Նորություններ

Հանդիպում ամերիկյան Mythos Labs ընկերության հիմնադրի հետ

📣Ամերիկյան Mythos Labs ընկերության հիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենը կանցկացնի անվճար դասախոսություն։

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Փրիյանք Մաթուրը Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Հարություն Շմավոնյան սրահում (511 լսարան) կխոսի կրթական ծրագրերի և արհեստական ինտելեկտի միջոցով ապատեղեկատվության դեմ պայքարից։

Փրիյանք Մաթուրը, որը նախկինում ծառայել է նաև որպես քաղաքականության խորհրդական և հետախուզության վերլուծաբան ԱՄՆ-ի Ներքին անվտանգության դեպարտամենտում (DHS), հանդես է եկել խորհրդատվությամբ՝ ահաբեկչական և կիբեր սպառնալիքների վերաբերյալ, Հայաստան է գալիս Մեդիա և տեղեկատվական գրագիտության Հեքըթոնի շրջանակներում։

Պարոն Մաթուրի՝ Ուկրաինայի հետ կապված ապատեղեկատվությունն ուսումնասիրող հետազոտությունը ներկայացվել է BBC-ում, Le Monde-ում, Newsweek-ում, Huffington Post-ում և այլ խոշոր լրատվամիջոցներում: Նա նաև հեղինակավոր վավերագրական ֆիլմերի և փոդքասթերի վարող է, այդ թվում՝ ՄԱԿ-ի ExtremeLives-ը, Newslaundry-ի Let’s Talk About ISIS in India-ն:

Նա պատրաստ է կիսվել իր փորձով և պատասխանել ձեր հարցերին։ Միջոցառման մուտքն ազատ է, սակայն պետք է նախապես գրանցվել այստեղ՝ bit.ly/3TUIQTu ։

Աշխատանքային լեզուն անգլերենն է․ ապահովվելու է հայերեն թարգմանություն։

Հիմնական ելույթի խորագիրն է ՝ «Կեղծ նոր աշխարհ. պայքար ապատեղեկատվության դեմ՝ մեդիագրագիտության, արհեստական ինտելեկտի և կրթական ծրագրերի միջոցով»։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend