Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Աշխատանքի հնարավորություն ՀԼԱ-ում․ Հաղորդակցության և ծրագրերի համակարգողի օգնական

Հաստիքը՝ Հաղորդակցության ու ծրագրերի համակարգման օգնական 

Կազմակերպություն՝ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ (Public Journalism Club (PJC) NGO)

Մեկնարկը՝ 2026 թ. օգոստոս (կամ կողմերի համաձայնությամբ)

Տևողությունը՝ Երկարաժամկետ համագործակցություն՝ փորձաշրջանով (երկարաձգման հնարավորությամբ)

Վայրը՝ Երևան, Հայաստան

Ներգրավվածությունը՝ Մասնակի կամ լրիվ զբաղվածություն

Հիմնական պարտականությունները

  • Մասնակցել կազմակերպության հաղորդակցության ռազմավարության մշակմանն ու իրականացմանը։
  • Վարել և համակարգել կազմակերպության սոցիալական մեդիայի հարթակները (Facebook, Instagram, LinkedIn, YouTube և այլն)։
  • Պլանավորել, մշակել և հրապարակել սոցիալական մեդիայի բովանդակություն (տեքստային, լուսանկարային և վիդեո)՝ ապահովելով կանոնավոր, նպատակային և որակյալ հաղորդակցություն։
  • Մշակել բովանդակության օրացույց, վերլուծել սոցիալական մեդիայի ցուցանիշները և պատրաստել պարբերական հաշվետվություններ։
  • Նախաձեռնել և իրականացնել առաջխաղացման ու նոր լսարանների ներգրավման արշավներ։
  • Հանրայնացնել կազմակերպության ծրագրերն ու արտադրանքները, հրապարակումները և այլ մեդիա արտադրանքները։
  • Լուսաբանել կազմակերպության միջոցառումները՝  իրականացնելով լուսանկարահանում, տեսանկարահանում և օպերատիվ հաղորդակցություն սոցիալական մեդիայում։
  • Համագործակցել ծրագրային թիմի, գործընկեր կազմակերպությունների, լրագրողների և մեդիա գործընկերների հետ։
  • Պատասխանատու լինել կազմակերպությանն առնչվող կայքերի և այլ թվային հարթակների բովանդակության թարմացման ու տեղեկատվական նյութերի պատրաստման համար։
  • Աջակցել ծրագրերի, միջոցառումների համակարգման գործընթացներում։ 

Պահանջվող հմտություններ և փորձ

  • Բարձրագույն կրթություն հաղորդակցության, լրագրության, հանրային կապերի, մեդիայի, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում։
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ հաղորդակցության, սոցիալական մեդիայի կառավարման կամ հանրային կապերի ոլորտում։
  • Facebook, Instagram, LinkedIn և այլ սոցիալական հարթակների, ԱԲ ու ժամանակակից թվային հաղորդակցության գործիքների արդյունավետ կիրառման փորձ։
  • Հայերեն լեզվի գերազանց գրավոր և բանավոր իմացություն, անգլերենի լավ իմացություն, գերազանց խմբագրական հմտություններ։
  • Լուսանկարահանման և բազային վիդեո բովանդակության (կարճ հոլովակներ) պատրաստման հմտություններ։
  • Գերազանց կազմակերպչական, հաղորդակցման, թիմում աշխատելու ունակություն և ստեղծագործական մտածողություն։
  • Վերջնաժամկետների նկատմամբ պատասխանատվություն, ինքնուրույն աշխատանքի և ժամանակի արդյունավետ կառավարման կարողություն։
  • Հետաքրքրվածություն մեդիայի, ժողովրդավարության, մարդու իրավունքների, մեդիագրագիտության, քաղաքացիական հասարակության և տեղեկատվական դիմակայունության թեմաներով։
  • Canva, Adobe Creative Suite, CapCut կամ համարժեք ծրագրերով աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն։

Ինչպե՞ս դիմել

Եթե հետաքրքրված եք առաջարկվող հաստիքով և համապատասխանում եք ներկայացված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և կարճ նամակ՝ նկարագրելով Ձեր փորձառությունն ու հմտությունները։

 Փաստաթղթերը խնդրում ենք ուղարկել  [email protected] էլեկտրոնային հասցեին։

Նամակի թեմա (Subject) դաշտում պարտադիր նշել՝ Project_Media_Assistant_NAME_SURNAME

Դիմումների վերջնաժամկետը՝ հուլիս 16, 2026 թ.։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները։

«Հանրային լրագրության ակումբը» (PJC) հավասար հնարավորություններ ապահովող գործատու է և խրախուսում է դիմել բոլոր համապատասխան թեկնածուներին՝ անկախ սեռից, տարիքից, հաշմանդամությունից, էթնիկ կամ սոցիալական պատկանելությունից։

Կիսվել :