Սոցիալական ձեռներեցություն Հայաստան-Թուրքիա փոխանակման ծրագիր

Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող 7 սոցիալական ձեռներեց մեկ լրագրողի ուղեկցությամբ 2017 թվականի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանից չորսօրյա այցով մեկնեց Թուրքիա՝ ուսումնասիրելու հարեւան երկրում սոցիալական ձեռներեցության ոլորտի զարգացումները, մասնակցելու կարողությունների զարգացմանն ուղղված հանդիպումների, ինչպես նաեւ ձեռք բերելու գործընկերային կապեր։
Հանրային լրագրության ակումբը` Թուրքիայում իր գործընկերներ ՏԵՊԱՎ-ի (Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ) եւ Միկադո Քընսալթինգի հետ համատեղ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների շրջանակում իրականացրեցին Հայաստանի և Թուրքիայի սոցիալ ձեռներեցներին և սոցիալական ձեռներեցության զարգացմանն ուղղված առաջին փոխանակման ծրագիրը:
Ծրագրի նպատակն էր` կամրջել Հայաստանում եւ Թուրքիայում սոցիալական ձեռներեցներին` նախաձեռնելով երկու հարևան երկրների սոցիալական ձեռներեցների միջև գործընկերային հարաբերությունների ստեղծմանն ուղղված միջոցառումներ, նպաստելով գիտելիքների փոխանակմանն ու խթանելով տարածաշրջանում սոցիալական ձեռներեցության զարգացումն ու ոլորտի վերաբերյալ լուսաբանումը։
Հայաստան-Թուրքիա փոխանակման ծրագիրը մասնավորապես ներառում էր՝
- Ուսումնական այցեր Թուրքիայի հաջողակ սոցիալական ձեռնարկություններ,
- Այցելություն Աշոկա Թուրքիա հիմնադրամ և Իմփաքթ Հաբ,
- Գործնական կապեր հաստատելու նպատակով կազմակերպված ընդունելություն,
- Կարողությունների զարգացման դասընթաց Միկադո Քընսալթինգի աջակցությամբ: Թեմատիկ հիմնական ուղղություններն էին՝ սոցիալական նորարարությունը, սոցիալական ազդեցությունը եւ կայունությունը: Դասընթացը վարեցին Միկադո Քընսալթինգի եւ Աշոկա Թուրքիայի մասնագետները:
Ծրագիրը հնարավորություն տվեց մասնակիցներին.
- Հմտանալու սոցիալական ազդեցությունը չափելու եւ այդ ազդեցության չափման գործիքներն ու մեխանիզմները կիրառելու գործում:
- Ստեղծելու գործնական ու մասնագիտական կապեր:
- Ուսումնասիրելու և դիտարկելու Թուրքիայի և Հայաստանի սոցիալական ձեռներեցների ձեռքբերումները:
- Փոխանակելու սոցիալական ձեռներեցության ոլորտում երկու երկրների փորձը, քննարկելու մարտահրավերները և հաջողության հասնելու ճանապարհներն ու մեթոդները:
- Կառուցելու երկու երկրների սոցիալական ձեռներեցների միջեւ գործըկերային ցանց, խթանելու երկու երկրների սոցիալական ձեռներեցության ոլորտների միջև համագործակցությունը:
Հանրային լրագրության մասին
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է, ստեղծվել է 2011 թ.-ի մարտին:
Հանրային լրագրության ակումբի ծրագրերը նպատակաուղղված են Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը, նորարար նախաձեռնությունների միջոցով տարածաշրջանում երկխոսության, խաղաղության ու փոխըմբռնման նպաստմանը, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիական հասարակության զարգացմանը:
ՀԼԱ առաքելության հիմնարար դրույթներից են նաև մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակության ձևավորումը, խոսքի ազատության և բազմակարծութան խթանումը, ինչպես նաև նորարար և համարձակ նախագծերի միջոցով սոցիալական բարեփոխումների իրականացումը:
ՏԵՊԱՎ–ի մասին
«Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը» (ՏԵՊԱՎ) անկողմնակալ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տեղակայված է Անկարայում (Թուրքիա):
ՏԵՊԱՎ-ը հիմնադրվել է 2004 թվականին` որպես անկախ գիտահետազոտական ինստիտուտ, և հանդիսանում է տնտեսական քաղաքականություն մշակող Թուրքիայի ամեմախոշոր հաստատությունը, որտեղ աշխատում են տաղանդավոր գիտաշխատողներ և փորձագետներ: ՏԵՊԱՎ-ի առաքելությունն է մշակել Թուրքիայի և շրջակա տարածաշրջանի հանրային և մասնավոր հատվածների զարգացմանը նպաստող նորարար քաղաքականության ռազմավարություններ:
ՏԵՊԱՎ-ի գործունեության նպատակն է մրցակցային գործարար միջավայրի ամրապնդումը, Թուրքայում և շրջական տարածաշրջանում տարածաշրջանային զարգացման բարելավումը, ինչպես նաև աջակցությունը միջազգային տնտեսական ինտեգրմանը:
Միկադո Քընսալթինգի մասին
Միկադոն սոցիալական ձեռնարկություն է, հիմնադրվել է 2007 թ.-ի սեպտեմբերին: Այն նպատակաուղղված է ծառայելու կայուն զարգացմանը եւ նորարարական մոդելների եւ լուծումների մշակման միջոցով սոցիալական ազդեցություն գործելու: Միկադոն ձգտում է քաղաքացիական հասարակության, ակադեմիական, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների հետ լայն համագործակցության՝ բազմակողմանի զարգացման նպատակով:
Սոցիալական նորարարությունը, սոցիալական ազդեցությունը եւ կայունությունը Միկադոյի հիմնական սյուներն են: Բոլոր ծրագրերի համար մշակվում են մոնիթորինգի եւ գնահատման մեխանիզմներ, եւ չափվում է սոցիալական ազդեցությունը:
Տարբեր ընկերությունների, գիտական հաստատությունների եւ ՀԿ-ների հետ համագործակցությամբ մշակված Միկադոյի բազմաթիվ ծրագրեր արժանացել են զանազան մրցանակների:
Նորություններ
-
Հայտարարություն պատգամավորի ու լրագրողի մասնակցությամբ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ՝ հունվարի 13-ին, Ազգային ժողովում միջադեպ է տեղի ունեցել «Ւմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և «Yerevan.today» կայքի լրագրող Սյուզի Բադոյանի մասնակցությամբ։ Երբ պատգամավորը հրաժարվել է պատասխանել տվյալ լրատվամիջոցը ներկայացնող թղթակցի հարցերին, վեճ է բռնկվել, հնչել են փոխադարձ մեղադրանքներ, դրսևորվել է անբարեհաճ վերաբերմունք, ինչը հարիր չէ ոչ պատգամավորին, ոչ լրագրողին։ Հայկ Սարգսյանը նաև հրել է
Հունվարի 15, 2021 -
Հայտարարություն լրատվամիջոցների ներկայացուցիչների և ՊՆ պաշտոնյայի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Հունվարի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում զինծառայողների ծնողների իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան, որը հրաժարվել է ներկայանալ, ԶԼՄ-ներին արգելել է նկարահանումներ իրականացնել։ Ապա վեճ է սկսվել նրա ու «24News» լրատվական կայքի օպերատոր Ժորա Հովսեփյանի միջև, երբ վերջինս ասել է, որ միայն խմբագրի համաձայնությամբ կդադարեցնի ուղիղ եթերի հեռարձակումը։ ՊՆ պաշտոնյան փորձել
Հունվարի 12, 2021 -
ՀՀ Կառավարությունից պահանջում ենք առավելագույն թափանցիկության և հաշվետվողականության ապահովում
📌Հաշվի առնելով Թուրքիայի աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած կործանարար պատերազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հայտարարությունից հետո Հայաստանում, Արցախում (Լեռնային Ղարաբաղում) և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, 📌Մոսկվայում Հայաստանի և Արցախի ապագային, նրա քաղաքացիների համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ ենթադրյալ
Հունվարի 11, 2021 -
Վեբինար. Մեդիագրագիտության հիմքը կառուցվում է վաղ մանկությունից. Ուսումնասիրում ենք ֆիննական մեդիա կրթության առանձնահատկություններն ու լավագույն փորձը
Հասարակական միտումները, ինչպիսիք են թվայնացումը և մեդիայի նշանակությունը մեր առօրյա կյանքում, ամբողջ աշխարհում դարձել են քննարկումների արդիական թեմաներ կրթության համատեքստում: Ի՞նչ դեր ունի մեդիան երեխաների կյանքում: Ինչպե՞ս կարող ենք առաջնորդել երեխաներին օգտվել մեդիայի առաջարկած հնարավորություններից, բայց և միևնույն ժամանակ աջակցել նրանց հաղթահարել հնարավոր մարտահրավերները: Հունվարի 22-ին, ժամը՝ 15:00-ին, Հանրային լրագրության ակումբը հրավիրում է Ձեզ
Հունվարի 7, 2021 -
Աջակցության ծրագիր՝ մեդիա ոլորտի համար
Ճգնաժամային ամենատարբեր իրավիճակներում, ինչպիսիք են, համավարակն ու պատերազմը, մարդկանց ցավն ու տրավման պատմելու ու վավերագրելու կարևոր աշխատանքը վստահված է լրագրողներին, օպերատորներին, մեդիայում աշխատող այլ մասնագտներին։ Բովանդակություն ստեղծողները լսարանին են հասցնում բազմաթիվ ցավոտ, ազդեցիկ ու ողբերգական պատմություններ։ Հաճախ նրանց հոգեբանական պատրաստվածությունն անտեսվում է` ընկալվելով որպես աշխատանքի մի մաս, որը պետք է կատարվի։ Սակայն նրանք վերապրում են
Դեկտեմբերի 30, 2020
Բաժանորդագրվել Մեդիա կենտրոնի հեռարձակումներին և նորություններին
Այլ նախագծեր
-
Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն
Հանրային լրագրության ակումբը մեկնարկել է «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագիրը, որը ընդգրկելու է 2020 թ-ի դեկտեմբեր 31- 2021թ․ մայիս 31 ժամանակահատվածը։ Ծրագիրը ֆինանսավորում է EED (European Endowment for Democracy) կազմակերպությունը։ Ծրագրի թիրախում նախևառաջ Արցախյան 2-րդ պատերազմը և դրա հետևանքները լուսաբանած լրագրողները, օպերատորները, ֆոտոլրագրողները, վավերագրողները, մոնտաժողները, լրատվամիջոցների ղեկավարները և քաղաքացիական հասարակության այն կազմակերպություններ են, որոնք տեղեատվական
Դեկտեմբերի 30, 2020