Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Օրինական միգրացիայի դուռը կբացվի, երբ փակվեն անօրինական միգրացիայի դռները․Հայաստանը վիզաների ազատականացման ճանապարհին 

Նկարի աղբյուր՝ armradio.am․ 

Հայաստանը սկսել է բարեփոխումները՝ ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման վերջնական արդյունքին հասնելու համար։ Գնահատման առաջին զեկույցը արդեն փոխանցվել է Հայաստանին։ Մինչ պաշտոնական Երևանում բարեփոխումներ են սկսել, Հայաստանի քաղաքացիները սպասում են, թե երբ են առանց քաշքշուկների՝ Եվրոպա մեկնելու։ Իսկ եվրոպական երկրների անօրինական միգրատներն անհանգիստ են։ Նրանք չգիտեն՝ ինչ է լինելու իրենց։ Հայաստանի պաշտոնական հարթակներում գիտեն՝ ռեադմիսիա կամ վերադարձ Հայաստան։ Կարևոր է ընդգծել, որ վիզաների ազատականացումը վերաբերում է միայն տուրիստական նպատակով ԵՄ երկրներ մեկնելուն։

Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող-հաղորդավար Հասմիկ Դիլանյանը միգրացիայի և վիզաների ստացման խնդիրների շուրջ բազմաթիվ զրուցակիցներից քաղած տվյալները ներկայացնում է ռադիոհաղորդման ձևաչափով։

Ընթերցե՛ք նաև հոդվածը՝ այստեղ։

Վերը ներկայացված հոդվածը և ռադիոհաղորդումը հեղինակվել են Հանրային լրագրության ակումբ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ իրականացվող «ԵՄ–Հայաստան ռազմավարական գործընկերություն և վիզաների ազատականացման երկխոսություն» ծրագրի շրջանակում։

Նշենք, որ Հասմիկ Դիլանյանը ս/թ մարտի 26-27-ին, Աղվերանում մասնակցել է ծրագրի համանուն խորագրով երկօրյա սեմինարին՝ որի շրջանակներում Հայաստանի ԶԼՄ-ի 11 ներկայացուցիչներ հանդիպեցին ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի, ԵՄ անդամ պետությունների դեսպանների, հյուպատոսների և ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար ԵՄ–Հայաստան համագործակցության ընթացքը, ներառյալ՝ վիզաներին առնչվող հարցեր:

Կիսվել :