Նկարի աղբյուրը՝ Civilnet.am
Վիզաների ազատականացումը ոչ միայն և ոչ այնքան Եվրոպա ճամփորդելու ազատ հնարավորություն է, այլ Հայաստանի պետական ինստիտուտների, անվտանգային համակարգերի և օրենսդրության արդիականացման ծավալուն ծրագիր։
Համաձայն Գործողությունների ծրագրի՝ պահանջվում է լիովին անցնել ԻԿԱՕ-ի չափանիշներին համապատասխանող կենսաչափական անձնագրերի և հստակ ժամկետներում փուլային եղանակով չեղարկել հին անձնագրերը։
Մեր քաղաքացիներն արդեն շատ շուտով կօգտվեն անձը հաստատող նոր՝ կենսաչափական փաստաթղթերի համակարգից։ Վերջին տարիներին մենք բազմիցս խոսել ենք այս ծրագրի մասին, և այսօր արդեն կարող եմ ասել, որ դրա գործարկման պահն իսկապես մոտ է։ Կենսաչափական համակարգի աշխատանքը կմեկնարկի այս տարվա աշնանը։ Առաջին փուլում կբացվեն 14 գրասենյակներ, իսկ մինչև հաջորդ տարվա մարտ դրանց թիվը կհասնի 23-ի։
Կենսաչափական համակարգին անցնելուց հետո հին նմուշի փաստաթղթեր այլևս չեն արտադրվի, հետևաբար հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետն ավարտվելուց հետո քաղաքացիները պետք է ստանան կենսաչափական փաստաթղթեր։
Ամբողջական հոդվվածը Civilnet.am կայքում
Վերը ներկայացված հոդվածը հեղինակվել է Civilnet.am լրագրող Արշալույս Մղդեսյանի կողմից՝ Հանրային լրագրության ակումբ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ իրականացվող «ԵՄ–Հայաստան ռազմավարական գործընկերություն և վիզաների ազատականացման երկխոսություն» ծրագրի շրջանակում։
Նշենք, որ Արշալույս Մղդեսյանը ս/թ մարտի 26-27-ին, Աղվերանում մասնակցել է ծրագրի համանուն խորագրով երկօրյա սեմինարին՝ որի շրջանակներում Հայաստանի ԶԼՄ-ի 11 ներկայացուցիչներ հանդիպեցին ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի, ԵՄ անդամ պետությունների դեսպանների, հյուպատոսների և ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար ԵՄ–Հայաստան համագործակցության ընթացքը, ներառյալ՝ վիզաներին առնչվող հարցեր:
