Նորություններ

Տեղի ունեցավ քննարկում՝ անձին՝ հոգեբուժական հաստատություններ ուղղորդման իրավական հիմքերն ու պահման պայմանները թեմայով

 

Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից ֆինանսավորվող «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակներում ապրիլի 9-ին ժամը 10:30-ին Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն կազմակերպվում է «Անձին՝ հոգեբուժական հաստատություններ ուղղորդման իրավական հիմքերն ու պահման պայմանները» թեմայով հանրային քննարկում, որը տեղի կունենա ՀԼԱ գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Սարյան 12, 3-րդ հարկ)։

Քննարկումն իրականացվում է Հետաքննող լրագրողներ ՀԿ-ի հետ համատեղ:

Տարբեր փորձագիտական խմբերի կողմից բազմիցս բարձրաձայնվել են հոգեկան առողջության կենտրոններում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների մասին։ Քննարկումների նոր ալիք բարձրացավ նաև, երբ 2018 թ. հոկտեմբերի 25-ին Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրեց չափահաս և ունակ անձի կամքին հակառակ «Հոգեկան առողջության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում պահման դեպք, որն ուղեկցվում էր նաև անձի՝ կամավոր բուժման գործընթացի բացակայությամբ, որի առնչությամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցեց վարչական վարույթ։ Արդյունքում հոգեբուժարանում արձանագրվեցին խախտումներ և տրվեցին պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ։

Մարդու իրավունքների իրավիճակին վերաբերող խնդիրներն ավելի զգայուն են դառնում, երբ անդրադարձ է կատարվում այն պայմաններին, որում պահվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք:

Կարևորելով Հոգեբուժական հաստատություններում մարդու իրավունքների հիմնախնդիրները և արդյունքները, ինչպես նաև այդ հաստատություններում իրական իրավիճակը քննարկելու, համապատասխան շահագրգիռ կողմերի ուշադրությունը այդ հարցերի վրա ուղղելու համար, ՀԼԱ-ն պլանավորում է փորձագիտական քննարկում: Քննարկմանը հրավիրված են համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներ, փաստաբաններ, հասարակական կազմակերպություններ, միջազգային կազմակերպություններ և այլն:

Քննարկումը բաց է լուսաբանման համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ ՀԿ [email protected] էլ. հասցեով կամ +37412 755898, +37499 755 898 հեռախոսահամարներով։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend