Որքանո՞վ է Հայաստանը մոտ առանց վիզա Եվրոպային։ Ե՞րբ հայաստանցիներն ազատորեն՝ առանց վարչարարության ու հերթերի կմեկնեն եվրոպական երկրներ։ Այս հարցերի պատասխանները հուզում են գրեթե յուրաքանչյուր հայաստանցու։ Եվ վիզաների ազատականացման գործընթացն ավելի է սրել սպասումը։
Shantnews-ի լրագրող Գոհար Սարգսյանի հեղինակած հոդվածում կգտնեք անդրադարձ հանրության շրջանում տարածված հիմնական միֆերին ու դրանց փաստարկված պատասխաններին, ինչպես նաև Վիզաների ազատականացման գործընթացի շուրջ զրույց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի և Հ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի հետ։
Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ։
Վերը ներկայացված հոդվածը հեղինակվել է Հանրային լրագրության ակումբ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ իրականացվող «ԵՄ–Հայաստան ռազմավարական գործընկերություն և վիզաների ազատականացման երկխոսություն» ծրագրի շրջանակում։
Նշենք, որ Գոհար Սարգսյանը ս/թ մարտի 26-27-ին, Աղվերանում մասնակցել է ծրագրի համանուն խորագրով երկօրյա սեմինարին՝ որի շրջանակներում Հայաստանի ԶԼՄ-ի 11 ներկայացուցիչներ հանդիպեցին ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի, ԵՄ անդամ պետությունների դեսպանների, հյուպատոսների և ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար ԵՄ–Հայաստան համագործակցության ընթացքը, ներառյալ՝ վիզաներին առնչվող հարցեր:
