Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Ի՞նչ է վիզաների ազատականացումը․ ներկայացնում է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը

Հաճախ ժամանակի սղության և տեղեկատվության սակավության պատճառով, ՀՀ քաղաքացիները լիարժեք պատկերացում չեն կարողանում կազմել այն մասին, թե ի վերջո, ինչի՞ մասին է Հայաստան-ԵՄ երկխոսությունը և ի՞նչ է իրենից ներկայացնում վիզաների ազատականացման գործընթացը։

Փաստերի ստուգման հարթակի լրագրող Արեն Նահապետյանը՝ թեմայի շուրջ հանրությանը պարզ և մատչելի տեղեկատվության ներկայացման նպատակով, զրուցել էՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։

Տեսանյությում նախարարը համառոտ ներկայացնում է գործընթացի նպատակը,  ընթացքը և ակնկալվող փոփոխությունները։

Այս ձևաչափով տեսանյութին կհետևի ավելի ծավալուն հոդված ու տեսանյութ։ 

Հարցազրույցն անցկացվել է Հանրային լրագրության ակումբ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ իրականացվող «ԵՄ–Հայաստան ռազմավարական գործընկերություն և վիզաների ազատականացման երկխոսություն» ծրագրի շրջանակում։

Նշենք, որ Արեն Նահապետյանը ս/թ մարտի 26-27-ին, Աղվերանում մասնակցել է ծրագրի համանուն խորագրով երկօրյա սեմինարին՝ որի շրջանակներում Հայաստանի ԶԼՄ-ի 11 ներկայացուցիչներ հանդիպեցին ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի, ԵՄ անդամ պետությունների դեսպանների, հյուպատոսների և ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար ԵՄ–Հայաստան համագործակցության ընթացքը, ներառյալ՝ վիզաներին առնչվող հարցեր: 

Կիսվել :