Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Առանց վիզայի ռեժիմ ԵՄ-ի հետ. ի՞նչ կստանա Հայաստանն իրականում և ե՞րբ

Բացատրություն նրանց համար, ովքեր լսել են «վիզաների ազատականացում» բառակապակցությունը, բայց մինչև վերջ չեն պատկերացնում, թե դա ի՞նչ է նշանակում:

2024 թվականի սեպտեմբերին Բրյուսելն ու Երևանը սկսեցին մի գործընթաց, որի մասին վերջին տարվա ընթացքում տասնյակ անգամներ գրվել է՝ «վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն»։ Խոստումնալից է հնչում, և շատերը դա ընկալեցին, որ շուտով «ԵՄ-ի հետ կունենանք առանց վիզայի ռեժիմ»։ Իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է կառուցված, և հենց այդ բարդության պատճառով այս թեմայի շուրջ բազմաթիվ թյուրըմբռնումներ են կուտակվել՝ չափազանցված սպասումներից, որ «մեկ տարուց առանց վիզայի կմեկնենք Եվրոպա» մինչև այն ամենի թերագնահատումը, ինչն իրականում արդեն փոխվել է։

Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ։

Վերը ներկայացված հոդվածը հեղինակվել է News.am լրագրող Դիանա Առուշանյանի կողմից՝ Հանրային լրագրության ակումբ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ իրականացվող «ԵՄ–Հայաստան ռազմավարական գործընկերություն և վիզաների ազատականացման երկխոսություն» ծրագրի շրջանակում։

Նշենք, որ Դիանա Առուշանյանը ս/թ մարտի 26-27-ին, Աղվերանում մասնակցել է ծրագրի համանուն խորագրով երկօրյա սեմինարին՝ որի շրջանակներում Հայաստանի ԶԼՄ-ի 11 ներկայացուցիչներ հանդիպեցին ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի, ԵՄ անդամ պետությունների դեսպանների, հյուպատոսների և ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար ԵՄ–Հայաստան համագործակցության ընթացքը, ներառյալ՝ վիզաներին առնչվող հարցեր: 

Կիսվել :