Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին

Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 2-րդ փուլ» ծրագիրն իրականացվել է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից։ Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության և խաղաղության ամրապնդման գործիքի» շրջանակներում: Ծրագրի երկրորդ փուլը հիմնված էր 2014-2015թթ. իրականացված առաջին փուլի արդյունքների վրա:
Ծրագրի նպատակն էր աջակցել Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ նպաստելու տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև ժողովրդավարական բազմակարծությանը: Այս նպատակին հասնելու համար իրականացվել են տնտեսական, մշակութային, կրթական և հանրային իրազեկման տարաբնույթ գործողություններ` ամրապնդելով հասարակության տարբեր խմբերի միջև տեղեկատվական հոսքերը, հաղորդակցությունը և կապերի հաստատումը։
Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։
Ծրագիրը մեկնարկեց 2016 թ.-ի ապրիլին, տևեց տասնվեց ամիս, ընդհանուր բյուջեն` մեկ ու կես միլիոն եվրո։
Ծրագրի շրջանակներում նախատեսվող գործողությունները իրականացվեցին տարբեր ոլորտներում` գործարարության, քաղաքականության մշակման, մշակույթի, կրթության, մեդիայի և երիտասարդության ասպարեզներում: Ծրագիրը տրամադրեց ճանապարհորդական և կրթաթոշակների հնարավորություն հասարակության տարբեր խմբերի համար: Իրականացվեցին զանազան գործողություններ, այդ թվում՝ սեմինարներ և դասընթացներ երիտասարդների համար, ճարտարապետների և ձեռնարկատերերի փոխայցելություններ, գործարար և տնտեսական հնարավորությունների հետազոտություն, մեդիա հետազոտություն, ծրագրեր ուղղված գյուղատնտեսական գործարարության, երիտասարդության և համայնքային զարգացման խթանմանը, ինչպես նաև քաղաքականության մշակմանը:
Ծրագրի կարևորագույն բաղադրիչն էր համընդգրկունությունը, այն է` երկխոսության գործընթացում նոր դերակատարների ներգրավումը: Այս նպատակով կոնսորցիումը շարունակեց դրամաշնորհային աջակցության ծրագրային մասը, որի շրջանակներում անհատներն ու կազմակերպությունները (բացի կոնսորցիումի անդամ-կազմակերպություններից) հնարավորություն ունեցան առաջարկելու և իրականացնելու իրենց գաղափարները` այդ կերպ նպաստելով ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և ակնկալվող արդյունքների բազմապատկմանը:
Ծրագրի արդյունքները ներկայացված են եռալեզու կայքի միջոցով, որը նաև համատեղ հարթակ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների անցյալ, ներկա և ապագա զարգացումներն արձանագրելու համար։
Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին 1-ին փուլ
Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը մեկնարկել էր 2014-ի հունվարին: Այն տևել է տասնութ ամիս, ընդհանուր բյուջեն` երկու միլիոն Եվրո։ Ծրագիրը ֆինանսավորվել էր Եվրոպական միության «Կայունության գործիք» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի նպատակն էր աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անկողմնակալ տեղեկատվություն ապահովելու միջոցով։
Կոնսորցիումի անդամներն էին. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։
Ծրագրի շրջանակներում իրականացվել են հասարակությունների միջև փոխըմբռման մթնոլորտը բարելավող գործողություններ լրատվամիջոցների աջակցության, հեռուստատեսային թոք-շոուների կազմակերպման, հանրային լրագրության միջոցով։ Ծրագչի շրջանակում իրականացվել են նաև արտագնա քննարկումներ, երիտասարդների համար կրթական միջոցառումներ, ճարտարապետների, արվեստի և գործարար ոլորտների ներկայացուցիչների փոխայցելություններ, երկխոսություն և համագործակցություն խթանելու համար տրամադրվող նպատակային աջակցություն, գործարար և տնտեսական համագործակցության հեռանկարների հետազոտություն, հանրաճանաչ մարդկանց կողմից անցյալի քննարկումներ, ինչպես նաև` նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչների կողմից մտքերի և կարծիքների փոխանակումներ։
Ծրագրի շրջանակներում անհատները և կազմակերպությունները հնարավորություն են ունեցել առաջարկելու և իրականացնելու իրենց սեփական գաղափարները դրամաշնորհային աջակցության միջոցով: Դրամաշնորհների մրցույթը հայտարարվել է 2014-ի ապրիլ ամսվա ընթացքում:
Ծրագրի արդյունքները ներկայացված են եռալեզու կայքի միջոցով, որը նաև համատեղ հարթակ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների անցյալ, ներկա և ապագա զարգացումներն արձանագրելու համար։
Նորություններ
-
Հայտարարություն պատգամավորի ու լրագրողի մասնակցությամբ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ՝ հունվարի 13-ին, Ազգային ժողովում միջադեպ է տեղի ունեցել «Ւմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և «Yerevan.today» կայքի լրագրող Սյուզի Բադոյանի մասնակցությամբ։ Երբ պատգամավորը հրաժարվել է պատասխանել տվյալ լրատվամիջոցը ներկայացնող թղթակցի հարցերին, վեճ է բռնկվել, հնչել են փոխադարձ մեղադրանքներ, դրսևորվել է անբարեհաճ վերաբերմունք, ինչը հարիր չէ ոչ պատգամավորին, ոչ լրագրողին։ Հայկ Սարգսյանը նաև հրել է
Հունվարի 15, 2021 -
Հայտարարություն լրատվամիջոցների ներկայացուցիչների և ՊՆ պաշտոնյայի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Հունվարի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում զինծառայողների ծնողների իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան, որը հրաժարվել է ներկայանալ, ԶԼՄ-ներին արգելել է նկարահանումներ իրականացնել։ Ապա վեճ է սկսվել նրա ու «24News» լրատվական կայքի օպերատոր Ժորա Հովսեփյանի միջև, երբ վերջինս ասել է, որ միայն խմբագրի համաձայնությամբ կդադարեցնի ուղիղ եթերի հեռարձակումը։ ՊՆ պաշտոնյան փորձել
Հունվարի 12, 2021 -
ՀՀ Կառավարությունից պահանջում ենք առավելագույն թափանցիկության և հաշվետվողականության ապահովում
📌Հաշվի առնելով Թուրքիայի աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած կործանարար պատերազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հայտարարությունից հետո Հայաստանում, Արցախում (Լեռնային Ղարաբաղում) և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, 📌Մոսկվայում Հայաստանի և Արցախի ապագային, նրա քաղաքացիների համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ ենթադրյալ
Հունվարի 11, 2021 -
Վեբինար. Մեդիագրագիտության հիմքը կառուցվում է վաղ մանկությունից. Ուսումնասիրում ենք ֆիննական մեդիա կրթության առանձնահատկություններն ու լավագույն փորձը
Հասարակական միտումները, ինչպիսիք են թվայնացումը և մեդիայի նշանակությունը մեր առօրյա կյանքում, ամբողջ աշխարհում դարձել են քննարկումների արդիական թեմաներ կրթության համատեքստում: Ի՞նչ դեր ունի մեդիան երեխաների կյանքում: Ինչպե՞ս կարող ենք առաջնորդել երեխաներին օգտվել մեդիայի առաջարկած հնարավորություններից, բայց և միևնույն ժամանակ աջակցել նրանց հաղթահարել հնարավոր մարտահրավերները: Հունվարի 22-ին, ժամը՝ 15:00-ին, Հանրային լրագրության ակումբը հրավիրում է Ձեզ
Հունվարի 7, 2021 -
Աջակցության ծրագիր՝ մեդիա ոլորտի համար
Ճգնաժամային ամենատարբեր իրավիճակներում, ինչպիսիք են, համավարակն ու պատերազմը, մարդկանց ցավն ու տրավման պատմելու ու վավերագրելու կարևոր աշխատանքը վստահված է լրագրողներին, օպերատորներին, մեդիայում աշխատող այլ մասնագտներին։ Բովանդակություն ստեղծողները լսարանին են հասցնում բազմաթիվ ցավոտ, ազդեցիկ ու ողբերգական պատմություններ։ Հաճախ նրանց հոգեբանական պատրաստվածությունն անտեսվում է` ընկալվելով որպես աշխատանքի մի մաս, որը պետք է կատարվի։ Սակայն նրանք վերապրում են
Դեկտեմբերի 30, 2020
Բաժանորդագրվել Մեդիա կենտրոնի հեռարձակումներին և նորություններին
Այլ նախագծեր
-
Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն
Հանրային լրագրության ակումբը մեկնարկել է «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագիրը, որը ընդգրկելու է 2020 թ-ի դեկտեմբեր 31- 2021թ․ մայիս 31 ժամանակահատվածը։ Ծրագիրը ֆինանսավորում է EED (European Endowment for Democracy) կազմակերպությունը։ Ծրագրի թիրախում նախևառաջ Արցախյան 2-րդ պատերազմը և դրա հետևանքները լուսաբանած լրագրողները, օպերատորները, ֆոտոլրագրողները, վավերագրողները, մոնտաժողները, լրատվամիջոցների ղեկավարները և քաղաքացիական հասարակության այն կազմակերպություններ են, որոնք տեղեատվական
Դեկտեմբերի 30, 2020