«Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագիծ

ՏՀՏ ոլորտը ներկայացնող ավելի քան 20 ուսանող և երիտասարդ ձեռներեց Հայաստանից և Թուրքիայից մասնակցեցին Անկարայում տեղի ունեցած «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագծին:

Նախագծի առաջին փուլում (հոկտեմբեր-նոյեմբեր) Հայաստանում  և Թուրքիայում բաց մրցույթի միջոցով ընտրվեցին ուսանողներ և սթարթափ ներկայացուցիչներ՝ Անկարայում  աքսելերացիոն ծրագրին մասնակցելու համար:

2015 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Անկարայում անցկացվեց քառօրյա դասընթաց, որը մասնակիցներին հնարավորություն տվեց ծանոթանալ տեխնոլոգիայի կիրառմամբ նորարարական գաղափարներ առաջարկելու և իրականացնելու հիմնական փուլերին: Դասընթացի յուրաքանչյուր օրը նվիրված էր մեկ փուլի, այն է՝  Գաղափարի օր, Տեխնոլոգիական լուծման օր,  Խթանման օր և Կապերի հաստատման օր, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ճանաչողական այցելություններով լինել Անկարայի ՏՀՏ ոլորտի առաջատար կենտրոններում, կազմակերպություններում, կրթական հաստատություններում:

Դասընթացին հաջորդող փուլում ամենահետաքրքրված և ակտիվ թիմերը/անհատ մասնակիցները  հնարավորություն ունեցան լրամշակել իրենց գաղափարները մեկամսյա առցանց մենթորային խորհրդատվության միջոցով և այնուհետև դրանք ներկայացրեցին փորձագետներին՝ այդպիսով ձեռք բերելով նաև  սթարթափ գաղափարի ներկայացման (փիթչի) հմտություններ:

Նախագիծն իրականացրեցին Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ)՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ: Աքսելերացիոն դասընթացն անցկացվեց թուրքական  Viveka ինկուբացիոն կենտրոնի կողմից: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամըԻնֆորմացիան տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և Բեթ Քընսթրաքթը աջակցեցին նախագծի աշխատանքներին Հայաստանում:

Նախագիծը հանդիսանում էր  2015թ.-ի փետրվար-մայիս ամիսներին հաջողությամբ իրականացրած Հայաստան-Թուրքիա «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծի շարունակություն, որի շրջանակներում երկու երկրներից 6 սթարթափ թիմեր մասնակցեցին աքսելերացիոն ծրագրի Հայաստանում՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում:  Այս նախագիծը համաֆինանսավորվում էր  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Եվրոպական միության կողմից:

Հանրային լրագրության ակումբ             

Հանրային լրագրության ակումբը` ՀԼԱ-ն ստեղծվել է 2011-ի մարտին: Մենք` մի խումբ լրագրողներ ու լրագրության, սոցիալական մեդիայի սիրահարներ ենք եւ նոր տեխնոլոգիաների ու մեդիա ոլորտների համագործակցության ջատագովներ: ՀԼԱ  առաքելությունն է խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը Հայաստանում`զարգացնելով մասնակցային եւ հանրային թղթակցությունը, քաղաքացիական թղթակիցներին եւ պրոֆեսիոնալ լրագրողներին, լրատվամիջոցներին ու սոցիալական մեդիայի մասնագետներին, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հասարակական այլ ոլորտների մասնագետներին կապող համագործակցության գրավիչ, աշխատանքային կամուրջներ ստեղծելով: Վերջին 3 տարիների ընթացքում ՀԼԱ-ին հաջողվել է ձևավորել ոլորտի առաջատարի համբավ` հաջողությամբ իրականացնելով մի քանի նորարար ու համարձակ նախագծեր, այդ թվում է mynews.am հանրային թղթակցության հարթակը եւ ՀԼԱ կողմից Հայաստանում նախաձեռնած Հեքըթոն{ՅԱՆ} նորար գաղափարների մրցույթը:

Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ)

Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ) անկողմնակալ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տեղակայված է Անկարայում (Թուրքիա): ՏԵՊԱՎ-ը հիմնադրվել է 2004 թվականին` որպես անկախ գիտահետազոտական ինստիտուտ, և հանդիսանում է տնտեսական քաղաքականություն մշակող Թուրքիայի ամեմախոշոր հաստատությունը, որտեղ աշխատում են տաղանդավոր գիտաշխատողներ և փորձագետներ: ՏԵՊԱՎ-ի առաքելությունն է մշակել Թուրքիայի և շրջակա տարածաշրջանի հանրային և մասնավոր հատվածների զարգացմանը նպաստող նորարար քաղաքականության ռազմավարություններ: ՏԵՊԱՎ-ի գործունեության նպատակն է  մրցակցային գործարար միջավայրի ամրապնդումը, Թուրքայում և շրջական տարածաշրջանում տարածաշրջանային զարգացման բարելավումը, ինչպես նաև աջակցությունը միջազգային տնտեսական ինտեգրմանը:

Նորություններ

  • Պատժիչ արդարադատությունը փոխարինել վերականգնողական արդարադատությամբ. Ջուրեմոնիայի մշտադիտարկման արդյունքները․ քննարկում

    Հայաստանում 2016-ից գործող Պրոբացիայի ծառայության նպատակն է պատժիչ արդարադատությունից  անցում կատարել վերականգնողական արդարադատության։ Ծառայության գործունեության հիմքում  հանցանք կատարած մարդու վերասոցիալականացումն  ու տուժող-մեղադրյալ երկխոսության, հաշտեցման խրախուսումն են: Մեդիա կենտրոնում անցկացված՝ «Պատժիչ արդարադատությունը փոխարինել վերականգնողական արդարադատությամբ. Ջուրեմոնիայի մշտադիտարկման արդյունքները» թեմայով քննարկումը նվիրված էր ոլորտի խնդիրների և դրանց լուծումների բարձրաձայնմանը։ Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող

    June 26, 2025
  • Հանրային լրագրության ակումբը միացել է Կանադա-Եվրասիա առևտրատնտեսական պալատին

    Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) ուրախությամբ տեղեկացնում է Կանադա-Եվրասիա առևտրատնտեսական պալատի (ԿԵԱՏՊ) անդամ դառնալու մասին։ ԿԵԱՏՊ-ն անկախ, ոչ պետական և շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն աջակցում է Կանադայի և եվրասիական երկրների միջև առևտրի, ներդրումների և համագործակցության զարգացմանը։ Այս համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի ՀԼԱ-ի համար՝ ներգրավվելու Կանադայում և Եվրասիայում գործող ավելի քան 100 ընկերությունների և անհատների լայն

    June 24, 2025
  • Ազատազրկվածներն ու արտաքին աշխարհը. ի՞նչ է թույլ տալիս օրենքը, և ի՞նչ է տեղի ունենում գործնականում․ քննարկում

    Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների՝ ընտանիքի և ընկերների հետ շփման հնարավորությունները սահմանափակ են ինչպես զանգերի քանակով, այնպես էլ այցելությունների հաճախականությամբ։ Թեև վերջին տարիներին փորձ է արվում վերափոխել համակարգը՝ ներդնելով տեսազանգեր ու բարելավելով կապի ձևերը, խնդիրները դեռ բազմաթիվ են։ Այս հարցը քննարկվել է Մեդիա կենտրոնում կազմակերպված՝ «Ազատազրկվածներն ու արտաքին աշխարհը. ի՞նչ է թույլ տալիս օրենքը, և ի՞նչ

    June 20, 2025
  • Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում. ի՞նչ է արձանագրել Ջուրեմոնիան․ քննարկում

    2022 թվականից գործում է  «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» նախագիծը: Վերջինիս դիտարկման տիրույթում են դատաիրավական, ոստիկանության, հակակոռուպցիոն, բանտային ու պրոբացիոն բարեփոխումները, ինչպես նաև մարդու իրավունքների ռազմավարությունը: Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների դիտարկում. ի՞նչ է արձանագրել Ջուրեմոնիան» թեմայով քննարկման ընթացքում մտահոգություններ են հնչել բարեփոխումների արդյունավետության վերաբերյալ: Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ

    June 19, 2025
  • Ազատազրկվածները ցանկանում են աշխատել. ո՞րն է համակարգի արձագանքը. քննարկում

    Աշխատանքային զբաղվածությունը՝ որպես վերասոցիալականացման հիմնասյուն, շարունակում է առանցքային դեր ունենալ քրեակատարողական համակարգում։ Սակայն, թե որքանով են ազատությունից զրկված անձինք իրապես ունենում աշխատելու և հմտություններ ձեռք բերելու հնարավորություն՝ մնում է քննարկման թեմա։ Թեմային անդրադարձ է կատարվել Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ընթացքում, որտեղ ոլորտի փորձագետները ներկայացրել են թե՛ ներկայիս վիճակը, թե՛ առկա մարտահրավերները։ Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական

    June 16, 2025

Բաժանորդագրվել Մեդիա կենտրոնի հեռարձակումներին և նորություններին

Այլ նախագծեր

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend