Նորություններ

Երբ նորից շնչում ես. կորոնավիրուսը վերապրածների փորձը

«Կյանքին սկսում ես լրիվ ուրիշ աչքերով նայել, որովհետև հասարակ մի բանը, էն հասարակ օդը, որ մենք շնչում ենք ու մեր համար դա սովորական բան ա, էնտեղ դրա համար դու պայքարում ես, որ օդ կարողանաս շնչես…»։

«Երբ նորից շնչում ես. կորոնավիրուսը վերապրածների փորձը» վավերագրական ֆիլմի հիմքում COVID-19-ի ծանր փորձառության միջով անցած երկու տարբեր ընտանիքների պատմությունն է, որոնց կապող օղակը համավարակն է: Ֆիլմի առանցքային կերպարները` սոցիալական ձեռներեց Արտուշ Խաչատրյանն ու իրավաբան Նարե Հովհաննիսյանը պատմում են COVID-19-ի՝ իրենց ընտանիքների վրա ունեցած ազդեցության մասին։ Խոսում են ինչպես անձնական փորձառության, այնպես էլ հանրությանը անհանգստացնող բարդ ու կարևոր հարցերի մասին։

«Այս ֆիլմը ստեղծվել է «Covid-19 անդրադարձում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հանրային լրագրության ակումբը Միջազգային Հանրապետական ինստիտուտի և Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի աջակցությամբ: Ֆիլմում հնչած կարծիքներն ու մտքերը պատկանում են Հանրային լրագրության ակումբին և ստեղծագործական թիմին և պարտադիր չէ, որ համընկնեն Միջազգային Հանրապետական ինստիտուտի և Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի դիրքորոշման հետ»։

 

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են։ 2022, Հանրային լրագրության ակումբ։

 

Հետևե՛ք մեզ՝ Տելեգրամում – https://t.me/pjcarmenia

Ինստագրամում – https://www.instagram.com/publicjournalismclub/

Տիկտոկում – https://www.tiktok.com/@pjcarmenia

 

#pjcarmenia #covid #vaccination #Armenia #pandemic



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend