Հայտարարություններ

Տեղեկատվական հանդիպում Երևանում․ Hack2Check հեքըթոն 2024

«Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն»-ին ընդառաջ, Հանրային լրագրության ակումբը կազմակերպում է տեղեկատվական հանդիպում՝ հեքըթոնին մասնակցությամբ հետաքրքրված անձանց համար։

Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 26-ին, ժամը 17։00-18։00-ին՝ Լոֆթում (Երևան, Մոսկովյան 3)։

Տեղեկատվական հանդիպմանը կարող են մասնակցել ՏՏ ուղղվածությամբ ֆակուլտետների ուսանողներ, ստարտափերներ, ծրագրավորողներ, մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, լրագրողներ, մեդիագրագիտության փորձագետներ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ ՏՏ անվտանգության մասնագետներ, կրթության ոլորտի՝ մեդիագրագիտության ուղղությամբ մասնագիտացած ներկայացուցիչներ։   

Տեղեկատվական հանդիպմանը կներկայացվեն հեքըթոնին դիմելու մանրամասները, կքննարկվեն Հայաստանում մեդիագրագիտության մարտահրավերները, մասնակիցները հնարավորություն կունենան հարցեր ուղղել կազմակերպիչներին։ Բանախոսները կպատմեն փաստերի ստուգմանն ու մեդիագրագիտությանն ուղղված հայաստանյան բոլոր հարթակների ու գործիքների մասին, որպեսզի հեքըթոնի դիմորդներն իրենց գաղափարները ներկայացնելիս խուսափեն կրկնությունից։

Տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու համար պետք է մինչև ապրիլի 25-ը գրանցվել այստեղ։

Բաց մի թողեք հեքըթոնի մասին «առաջին ձեռքից» տեղեկություններ ստանալու հնարավորությունը։

Ուշադրություն Հանդիպման ավարտին մասնակիցներին կներկայացվեն Հանրային լրագրության ակումբի խաղերը՝ «Մեդիագիտակ» և «Իրավունք»։

——————————

Հեքըթոնը տեղի է ունենալու 2024 թ մայիսի 25-26-ին՝ ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակում։

Հեքըթոնի լավագույն 3 գաղափարների հեղինակներին շնորհվելու է ընդհանուր 13,200 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` դրանք իրականացնելու համար։  

Տեղեկատվական հանդիպումը կանցկացվի «Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն»-ի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ (ՀԲԸՄ)։

Այս նախաձեռնությանը միացել են նաև մեր գործընկեր կառույցները՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն իր Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններով, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։

Հեքըթոնի բոլոր մանրամասները հասանելի են մեր կայքում և ֆեյսբուքյան էջում։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend