Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ձևավորված բուռն քաղաքական միջավայրում արհեստական բանականությամբ (ԱԲ, AI) ստեղծված քարոզչական բովանդակությունը նոր ծավալ ու արագություն է ձեռք բերել՝ վերափոխելով տեղեկատվական դաշտի խաղի կանոնները։
«Ստուգված է»-ն ուսումնասիրել է տիկտոկյան և ֆեյսբուքյան 52 էջի 229 AI գեներացված տեսանյութ, որոնք այս կամ այն կերպ վերաբերում էին ընտրապայքարին։ Առանձնացվել են դրանց կիրառած մանիպուլյացիոն հնարքներն ու առաջ տարվող պատումները։
Ամբողջական ուսումնասիրությունը կարդացեք Media.am կայքում։
Սույն հոդվածը պատրաստվել է «Հայաստանում ժողովրդավարական դիմակայության ամրապնդում՝ Մոլդովայի փորձի ուսումնասիրությամբ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբ-ի կողմից՝ «Սևծովյան վստահություն՝ տարածաշրջանային համագործակցության համար» ծրագրի և Գերմանական Մարշալ հիմնադրամ-ի աջակցությամբ։
Հոդվածում արտահայտված տեսակետներն ու գնահատականները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտացոլեն ծրագրի ֆինանսավորող կազմակերպությունների պաշտոնական դիրքորոշումը։
