Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Հին անձնագրերը շրջանառությունից դուրս կգան փուլային․ ՆԳ նախարար

Նկարի աղբյուրը՝ Civilnet.am

Հայաստանն այս տարվա աշնանից կսկսի անցում կատարել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն` ICAO-ի, չափանիշներին համապատասխանող կենսաչափական անձնագրերի համակարգին, ինչը նախատեսված է ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով։

Կենսաչափական անձնագրերի ներդրումը Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացի առանցքային պահանջներից է։ Այն նպատակ ունի ապահովել, որ Հայաստանի կողմից տրվող ճանապարհորդական փաստաթղթերը լինեն առավել պաշտպանված կեղծումներից և ամբողջությամբ համապատասխանեն ICAO-ի սահմանած միջազգային ստանդարտներին։

«Ինչպես տեսնում եք, ICAO-ի չափանիշներին չհամապատասխանող անձնագրերը շրջանառությունից փուլային եղանակով են դուրս գալու։ Մենք չենք ընտրել կոշտ կամ քաղաքացիների համար անհարմար լուծումներ»,- ասել է Արփինե Սարգսյանը։

Թեև հին անձնագրերի շրջանառությունից ամբողջական դուրսբերման վերջնաժամկետ այս պահին սահմանված չէ, նախարարն ընդգծել է, որ միջազգայնորեն ընդունված ստանդարտի համաձայն՝ ի վերջո Հայաստանում շրջանառության մեջ կմնան միայն միջազգային չափանիշներին համապատասխանող անձնագրերը։

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել այստեղ։

Վերը ներկայացված հոդվածը հեղինակվել է Civilnet.am լրագրող Արշալույս Մղդեսյանի կողմից՝ Հանրային լրագրության ակումբ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ իրականացվող «ԵՄ–Հայաստան ռազմավարական գործընկերություն և վիզաների ազատականացման երկխոսություն» ծրագրի շրջանակում։

Նշենք, որ Արշալույս Մղդեսյանը ս/թ մարտի 26-27-ին, Աղվերանում մասնակցել է ծրագրի համանուն խորագրով երկօրյա սեմինարին՝ որի շրջանակներում Հայաստանի ԶԼՄ-ի 11 ներկայացուցիչներ հանդիպեցին ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի, ԵՄ անդամ պետությունների դեսպանների, հյուպատոսների և ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար ԵՄ–Հայաստան համագործակցության ընթացքը, ներառյալ՝ վիզաներին առնչվող հարցեր: 

Կիսվել :