Նորություններ

«Ատում եմ պատերազմը»

Հեղինակ՝ Էլեն Մուրադյան 

Երեկ պատերազմ էր․․․ այն տևեց 44 օր, բայց «44-օրյա պատերազմ» ձևակերպումը  միայն պատմության  գրքերում գրելու, մեկ էլ՝ մնացած պատերազմներից տարբերակելու  համար է: Այն սկսվեց 2020-ի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 7 անց 20-ին, ու մինչև օրս չի ավարտվել… ամեն օր պատերազմ է իմ, քո, ծառայության մեջ գտնվող զինվորի ու զինվորի ծնողի համար:

Պատերազմի առաջին օրերն էին. զույգ եղբայրներիցս մեկին կանչեցին զինկոմիսարիատ: Այդ օրից պատերազմը մտավ նաև մեր տուն։ Մինչ այդ հույս ունեինք, որ ինչպես քառօրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա, եղբայրներիս ծանուցում չեն ուղարկի։ Բայց ուղարկեցին՝ միայն  մեկին։ Ճանապարհեցինք, արտաքուստ գոտեպնդող խոսքեր ասացինք, ներքուստ՝ հոգեմաշ անող ահ ու սարսափի ձայնը խլացնելով: Ճակատից եկող լուրերը հավատի համար ոչ մի հույս չէին թողել:  Եղբայրս գնաց, երկու ժամ հետո հետ եկավ: Ասել էին՝ դեռ տանկիստի անհրաժեշտություն չկա, գնա ու սպասիր, նորից կկանչենք:

Շարունակությունն ԱՅՍՏԵՂ։

 



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience.
Send this to a friend