Հայտարարություններ

Հայաստանում և Արցախում գտնվող միջազգային լրագրողներին ՀԼԱ-ն պատրաստ է աջակցել

Այս օրերին Հայաստանում և Արցախում գտնվող միջազգային լրագրողներին Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) պատրաստ է աջակցել կազմակերպչական հարցերով, ինչպես նաև տրամադրել գրասենյակի տարածքը՝ իրենց գործունեությունն իրականացնելու համար։

Սրահը հագեցած է բոլոր անհրաժեշտ հարմարություններով, մեր գործընկերներին նաև սիրով կհյուրասիրենք թեյ, սուրճ, քաղցրավենիք։

Մեզ մոտ նաև առկա է հակաբակտերիալ լամպ:

Անհրաժեշտության դեպքում կարող եք կապ հաստատել ՀԼԱ թիմի հետ՝ զանգելով 012 755 898 կամ 099 755 898 հեռախոսահամարներին կամ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend