Հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացիները կմոտենան քվեատուփին՝ արդեն անցած լինելով ոչ միայն նախընտրական քարոզարշավի, այլև ինտենսիվ տեղեկատվական ճնշման միջով։
Այս ընտրարշավում պայքարը միայն հրապարակներում, հեռուստաեթերում կամ նախընտրական բանավեճերում չէր։ Այն տեղափոխվել էր սոցիալական ցանցեր, անանուն կայքեր, տելեգրամյան ալիքներ, կեղծ լրատվամիջոցներ, վճարովի տեսանելիություն ապահովող էջեր և թիրախավորված հաղորդագրություններ։ Վախը, անվստահությունը, «պետականության կորստի» վտանգը, պատերազմի կամ նոր զիջումների մասին զգուշացումները դարձան ընտրողի վրա ազդելու հիմնական գործիքներից մեկը։
Բայց այս նյութի առանցքում ոչ թե Հայաստանի ընտրություններին մասնակցող որևէ կուսակցություն կամ դաշինք է, այլ այն արտաքին դերակատարը, որի հետ կապվող ցանցերը վերջին ամիսներին փորձել են ազդել Հայաստանի տեղեկատվական միջավայրի վրա։ Խոսքը ռուսական և պրոկրեմլյան ազդեցության գործողությունների մասին է՝ կեղծ կայքերից ու բոտային ակտիվությունից մինչև նարատիվների համակարգված տարածում և որոնողական համակարգերի ու արհեստական բանականության գործիքների վրա ազդելու փորձեր։
Ամբողջական նյութն այստեղ։
Սույն հոդվածը պատրաստվել է «Հայաստանում ժողովրդավարական դիմակայության ամրապնդում՝ Մոլդովայի փորձի ուսումնասիրությամբ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբ-ի կողմից՝ «Սևծովյան վստահություն՝ տարածաշրջանային համագործակցության համար» ծրագրի և Գերմանական Մարշալ հիմնադրամ-ի աջակցությամբ։
Հոդվածում և տեսանյութում արտահայտված տեսակետներն ու գնահատականները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտացոլեն ծրագրի ֆինանսավորող կազմակերպությունների պաշտոնական դիրքորոշումը։
