Հայտարարություններ

Հանրային քննարկում – «ԵՐԲ ՆՈՐԻՑ ՇՆՉՈՒՄ ԵՍ. ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՓՈՐՁԸ»

Փետրվարի 23-ին՝ ժամը 11:00-ին Հանրային լրագրության ակումբը կազմակերպում է առցանց հանրային քննարկում՝ «Երբ նորից շնչում ես. կորոնավիրուսը վերապրածների փորձը» թեմայով։

Հանրային քննարկումը կուղեկցվի «Երբ նորից շնչում ես. կորոնավիրուսը վերապրածների փորձը» վավերագրական ֆիլմի դիտումով։ Ֆիլմի հիմքում COVID-19-ի ծանր փորձառության միջով անցած երկու տարբեր ընտանիքների պատմությունն է, որոնց կապող օղակը համավարակն է:

Ֆիլմի առանցքային կերպարները` սոցիալական ձեռներեց Արտուշ Խաչատրյանն ու իրավաբան Նարե Հովհաննիսյանը պատմում են COVID-19-ի՝ իրենց ընտանիքների վրա ունեցած ազդեցության մասին։ Խոսում են ինչպես անձնական փորձառության, այնպես էլ հանրությանը անհանգստացնող բարդ ու կարևոր հարցերի մասին։

Հանրային քննարկմանը մասնակցելու են ֆիլմի ռեժիսոր Նազիկ Արմենակյանը, ֆիլմի հերոսները՝ Արտուշ Խաչատրյանն ու իրավաբան Նարե Հովհաննիսյանը։ Հանրային քննարկմանը ներկա կլինեն նաև ներկայացուցիչներ Առողջապահության նախարարությունից, Միջազգային հանրապետական ինստիտուտից և Հանրային լրագրության ակումբից։

Ֆիլմի դիտումից, հերոսների, ծրագիրն իրականացնող ու աջակցությունը ցուցաբերող կողմերի, ինչպես նաև Առողջապահության ներկայացուցչի կողմից կիրականացվի անդրադարձ, որից հետո հանրային քննարկման մասնակիցներն ու ուղիղ հեռարձակումով հետևող քաղաքացիները կկարողանան բարձրաձայնել իրենց անհանգստացնող հարցերն ու ստանալ պատասխաններ։

Հանրային քննարկումը բաց է բոլոր ցանկացողների համար։ Հանրային քննարկումը տեղի կունենա Zoom հարթակում, որին միանալու համար հարկավոր է անցնել հետևյալ հղմամբ։

«Երբ նորից շնչում ես. կորոնավիրուսը վերապրածների փորձը» վավերագրական ֆիլմը հասանելի է այս հղմամբ։

Հանրային քննարկման օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Public_Discussion_Agenda-23.02.2022

Հանրային քննարկման ուղիղ եթերը տեղի է ունենալու ՀԼԱ ֆեյսբուքյան էջում՝ այս հղմամբ։

———————————————————

«Երբ նորից շնչում ես. կորոնավիրուսը վերապրածների փորձը» վավերագրական ֆիլմը ստեղծվել է «Covid-19 անդրադարձում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հանրային լրագրության ակումբը Միջազգային Հանրապետական ինստիտուտի և Միացյալ Նահանգների Պետ-դեպարտամենտի աջակցությամբ: Ֆիլմում հնչած կարծիքներն ու մտքերը պատկանում են Հանրային լրագրության ակումբին և ստեղծագործական թիմին և պարտադիր չէ, որ համընկնեն Միջազգային Հանրապետական ինստիտուտի և Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի դիրքորոշման հետ։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend