Հայտարարություններ

Նախագծերի համակարգողի թափուր հաստիք

ՀԱՍՏԻՔԸ՝ Նախագծերի համակարգող

ՎԱՅՐԸ` Երևան, ՀՀ

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` դեկտեմբերի 4-ը ներառյալ

ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎԸ՝ անմիջապես

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ՝ Հանրային լրագրության ակումբ ՀԿ

ԴՐՈՒՅՔԸ՝ լրիվ դրույք

Մենք փնտրում ենք  պատասխանատու գործընկերոջ, որը հետաքրքրասեր է, նորը սովորելու ձգտում ունի, եռանդով լի է և կարող է ներգրավվել պարզ նախաձեռնություններից, մինչև ավելի բարդ ծրագրերի համակարգման գործում։

Մենք փնտրում ենք համապատասխան մասնագետի, որը կմիանա ՀԼԱ թիմին և կներգրավվի կազմակերպության բազմաբնույթ նախագծերի համակարգման աշխատանքներում։

Հիմնական պարտականությունները՝

  • Կազմակերպել և համակարգել նախագծերը։
  • Պլանավորել նախագծերի ընթացիկ գործողությունները և պահպանել ժամկետները։
  • Կազմակերպել նախագծերում ներգրավված այլ գործընկերների աշխատանքը, վերահսկել աշխատանքի որակը։
  • Կառավարել ռիսկերը և խնդիրները և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ։
  • Համակարգել նախագծերի հանրային իրազեկման աշխատանքները։
  • Թարմացնել ծրագրերին առնչվող բովանդակությունը ՀԼԱ կայքերում, ինչպես նաև ՀԼԱ սոցիալական էջերում ՝ Թվիթեր, Ֆեյսբուք, Ինստագրամ, Տիկտոկ, Տելեգրամ։
  • Պատրաստել ծրագրային ընթացիկ փաստաթղթեր, հիմնականում՝ հայերեն և անգլերեն։
  • Կազմակերպել ծրագրային միջոցառումներ և մասնակցել դրանց։
  • Անհրաժեշտության դեպքում ներկայացնել կազմակերպությունը աշխատանքային հանդիպումների ժամանակ։
  • Համակարգել լոգիստիկ հարցերը։
  • Պատրաստել նկարագրական հաշվետվություններ։
  • Աջակցել ՀԼԱ թիմին ֆոնդահայթայթման գործընթացում։
  • Համագործակցել կազմակերպության տեղական և միջազգային գործընկերների հետ։
  • Կատարել ներգրավված նախագծերից բխող այլ պարտականություններ։

Պահանջվող հմտությունները և փորձը՝

  • Բարձրագույն կրթություն կառավարման, լեզվաբանության, ժուռնալիստիկայի, հաղորդակցության կամ համանման այլ ոլորտներում։
  • Նվազագույնը 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ նախագծերի, ծրագրերի համակարգման/կառավարման ոլորտում։
  • Սոցիալական մեդիա գործիքների իմացություն, դրանց կիրառման փորձ ՝ աշխատանքային գործընթացքում։
  • Microsoft Office փաթեթի հիմնական ծրագրերի իմացություն։
  • Տվյալների հետ աշխատելու և կազմակերպությունում հավաքագրվող անձնական տվյալների համակարգման և դրանց գաղտնիությունն ապահովելու կարողություններ։
  • Վիզուալ նյութերի (ֆոտո, Canva, գրաֆիկներ, այլ) պատրաստման կարողություններ։
  • Վերջնաժամկետների նկատմամբ պատասխանատվություն ու դրանց պահպանում։
  • Թիմում աշխատելու կարողություն, աշխատանքում համագործակցային սկզբուներ։
  • Խնդիրների՝ խաղաղ ճանապարհով լուծման հմտություններ և կարողություններ։
  • Ճշտապահություն, բարեվարքություն, ազնվություն ու բարեկրթություն։
  • Բազմաբնույթ առաջադրանքների կատարման հմտություններ։
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ։
  • Նոր գիտելիքներ և կարողություններ ձեռք բերելու պատրաստակամություն։
  • Թեժ և արտակարգ իրավիճակներում աշխատանքի փորձ։
  • Գրասենյակային տեխնիկայով աշխատելու կարողություններ։
  • Հասարակական, միջազգային կազմակերպություններում աշխատանքը կդիտվի որպես առավելություն։

Ընձեռվող հնարավորությունները՝
ՀԼԱ-ն իր աշխատակիցների համար ստեղծում է նպաստավոր պայմաններ, ապահովում է ստեղծագործական ազատություն և որոշումների կայացման հնարավորություն։ ՀԼԱ-ն աշխատակցին կարող է գործուղել աշխատանքային և մասնագիտական գործողումների՝ ապահովելով անհարժեշտ բոլոր ծախսերի փոխհատուցումը։ ՀԼԱ-ն կխթանի մասնագետի կարողությունների զարգացմանը, մասնագիտական առաջընթացին։ Արդյունավետ համագործակցության պարագայում ՀԼԱ-ն աշխատակցին կընդգրկի այլ նախագծերում։

Դիմելու ընթացակարգը՝

Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն հետևյալ էլ. փոստին` [email protected]: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել «Ծրագրերի համակարգող – ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ»։  Խնդրում ենք ինքնակենսագրականում նշել առավելագույնը երեք նախկին ղեկավարների և նրանց կոնտակտային տվյալները, որոնք կարող են ձեր մասին կարծիք հայտնել։

Կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուների հետ։

Նախնական ընտրությունն անցած դիմորդներին  հնարավորություն է ընձեռվելու  ծանոթանալ աշխատանքային պարտականություններին ու բնույթին, փորձել սեփական ուժերը երկշաբաթյա ժամանակահատվածում։

Ընտրված թեկնածուի հետ կնքվելու է եռամսյա փորձաշրջանի պայմանագիր, ապա աշխատանքային պայմանագիր։

—————————————

Կազմակերպության մասին՝

Հանրային րագրության ակումբը 2011 թվականից գործող հասարակական կազմակերպություն է, որի ուշադրության կենտրոնում է գտնվում հանրության իրազեկվածությունը երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, մեդիագրագիտության և քննադատական մտածողության խթանումը, մեդիա կազմակերպությունների և մեդիա աշխատողների մասնագիտական աջակցությունը, մարդու իրավունքների բարձրաձայնումն ու պաշտպանությունը, ժողովրդավարությանը նպաստող գործընթացների խթանումը։

Հանրային լրագրության ակումբի և կազմակերպության գործունեության ու ընթացիկ ծրագրերի մասին կարող եք ծանոթանալ ՀԼԱ կայքում։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend