշոկա Թուրքիայի մասնագետները:

Ծրագիրը հնարավորություն տվեց մասնակիցներին.

  • Հմտանալու սոցիալական ազդեցությունը չափելու եւ այդ ազդեցության չափման գործիքներն ու մեխանիզմները կիրառելու գործում:
  • Ստեղծելու գործնական ու մասնագիտական կապեր:
  • Ուսումնասիրելու և դիտարկելու Թուրքիայի և Հայաստանի սոցիալական ձեռներեցների ձեռքբերումները:
  • Փոխանակելու սոցիալական ձեռներեցության ոլորտում երկու երկրների փորձը, քննարկելու մարտահրավերները և հաջողության հասնելու ճանապարհներն ու մեթոդները:
  • Կառուցելու երկու երկրների սոցիալական ձեռներեցների միջեւ գործըկերային ցանց, խթանելու երկու երկրների սոցիալական ձեռներեցության ոլորտների միջև համագործակցությունը:

Հանրային լրագրության մասին

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է, ստեղծվել է 2011 թ.-ի մարտին:

Հանրային լրագրության ակումբի ծրագրերը նպատակաուղղված են Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը, նորարար նախաձեռնությունների միջոցով տարածաշրջանում երկխոսության, խաղաղության ու փոխըմբռնման նպաստմանը, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիական հասարակության զարգացմանը:

ՀԼԱ առաքելության հիմնարար դրույթներից են նաև մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակության ձևավորումը, խոսքի ազատության և բազմակարծութան խթանումը, ինչպես նաև նորարար և համարձակ նախագծերի միջոցով սոցիալական բարեփոխումների իրականացումը:

ՏԵՊԱՎի մասին

«Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը» (ՏԵՊԱՎ) անկողմնակալ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տեղակայված է Անկարայում (Թուրքիա):

ՏԵՊԱՎ-ը հիմնադրվել է 2004 թվականին` որպես անկախ գիտահետազոտական ինստիտուտ, և հանդիսանում է տնտեսական քաղաքականություն մշակող Թուրքիայի ամեմախոշոր հաստատությունը, որտեղ աշխատում են տաղանդավոր գիտաշխատողներ և փորձագետներ: ՏԵՊԱՎ-ի առաքելությունն է մշակել Թուրքիայի և շրջակա տարածաշրջանի հանրային և մասնավոր հատվածների զարգացմանը նպաստող նորարար քաղաքականության ռազմավարություններ:

ՏԵՊԱՎ-ի գործունեության նպատակն է մրցակցային գործարար միջավայրի ամրապնդումը, Թուրքայում և շրջական տարածաշրջանում տարածաշրջանային զարգացման բարելավումը, ինչպես նաև աջակցությունը միջազգային տնտեսական ինտեգրմանը:

Միկադո Քընսալթինգի մասին

Միկադոն սոցիալական ձեռնարկություն է, հիմնադրվել է 2007 թ.-ի սեպտեմբերին: Այն նպատակաուղղված է ծառայելու կայուն զարգացմանը եւ նորարարական մոդելների եւ լուծումների մշակման միջոցով սոցիալական ազդեցություն գործելու: Միկադոն ձգտում է քաղաքացիական հասարակության, ակադեմիական, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների հետ լայն համագործակցության՝  բազմակողմանի զարգացման նպատակով:

Սոցիալական նորարարությունը, սոցիալական ազդեցությունը եւ կայունությունը Միկադոյի հիմնական սյուներն են: Բոլոր ծրագրերի համար մշակվում են մոնիթորինգի եւ գնահատման մեխանիզմներ, եւ չափվում է սոցիալական ազդեցությունը:

Տարբեր ընկերությունների, գիտական հաստատությունների եւ ՀԿ-ների հետ համագործակցությամբ մշակված Միկադոյի բազմաթիվ ծրագրեր արժանացել են զանազան մրցանակների:

Նորություններ

  • Պատժիչ արդարադատությունը փոխարինել վերականգնողական արդարադատությամբ. Ջուրեմոնիայի մշտադիտարկման արդյունքները․ քննարկում

    Հայաստանում 2016-ից գործող Պրոբացիայի ծառայության նպատակն է պատժիչ արդարադատությունից  անցում կատարել վերականգնողական արդարադատության։ Ծառայության գործունեության հիմքում  հանցանք կատարած մարդու վերասոցիալականացումն  ու տուժող-մեղադրյալ երկխոսության, հաշտեցման խրախուսումն են: Մեդիա կենտրոնում անցկացված՝ «Պատժիչ արդարադատությունը փոխարինել վերականգնողական արդարադատությամբ. Ջուրեմոնիայի մշտադիտարկման արդյունքները» թեմայով քննարկումը նվիրված էր ոլորտի խնդիրների և դրանց լուծումների բարձրաձայնմանը։ Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող

    June 26, 2025
  • Հանրային լրագրության ակումբը միացել է Կանադա-Եվրասիա առևտրատնտեսական պալատին

    Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) ուրախությամբ տեղեկացնում է Կանադա-Եվրասիա առևտրատնտեսական պալատի (ԿԵԱՏՊ) անդամ դառնալու մասին։ ԿԵԱՏՊ-ն անկախ, ոչ պետական և շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն աջակցում է Կանադայի և եվրասիական երկրների միջև առևտրի, ներդրումների և համագործակցության զարգացմանը։ Այս համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի ՀԼԱ-ի համար՝ ներգրավվելու Կանադայում և Եվրասիայում գործող ավելի քան 100 ընկերությունների և անհատների լայն

    June 24, 2025
  • Ազատազրկվածներն ու արտաքին աշխարհը. ի՞նչ է թույլ տալիս օրենքը, և ի՞նչ է տեղի ունենում գործնականում․ քննարկում

    Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների՝ ընտանիքի և ընկերների հետ շփման հնարավորությունները սահմանափակ են ինչպես զանգերի քանակով, այնպես էլ այցելությունների հաճախականությամբ։ Թեև վերջին տարիներին փորձ է արվում վերափոխել համակարգը՝ ներդնելով տեսազանգեր ու բարելավելով կապի ձևերը, խնդիրները դեռ բազմաթիվ են։ Այս հարցը քննարկվել է Մեդիա կենտրոնում կազմակերպված՝ «Ազատազրկվածներն ու արտաքին աշխարհը. ի՞նչ է թույլ տալիս օրենքը, և ի՞նչ

    June 20, 2025
  • Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում. ի՞նչ է արձանագրել Ջուրեմոնիան․ քննարկում

    2022 թվականից գործում է  «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» նախագիծը: Վերջինիս դիտարկման տիրույթում են դատաիրավական, ոստիկանության, հակակոռուպցիոն, բանտային ու պրոբացիոն բարեփոխումները, ինչպես նաև մարդու իրավունքների ռազմավարությունը: Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների դիտարկում. ի՞նչ է արձանագրել Ջուրեմոնիան» թեմայով քննարկման ընթացքում մտահոգություններ են հնչել բարեփոխումների արդյունավետության վերաբերյալ: Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ

    June 19, 2025
  • Ազատազրկվածները ցանկանում են աշխատել. ո՞րն է համակարգի արձագանքը. քննարկում

    Աշխատանքային զբաղվածությունը՝ որպես վերասոցիալականացման հիմնասյուն, շարունակում է առանցքային դեր ունենալ քրեակատարողական համակարգում։ Սակայն, թե որքանով են ազատությունից զրկված անձինք իրապես ունենում աշխատելու և հմտություններ ձեռք բերելու հնարավորություն՝ մնում է քննարկման թեմա։ Թեմային անդրադարձ է կատարվել Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ընթացքում, որտեղ ոլորտի փորձագետները ներկայացրել են թե՛ ներկայիս վիճակը, թե՛ առկա մարտահրավերները։ Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական

    June 16, 2025

Բաժանորդագրվել Մեդիա կենտրոնի հեռարձակումներին և նորություններին

Այլ նախագծեր

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend