Նկարի աղբյուր՝ Civilnet.am
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների օրվա գիշերը կրեմլյան քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի Соловьёв Live ալիքում հրապարակված հարցազրույցում «Բարգավաճ Հայաստանից» պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը հայտարարեց, թե Հայաստանում սկսվել է «լույսի զանգվածային անջատում», ինչը «մեղմ ասած, որոշակի կասկածներ է առաջացնում»։ Ավելի քան մեկ միլիոն հետևորդ ունեցող ալիքում գրառումը հավաքել է 75,000-ից ավելի դիտում դիտում։
Թեման շրջանառության մեջ էր հայտնվել քվեարկության ավարտից րոպեներ առաջ։ Հայկական մի շարք լրատվամիջոցներ միաժամանակ և նույնական տեքստով գրել էին, թե յոթ ընտրատեղամասեր հոսանքազրկվել են։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը պարզաբանել էր, որ իսկապես եղել է կարճատև վթարային անջատում, սակայն էլեկտրամատակարարումը վերականգնվել է րոպեների ընթացքում։
Մոտ 900 գրառումների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք տարածվել են կանխատեսելի երթուղիներով․ նույն տեքստերը րոպեների տարբերությամբ հայտնվել են տարբեր ալիքներում՝ փոքր անանուն հարթակներից հասնելով ռուսական պետական մեդիա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Սույն հոդվածը պատրաստվել է «Հայաստանում ժողովրդավարական դիմակայության ամրապնդում՝ Մոլդովայի փորձի ուսումնասիրությամբ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբ-ի կողմից՝ «Սևծովյան վստահություն՝ տարածաշրջանային համագործակցության համար» ծրագրի և Գերմանական Մարշալ հիմնադրամ-ի աջակցությամբ։
Հոդվածում արտահայտված տեսակետներն ու գնահատականները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտացոլեն ծրագրի ֆինանսավորող կազմակերպությունների պաշտոնական դիրքորոշումը։
