Հաճախ ժամանակի սղության և տեղեկատվության սակավության պատճառով, ՀՀ քաղաքացիները լիարժեք պատկերացում չեն կարողանում կազմել այն մասին, թե ի վերջո, ինչի՞ մասին է Հայաստան-ԵՄ երկխոսությունը և ի՞նչ է իրենից ներկայացնում վիզաների ազատականացման գործընթացը։
Փաստերի ստուգման հարթակի լրագրող Արեն Նահապետյանը՝ թեմայի շուրջ հանրությանը պարզ և մատչելի տեղեկատվության ներկայացման նպատակով, զրուցել էՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։
Տեսանյությում նախարարը համառոտ ներկայացնում է գործընթացի նպատակը, ընթացքը և ակնկալվող փոփոխությունները։
Այս ձևաչափով տեսանյութին կհետևի ավելի ծավալուն հոդված ու տեսանյութ։
Հարցազրույցն անցկացվել է Հանրային լրագրության ակումբ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ իրականացվող «ԵՄ–Հայաստան ռազմավարական գործընկերություն և վիզաների ազատականացման երկխոսություն» ծրագրի շրջանակում։
Նշենք, որ Արեն Նահապետյանը ս/թ մարտի 26-27-ին, Աղվերանում մասնակցել է ծրագրի համանուն խորագրով երկօրյա սեմինարին՝ որի շրջանակներում Հայաստանի ԶԼՄ-ի 11 ներկայացուցիչներ հանդիպեցին ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի, ԵՄ անդամ պետությունների դեսպանների, հյուպատոսների և ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար ԵՄ–Հայաստան համագործակցության ընթացքը, ներառյալ՝ վիզաներին առնչվող հարցեր:
