Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Ի՞նչ է նշանակում վիզաների ազատականացումը Հայաստանի համար․ պարզաբանումներ՝ գործընթացում

Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերություններում նոր կարևոր փուլ է սկսվել։ Խոսքը վիզաների ազատականացման գործընթացի մասին է, որն ապագայում կարող է հնարավորություն տալ Հայաստանի քաղաքացիներին առանց վիզայի մեկնել Շենգենյան գոտու երկրներ։

2024 թվականի սեպտեմբերին Երևանում պաշտոնապես մեկնարկեց այս հարցի շուրջ Հայաստան-ԵՄ երկխոսությունը, իսկ 2025 թվականին հայկական կողմին փոխանցվեց հատուկ գործողությունների ծրագիր, որտեղ նշված է՝ ինչ փոփոխություններ պետք է իրականացնի Հայաստանը, որպեսզի հասնի այդ նպատակին։

Բայց ի՞նչ է իրականում նշանակում վիզաների ազատականացումը, և ինչպե՞ս այն կարող է ազդել մարդկանց կյանքի վրա։

Ամբողջական նյութը կարդացեք այստեղ։

Վերը ներկայացված հոդվածը հեղինակվել է Փաստերի ստուգման հարթակի լրագրող Արեն Նահապետյանի կողմից՝ Հանրային լրագրության ակումբ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ իրականացվող «ԵՄ–Հայաստան ռազմավարական գործընկերություն և վիզաների ազատականացման երկխոսություն» ծրագրի շրջանակում։

Նշենք, որ Արեն Նահապետյանը ս/թ մարտի 26-27-ին, Աղվերանում մասնակցել է ծրագրի համանուն խորագրով երկօրյա սեմինարին՝ որի շրջանակներում Հայաստանի ԶԼՄ-ի 11 ներկայացուցիչներ հանդիպեցին ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի, ԵՄ անդամ պետությունների դեսպանների, հյուպատոսների և ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար ԵՄ–Հայաստան համագործակցության ընթացքը, ներառյալ՝ վիզաներին առնչվող հարցեր: 

Հիշեցնենք, որ  Արեն Նահապետյանը՝ թեմայի շուրջ հանրությանը պարզ և մատչելի տեղեկատվության ներկայացման նպատակով, զրուցել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։

Տեսանյությում նախարարը համառոտ ներկայացնում է գործընթացի նպատակը,  ընթացքը և ակնկալվող փոփոխությունները։

Կիսվել :