Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին

Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ» ծրագիրն իրականացվել է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից։ Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության և խաղաղության ամրապնդման գործիքի» շրջանակներում: Ծրագրի երկրորդ փուլը հիմնված էր 2014-2015թթ. իրականացված առաջին փուլի արդյունքների վրա:
Ծրագրի նպատակն էր աջակցել Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ նպաստելու տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև ժողովրդավարական բազմակարծությանը: Այս նպատակին հասնելու համար իրականացվել են տնտեսական, մշակութային, կրթական և հանրային իրազեկման տարաբնույթ գործողություններ` ամրապնդելով հասարակության տարբեր խմբերի միջև տեղեկատվական հոսքերը, հաղորդակցությունը և կապերի հաստատումը։
Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։
Ծրագիրը մեկնարկեց 2016 թ.-ի ապրիլին, տևեց տասնվեց ամիս, ընդհանուր բյուջեն` մեկ ու կես միլիոն եվրո։
Ծրագրի շրջանակներում նախատեսվող գործողությունները իրականացվեցին տարբեր ոլորտներում` գործարարության, քաղաքականության մշակման, մշակույթի, կրթության, մեդիայի և երիտասարդության ասպարեզներում: Ծրագիրը տրամադրեց ճանապարհորդական և կրթաթոշակների հնարավորություն հասարակության տարբեր խմբերի համար: Իրականացվեցին զանազան գործողություններ, այդ թվում՝ սեմինարներ և դասընթացներ երիտասարդների համար, ճարտարապետների և ձեռնարկատերերի փոխայցելություններ, գործարար և տնտեսական հնարավորությունների հետազոտություն, մեդիա հետազոտություն, ծրագրեր ուղղված գյուղատնտեսական գործարարության, երիտասարդության և համայնքային զարգացման խթանմանը, ինչպես նաև քաղաքականության մշակմանը:
Ծրագրի կարևորագույն բաղադրիչն էր համընդգրկունությունը, այն է` երկխոսության գործընթացում նոր դերակատարների ներգրավումը: Այս նպատակով կոնսորցիումը շարունակեց դրամաշնորհային աջակցության ծրագրային մասը, որի շրջանակներում անհատներն ու կազմակերպությունները (բացի կոնսորցիումի անդամ-կազմակերպություններից) հնարավորություն ունեցան առաջարկելու և իրականացնելու իրենց գաղափարները` այդ կերպ նպաստելով ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և ակնկալվող արդյունքների բազմապատկմանը:
Ծրագրի արդյունքները ներկայացված են եռալեզու կայքի միջոցով, որը նաև համատեղ հարթակ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների անցյալ, ներկա և ապագա զարգացումներն արձանագրելու համար։
Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին 1-ին փուլ
Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը մեկնարկել էր 2014-ի հունվարին: Այն տևել է տասնութ ամիս, ընդհանուր բյուջեն` երկու միլիոն Եվրո։ Ծրագիրը ֆինանսավորվել էր Եվրոպական միության «Կայունության գործիք» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի նպատակն էր աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անկողմնակալ տեղեկատվություն ապահովելու միջոցով։
Կոնսորցիումի անդամներն էին. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։
Ծրագրի շրջանակներում իրականացվել են հասարակությունների միջև փոխըմբռման մթնոլորտը բարելավող գործողություններ լրատվամիջոցների աջակցության, հեռուստատեսային թոք-շոուների կազմակերպման, հանրային լրագրության միջոցով։ Ծրագչի շրջանակում իրականացվել են նաև արտագնա քննարկումներ, երիտասարդների համար կրթական միջոցառումներ, ճարտարապետների, արվեստի և գործարար ոլորտների ներկայացուցիչների փոխայցելություններ, երկխոսություն և համագործակցություն խթանելու համար տրամադրվող նպատակային աջակցություն, գործարար և տնտեսական համագործակցության հեռանկարների հետազոտություն, հանրաճանաչ մարդկանց կողմից անցյալի քննարկումներ, ինչպես նաև` նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչների կողմից մտքերի և կարծիքների փոխանակումներ։
Ծրագրի շրջանակներում անհատները և կազմակերպությունները հնարավորություն են ունեցել առաջարկելու և իրականացնելու իրենց սեփական գաղափարները դրամաշնորհային աջակցության միջոցով: Դրամաշնորհների մրցույթը հայտարարվել է 2014-ի ապրիլ ամսվա ընթացքում:
Ծրագրի արդյունքները ներկայացված են եռալեզու կայքի միջոցով, որը նաև համատեղ հարթակ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների անցյալ, ներկա և ապագա զարգացումներն արձանագրելու համար։
Նորություններ
-
Պատժիչ արդարադատությունը փոխարինել վերականգնողական արդարադատությամբ. Ջուրեմոնիայի մշտադիտարկման արդյունքները․ քննարկում
Հայաստանում 2016-ից գործող Պրոբացիայի ծառայության նպատակն է պատժիչ արդարադատությունից անցում կատարել վերականգնողական արդարադատության։ Ծառայության գործունեության հիմքում հանցանք կատարած մարդու վերասոցիալականացումն ու տուժող-մեղադրյալ երկխոսության, հաշտեցման խրախուսումն են: Մեդիա կենտրոնում անցկացված՝ «Պատժիչ արդարադատությունը փոխարինել վերականգնողական արդարադատությամբ. Ջուրեմոնիայի մշտադիտարկման արդյունքները» թեմայով քննարկումը նվիրված էր ոլորտի խնդիրների և դրանց լուծումների բարձրաձայնմանը։ Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող
June 26, 2025 -
Հանրային լրագրության ակումբը միացել է Կանադա-Եվրասիա առևտրատնտեսական պալատին
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) ուրախությամբ տեղեկացնում է Կանադա-Եվրասիա առևտրատնտեսական պալատի (ԿԵԱՏՊ) անդամ դառնալու մասին։ ԿԵԱՏՊ-ն անկախ, ոչ պետական և շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն աջակցում է Կանադայի և եվրասիական երկրների միջև առևտրի, ներդրումների և համագործակցության զարգացմանը։ Այս համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի ՀԼԱ-ի համար՝ ներգրավվելու Կանադայում և Եվրասիայում գործող ավելի քան 100 ընկերությունների և անհատների լայն
June 24, 2025 -
Ազատազրկվածներն ու արտաքին աշխարհը. ի՞նչ է թույլ տալիս օրենքը, և ի՞նչ է տեղի ունենում գործնականում․ քննարկում
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների՝ ընտանիքի և ընկերների հետ շփման հնարավորությունները սահմանափակ են ինչպես զանգերի քանակով, այնպես էլ այցելությունների հաճախականությամբ։ Թեև վերջին տարիներին փորձ է արվում վերափոխել համակարգը՝ ներդնելով տեսազանգեր ու բարելավելով կապի ձևերը, խնդիրները դեռ բազմաթիվ են։ Այս հարցը քննարկվել է Մեդիա կենտրոնում կազմակերպված՝ «Ազատազրկվածներն ու արտաքին աշխարհը. ի՞նչ է թույլ տալիս օրենքը, և ի՞նչ
June 20, 2025 -
Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում. ի՞նչ է արձանագրել Ջուրեմոնիան․ քննարկում
2022 թվականից գործում է «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» նախագիծը: Վերջինիս դիտարկման տիրույթում են դատաիրավական, ոստիկանության, հակակոռուպցիոն, բանտային ու պրոբացիոն բարեփոխումները, ինչպես նաև մարդու իրավունքների ռազմավարությունը: Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների դիտարկում. ի՞նչ է արձանագրել Ջուրեմոնիան» թեմայով քննարկման ընթացքում մտահոգություններ են հնչել բարեփոխումների արդյունավետության վերաբերյալ: Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ
June 19, 2025 -
Ազատազրկվածները ցանկանում են աշխատել. ո՞րն է համակարգի արձագանքը. քննարկում
Աշխատանքային զբաղվածությունը՝ որպես վերասոցիալականացման հիմնասյուն, շարունակում է առանցքային դեր ունենալ քրեակատարողական համակարգում։ Սակայն, թե որքանով են ազատությունից զրկված անձինք իրապես ունենում աշխատելու և հմտություններ ձեռք բերելու հնարավորություն՝ մնում է քննարկման թեմա։ Թեմային անդրադարձ է կատարվել Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ընթացքում, որտեղ ոլորտի փորձագետները ներկայացրել են թե՛ ներկայիս վիճակը, թե՛ առկա մարտահրավերները։ Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական
June 16, 2025
Բաժանորդագրվել Մեդիա կենտրոնի հեռարձակումներին և նորություններին
Այլ նախագծեր
-
Աջակցել անկախ լրատվամիջոցներին և ՔՀԿ-ներին` Հայաստանում սոցիալական մեդիայի միջոցով Եվրամիության և ԵՄ ընդլայնման վերաբերյալ հավաստի տեղեկատվության հասանելիության խթանման գործում
Ծրագրի անվանում` Աջակցել անկախ լրատվամիջոցներին և ՔՀԿ-ներին` Հայաստանում սոցիալական մեդիայի միջոցով Եվրամիության և ԵՄ ընդլայնման վերաբերյալ հավաստի տեղեկատվության հասանելիության խթանման գործում Ծրագրի ֆինանսավորում՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Փոխակերպման խթանման ծրագիր (Transformation Promotion Programme) Առաջնորդող կազմակերպություն՝ EUROPEUM Եվրոպական քաղաքականության ինստիտուտ Գործընկեր՝ Հանրային լրագրության ակումբ Ծրագիրը միտված է Հայաստանի սոցիալական մեդիայում Եվրոպական միության և ԵՄ ընդլայնման
April 16, 2025 -
Մեդիան հանուն բարեփոխումների. հանրային երկխոսության խթանում քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի վերաբերյալ
Ծրագրի անվանում՝ «Մեդիան հանուն բարեփոխումների. հանրային երկխոսության խթանում քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի վերաբերյալ» Ծրագրի ֆինանսավորում՝ Եվրոպական միություն Ծրագրի իրականացնող՝ Հանրային լրագրության ակումբ Ծրագրի գործընկերներներ՝«Սոցիալական արդարություն» ՀԿ և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ` «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում Տևողություն՝ Փետրվար, 2025 թ․ – Հունիս, 2025 թ․ Բյուջե՝ 9,000 եվրո Ծրագրի ամփոփ նկարագրություն Ծրագիրը
February 18, 2025