Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Գիտակցված մեդիա․ Ուսումնասիրություն

Խաղաղությունը մարդկության ամենանվիրական և միաժամանակ ամենախոցելի հայեցակարգերից մեկն է։ Դարեր շարունակ ժողովուրդներն ու անհատները ձգտել են հասնել նրան՝ պատերազմներից, բաժանումներից և անարդարությունից տառապելով։ Սակայն ժամանակի ընթացքում ավելի ակնառու է դառնում, որ խաղաղությունը միայն արտաքին իրողություն չէ․ այն նախ և առաջ մարդու ներքին վիճակն է, հոգևոր ու մտավոր ներդաշնակությունը, որն արտացոլվում է նրա վերաբերմունքում՝ սեփական «ես»-ի, շրջապատի և հասարակության նկատմամբ։ Այդ ներքին խաղաղությունը հեշտությամբ կարող է խաթարվել տարբեր պատճառներով՝ սոցիալական անհավասարությամբ, անարդարությամբ, տեղեկատվական ճնշմամբ կամ պարզապես անվերջ լարված առօրյայով։

Ուսումնասիրության նպատակն է՝

Սույն աշխատանքը նպատակ ունի ուսումնասիրել ժամանակակից մեդիան խաղաղաշինության և ոչ բռնի հաղորդակցության տեսանկյունից, պարզելու՝ ինչպե՞ս է տեղեկատվական միջավայրը նպաստում կամ հակառակը՝ խոչընդոտում մարդու ներքին և հանրային խաղաղությանը։ Աշխատանքի արդիականությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ տեղեկատվական դարաշրջանում մեդիայի դերը գերազանցում է սովորական հաղորդակցության սահմանները՝ դառնալով սոցիալական, հոգեբանական և մշակութային ազդեցության կարևորագույն գործոն։ Հետևաբար, գիտակցված մեդիա սպառման և հաղորդակցության մշակույթի ձևավորումը ոչ միայն մասնագիտական, այլև հասարակական անհրաժեշտություն է՝ խաղաղության պահպանման և մարդկանց միջև փոխըմբռնման ամրապնդման համար։

Ուսումնասիրության խնդիրներն են՝

  1. Վերլուծել խաղաղության և խաղաղաշինության տեսությունները՝ մասնավորապես հաղորդակցական և մեդիա հարթության մեջ։
  2. Նկարագրել ժամանակակից մեդիայի դերը հանրային կարծիքի և սոցիալական վարքագծի ձևավորման գործընթացում։
  3. Հետազոտել մեդիայի ազդեցությունը անհատի ներքին խաղաղության և հոգեբանական կայունության վրա։
  4. Դիտարկել ոչ բռնի հաղորդակցության սկզբունքների կիրառման հնարավորությունները մեդիա դաշտում։
  5. Առաջարկել մեդիա կրթական և հաղորդակցական մոտեցումներ, որոնք կնպաստեն գիտակցված մեդիա սպառման մշակույթի ձևավորմանը։

Ամբողջական ուսումնասիրությունը կարդացեք Journalist.am կայքում։

Ուսումնասիրությունն իրականացվել է Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ՝ Բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբան, մեդիա հետազոտող Գրիշա Գասպարյանի կողմից։


Ոսումնասիրությունն իրականացվել է Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ և International Alert կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում։

Կիսվել :