COVID-19. Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն

Հանրային լրագրության ակումբը մեկնարկել է «Տեխնիկայի վերազինման՝ թվայնացման դրամաշնորհային ծրագիր»-ը, որն իրականացվում է «COVID-19. Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շրջանակներում։
«COVID-19. Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն»-ը տարածաշրջանային ծրագիր է, որն իրականացվում է «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա»-յի ու Մարդու իրավունքների տուն Երևանի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, անկախ ակտիվիստներին և անկախ լրատվամիջոցներին՝ շարունակելու իրենց գործունեությունը COVID-19-ի համավարակի ընթացքում և դրանից հետո։
Նոր կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության հայտարարման պահից (13.03.2020) Հանրային լրագրության ակումբն առաջին կազմակերպություններից էր, որ նախաձեռնեց իր աշխատանքների իրականացումը` հեռավար (16.03.2020) սկզբունքով՝ կիրառելով տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները բնականոն աշխատանքը շարունակելու և այդ ամենին ի հավելում հանրային իրազեկումն ապահովելու նպատակով։ Այդ օրերին ՀԼԱ-ն իրականացրեց «COVID-19. Արագ արձագանքում» նախագիծը։
Այդ նպատակով ՀԼԱ-ն ձեռք է բերելու նոր տեխնիկա, առցանց ծրագրային արտոնագրեր, ծրագրային ապահովումներ, իրականացնելու է ուղիղ հեռարձակումների տեխնիկական վերազինում, ստանալու է տեխնիկական խորհրդատվություն և արագացնելու ու առավել ավտանգ է դարձնելու իր կողմից կառավարվող կայքերն ու սոցիալական ցանցերի էջերը։
Ծրագրի տևողությունը՝ 2021 հունվար – 2021 մայիս։
Նորություններ
-
Տրավմա և դիմացկունություն․ սեմինար լրագրողների համար
Գրանցվել՝ այստեղ։ Ի՞նչ է տրավման, ի՞նչ ազդեցություն ունի այն մարդկանց վրա։ Ինչպե՞ս էթիկապես գրագետ և հնարավորինս անվտանգ հաղորդակցվել խոցելի աղբյուրների հետ։ Ինչպե՞ս համայնքային, հավաքական տրավմայի մասին պատմելիս կողմնորոշվել և ճիշտ ընտրություն կատարել մարդկային պատմությունների միջև։ Ինքնախնամք՝ մինչ տրավմատիկ հանձարարությունների կատարումը․ ինչպե՞ս նախապատրաստվել։ Ինչպե՞ս առավել կարեկցող գործընկեր լինել։ Ինչպե՞ս հաղթահարել տրավմատիկ պատկերներն ու առցանց բռնությունը։ Կորոնավիրուսային
Փետրվարի 25, 2021 -
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցի ուղղությամբ նպատակաուղղված հարձակում երթի ժամանակ
24 փետրվարի, 2021թ․, Երևան Երեկ՝ փետրվարի 23-ին, Երևանում ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիային հաջորդած երթի ժամանակ նպատակաուղղված հարձակում է իրականացվել իրադարձությունները լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների վրա։ Նկատելով վերջիններիս, ցուցարարների մի խումբ վիրավորել և հայհոյել է նրանց, սպառնացել, որ ռադիոկայանը փակելու են։ Ապա այդ մարդիկ հարվածներ են հասցրել լրագրող Արտակ Խուլյանին ու օպերատոր Կարեն Չիլինգարյանին, վնասել
Փետրվարի 24, 2021 -
Մեդիագրագիտության և քննադատական մտածողության կարևորությունը
Որքա՞ն ժամանակ են իմ աշակերտներն ու երեխաները անցկացնում ամեն օր մեդիայի հետ։ Ո՞րն է նրանց և մեդիայի միջև եղած կապը։ Ի՞նչ է մեդիագրագիտությունը։ Ինչպե՞ս դառնալ ավելի մեդիագրագետ մեդիա սպառող և մեդիա ստեղծող։ Ինչպե՞ս երեխաներին սովորեցնել կանխամտածված և գրագետ ընտրություն կատարել մեդիաբովանդակության հսկայական հոսքի մեջ։ Մեր օրերում սրանք արդիական և հաճախ անհանգստացնող հարցեր են՝ ուսուցիչների, դասավանդողների
Փետրվարի 22, 2021 -
Առաջին օգնության դասընթաց՝ մեդիա աշխատողների համար
Գրանցվել՝ այստեղ։ Առաջին օգնության և դրա կարևորության մասին լսել ենք բոլորս, բայց արդյոք կարողանու՞մ ենք ճիշտ օգտագործել «ոսկե ժամն» ու ցուցաբերել այդ օգնությունը իրական կյանքում՝ արտակարգ իրավիճակներում։ Երբևէ փորձե՞լ ենք ստուգել մեր կարողությունները, երբևէ հաջողվե՞լ է գործնականում կիրառել դրանք և կյանքեր փրկել ։ Արտակարգ իրավիճակների ժամանակ դրսևորվող վարքը հնարավոր է մարզել։ Մենք կարո՛ղ ենք կյանքեր
Փետրվարի 19, 2021 -
ԶԼՄ-ների և ՔՀԿ-ների հայտարարությունը պետական և ՏԻՄ ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանելու վերաբերյալ
18 փետրվարի, 2021թ․, Երևան Երեկ՝ փետրվարի 17-ին, պաշտոնական «edraft.am» կայքում հանրային քննարկման է դրվել ՀՀ դատախազության մշակած և Արդարադատության նախարարության կողմից ներկայացված՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով նախատեսվում է պետական և տեղական մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանել 100 հազարից 500 հազար դրամի չափով: Իսկ եթե
Փետրվարի 18, 2021
Բաժանորդագրվել Մեդիա կենտրոնի հեռարձակումներին և նորություններին
Այլ նախագծեր
-
Հայաստանի երիտասարդների հզորացում
Հունվարի 26, 2021 -
Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն
Դեկտեմբերի 30, 2020