Նկարի աղբյուրը՝ Civilnet.am
Եվրամիության հետ վիզաների ազատականացման ակտիվ բանակցություններ վարող միակ երկիրն այսօր Հայաստանն է: Թեև հանրային գիտակցության մեջ այն հաճախ ընկալվում է զուտ որպես Շենգեն գոտի մեկնելու անցաթուղթ, նման մոտեցումը ստվերում է գործընթացի բուն էությունը:
Դեպի Եվրոպա ազատ ճամփորդելու հեռանկարի հետևում իրականում կանգնած են համապարփակ և բարդ բարեփոխումներ, որոնք նախևառաջ փոխելու են պետության որակն ու մարդկանց առօրյան հենց սեփական երկրում:
2025-ի նոյեմբերին Հայաստանին պաշտոնապես փոխանցված Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը (VLAP) ամենևին էլ տուրիստական ուղեցույց չէ: 74 հենանիշ (benchmark) պարունակող այս փաստաթուղթն իրականում պետության ինստիտուցիոնալ արդիականացման, անվտանգության ամրապնդման և տնտեսության կառուցվածքային «ստվերազերծման» ճանապարհային քարտեզ է։
Ամբողջական հոդվածը Civilnet.am կայքում։
Վերը ներկայացված հոդվածը հեղինակվել է Civilnet.am լրագրող Արշալույս Մղդեսյանի կողմից՝ Հանրային լրագրության ակումբ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ իրականացվող «ԵՄ–Հայաստան ռազմավարական գործընկերություն և վիզաների ազատականացման երկխոսություն» ծրագրի շրջանակում։
Նշենք, որ Արշալույս Մղդեսյանը ս/թ մարտի 26-27-ին, Աղվերանում մասնակցել է ծրագրի համանուն խորագրով երկօրյա սեմինարին՝ որի շրջանակներում Հայաստանի ԶԼՄ-ի 11 ներկայացուցիչներ հանդիպեցին ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի, ԵՄ անդամ պետությունների դեսպանների, հյուպատոսների և ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար ԵՄ–Հայաստան համագործակցության ընթացքը, ներառյալ՝ վիզաներին առնչվող հարցեր:
