Ծրագրի անվանում՝ Հայաստանում ժողովրդավարական դիմակայության ամրապնդում՝ Մոլդովայի փորձի ուսումնասիրությամբ
Ծրագրի ֆինանսավորում՝ «Սևծովյան վստահություն՝ տարածաշրջանային համագործակցության համար» ծրագիր, Գերմանական «Մարշալ» հիմնադրամ (ԱՄՆ)
Ծրագրի իրականացնող կազմակերպություն՝ Հանրային լրագրության ակումբ
Ծրագրի տևողություն՝ 2025 թ. դեկտեմբերի 1 – 2026 թ. հունիսի 30
Ընդհանուր բյուջե՝ 30 000 եվրո
Ծրագրի նպատակն է ամրապնդել Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը 2026 թվականի ընտրություններից առաջ՝ ուսումնասիրելով Մոլդովայի փորձը արտաքին միջամտություններին և հիբրիդային սպառնալիքներին հակազդելու ոլորտում։
Ծրագիրը ներառում է այց Մոլդովա, մենթորություն և ֆորում։ Այն նպատակ ունի բարձրացնել մեդիայի, քաղաքացիական հասարակության և համապատասխան կառույցների կարողությունները, ամրապնդել կապերն ու խթանել համագործակցությունը։
Ծրագրի մասնակից լրագրողները հնարավորություն կունենան հեղինակելու հետաքննական նյութեր, իսկ ֆորումի մասնակիցները կքարտեզագրեն քարոզչական ու արտաքին միջամտության մարտահրավերներն ու կառաջարկեն դրանց դիմակայելու գործուն քայլեր։
Ծրագիրը միտված է աջակցել հայաստանյան դերակատարներին և կազմակերպություններին, որպեսզի մեդիան և քաղհասարակությունն ավելի արդյունավետ արձագանքեն հիբրիդային սպառնալիքներին՝ նպաստելով Հայաստանում դիմակայուն ժողովրդավարությանը։
