Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Հայաստանը՝ ԵՄ վիզաների ազատականացման ճանապարհին․ հարցեր ԵՄ դեսպանին

Վիզաների ազատականացման վերաբերյալ ամենահաճախ հնչող հարցերի պատասխանները Առաջին լրատվականը ներկայացրել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսի հետ անմիջական զրույցի և հարցուպատասխանի տեսքով։

Պարոն Մարագոսը պատասխանել է քաղաքացիների հարցերին՝ բացահայտելով՝

-Ի՞նչ է իրականում նշանակում վիզաների ազատականացումը։ 

-Ո՞ր փուլում է Հայաստանը հիմա և ի՞նչ անելիքներ կան առջևում, 

-Ի՞նչ կարող է փոխվել Հայաստանի քաղաքացիների համար։

Այս և ոչ միայն ներկայացված է ամբողջական հարցազրույցում։

Վերը ներկայացված տեսանյութը հեղինակել է Առաջին լրատվականի (1in.am) լրագրող Գոհար Հայրապետյանը՝ Հանրային լրագրության ակումբ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ իրականացվող «ԵՄ–Հայաստան ռազմավարական գործընկերություն և վիզաների ազատականացման երկխոսություն» ծրագրի շրջանակում։

Նշենք, որ Գոհար Հայրապետյանը ս/թ մարտի 26-27-ին, Աղվերանում մասնակցել է ծրագրի համանուն խորագրով երկօրյա սեմինարին՝ որի շրջանակներում Հայաստանի ԶԼՄ-ի 11 ներկայացուցիչներ հանդիպեցին ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի, ԵՄ անդամ պետությունների դեսպանների, հյուպատոսների և ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար ԵՄ–Հայաստան համագործակցության ընթացքը, ներառյալ՝ վիզաներին առնչվող հարցեր: 

Կիսվել :