Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում

Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացրեց «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը մեկնարկել էր 2017թ․ դեկտեմբերին։

Ծրագրի ընդհանուր նպատակն էր նպաստել փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը` հանրային իրազեկման, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։

Ծրագրի խնդիրներն էին.

  • Ընդլայնել լրագրողների իրազեկվածությունը և զարգացնել փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման հմտություններ,
  • Բարելավել փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքի իրավիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի որակը։

Ծրագրի բաղադրիչներն էին՝

Լրագրողների կարողությունների զարգացում

Միջազգային դասընթացավարների կողմից իրականացվեցին վերապատրաստման դասընթացներ լրագրողների համար՝ փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական հետաքննությունների առանձնահատկությունների և մեթոդների մասին: Քաղաքացիական հասարակության, պետական համապատասխան կառույցների ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները հրավիրվեցին ներկայացնելու տեսակետերը, ինչպես նաև քննարկելու հնարավոր համագործակցության մեխանիզմներն ու մոտեցումները։ Ծրագրի շրջանակներում մշակվեց և առցանց հրապարակվեց ձեռնարկ, որը  պարունակում է դասընթացի մոդուլները և թեմային առնչվող այլ նյութեր։

Լրագրողական նյութեր

Դասընթացներին մասնակցած լրագրողների կողմից ստեղծվեցին համապարփակ լրագրողական նյութեր՝ օգտագործելով ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։ Ծրագիրը տրամադրեց տեխնիկական, մասնագիտական և ֆինանսական աջակցություն հետաքննական նյութեր պատրաստելու համար, որոնք հրապարակվեցին և տարածվեցին շահառուների ու հանրության շրջանում։

Մեդիա մրցույթ

Իրականացվեցին տարեկան մեդիա մրցույթներ` փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ՝ հանրության ուշադրությունը բարձրացված խնդիրների վրա սևեռելու, ինչպես նաև դրանց մասնագիտական, հետևողական լուսաբանումը խրախուսելու նպատակով։

Առցանց/Հեռուստահաղորդումներ

Պատրաստվեցին և հեռարձակվեցին հեռուստահաղորդումներ՝ փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ փորձագետների և անհատական պատմությունների հիման վրա։ Թեմաների ընտրությունը կատարվեց առկա զեկույցների, նյութերի, ինչպես նաև փորձագետների, ակտիվիստների, դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների հիման վրա։

Հանրային քննարկումներ

Երևանում և ՀՀ տարբեր մարզերում իրականացվեցին ուղիղ հեռարձակմամբ հանրային քննարկումներ՝ փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։

Նորություններ

  • Պատժիչ արդարադատությունը փոխարինել վերականգնողական արդարադատությամբ. Ջուրեմոնիայի մշտադիտարկման արդյունքները․ քննարկում

    Հայաստանում 2016-ից գործող Պրոբացիայի ծառայության նպատակն է պատժիչ արդարադատությունից  անցում կատարել վերականգնողական արդարադատության։ Ծառայության գործունեության հիմքում  հանցանք կատարած մարդու վերասոցիալականացումն  ու տուժող-մեղադրյալ երկխոսության, հաշտեցման խրախուսումն են: Մեդիա կենտրոնում անցկացված՝ «Պատժիչ արդարադատությունը փոխարինել վերականգնողական արդարադատությամբ. Ջուրեմոնիայի մշտադիտարկման արդյունքները» թեմայով քննարկումը նվիրված էր ոլորտի խնդիրների և դրանց լուծումների բարձրաձայնմանը։ Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող

    June 26, 2025
  • Հանրային լրագրության ակումբը միացել է Կանադա-Եվրասիա առևտրատնտեսական պալատին

    Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) ուրախությամբ տեղեկացնում է Կանադա-Եվրասիա առևտրատնտեսական պալատի (ԿԵԱՏՊ) անդամ դառնալու մասին։ ԿԵԱՏՊ-ն անկախ, ոչ պետական և շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն աջակցում է Կանադայի և եվրասիական երկրների միջև առևտրի, ներդրումների և համագործակցության զարգացմանը։ Այս համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի ՀԼԱ-ի համար՝ ներգրավվելու Կանադայում և Եվրասիայում գործող ավելի քան 100 ընկերությունների և անհատների լայն

    June 24, 2025
  • Ազատազրկվածներն ու արտաքին աշխարհը. ի՞նչ է թույլ տալիս օրենքը, և ի՞նչ է տեղի ունենում գործնականում․ քննարկում

    Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների՝ ընտանիքի և ընկերների հետ շփման հնարավորությունները սահմանափակ են ինչպես զանգերի քանակով, այնպես էլ այցելությունների հաճախականությամբ։ Թեև վերջին տարիներին փորձ է արվում վերափոխել համակարգը՝ ներդնելով տեսազանգեր ու բարելավելով կապի ձևերը, խնդիրները դեռ բազմաթիվ են։ Այս հարցը քննարկվել է Մեդիա կենտրոնում կազմակերպված՝ «Ազատազրկվածներն ու արտաքին աշխարհը. ի՞նչ է թույլ տալիս օրենքը, և ի՞նչ

    June 20, 2025
  • Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում. ի՞նչ է արձանագրել Ջուրեմոնիան․ քննարկում

    2022 թվականից գործում է  «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» նախագիծը: Վերջինիս դիտարկման տիրույթում են դատաիրավական, ոստիկանության, հակակոռուպցիոն, բանտային ու պրոբացիոն բարեփոխումները, ինչպես նաև մարդու իրավունքների ռազմավարությունը: Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների դիտարկում. ի՞նչ է արձանագրել Ջուրեմոնիան» թեմայով քննարկման ընթացքում մտահոգություններ են հնչել բարեփոխումների արդյունավետության վերաբերյալ: Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ

    June 19, 2025
  • Ազատազրկվածները ցանկանում են աշխատել. ո՞րն է համակարգի արձագանքը. քննարկում

    Աշխատանքային զբաղվածությունը՝ որպես վերասոցիալականացման հիմնասյուն, շարունակում է առանցքային դեր ունենալ քրեակատարողական համակարգում։ Սակայն, թե որքանով են ազատությունից զրկված անձինք իրապես ունենում աշխատելու և հմտություններ ձեռք բերելու հնարավորություն՝ մնում է քննարկման թեմա։ Թեմային անդրադարձ է կատարվել Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ընթացքում, որտեղ ոլորտի փորձագետները ներկայացրել են թե՛ ներկայիս վիճակը, թե՛ առկա մարտահրավերները։ Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական

    June 16, 2025

Բաժանորդագրվել Մեդիա կենտրոնի հեռարձակումներին և նորություններին

Այլ նախագծեր

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend