«Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագիծ

ՏՀՏ ոլորտը ներկայացնող ավելի քան 20 ուսանող և երիտասարդ ձեռներեց Հայաստանից և Թուրքիայից մասնակցեցին Անկարայում տեղի ունեցած «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագծին:

Նախագծի առաջին փուլում (հոկտեմբեր-նոյեմբեր) Հայաստանում  և Թուրքիայում բաց մրցույթի միջոցով ընտրվեցին ուսանողներ և սթարթափ ներկայացուցիչներ՝ Անկարայում  աքսելերացիոն ծրագրին մասնակցելու համար:

2015 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Անկարայում անցկացվեց քառօրյա դասընթաց, որը մասնակիցներին հնարավորություն տվեց ծանոթանալ տեխնոլոգիայի կիրառմամբ նորարարական գաղափարներ առաջարկելու և իրականացնելու հիմնական փուլերին: Դասընթացի յուրաքանչյուր օրը նվիրված էր մեկ փուլի, այն է՝  Գաղափարի օր, Տեխնոլոգիական լուծման օր,  Խթանման օր և Կապերի հաստատման օր, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ճանաչողական այցելություններով լինել Անկարայի ՏՀՏ ոլորտի առաջատար կենտրոններում, կազմակերպություններում, կրթական հաստատություններում:

Դասընթացին հաջորդող փուլում ամենահետաքրքրված և ակտիվ թիմերը/անհատ մասնակիցները  հնարավորություն ունեցան լրամշակել իրենց գաղափարները մեկամսյա առցանց մենթորային խորհրդատվության միջոցով և այնուհետև դրանք ներկայացրեցին փորձագետներին՝ այդպիսով ձեռք բերելով նաև  սթարթափ գաղափարի ներկայացման (փիթչի) հմտություններ:

Նախագիծն իրականացրեցին Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ)՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ: Աքսելերացիոն դասընթացն անցկացվեց թուրքական  Viveka ինկուբացիոն կենտրոնի կողմից: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամըԻնֆորմացիան տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և Բեթ Քընսթրաքթը աջակցեցին նախագծի աշխատանքներին Հայաստանում:

Նախագիծը հանդիսանում էր  2015թ.-ի փետրվար-մայիս ամիսներին հաջողությամբ իրականացրած Հայաստան-Թուրքիա «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծի շարունակություն, որի շրջանակներում երկու երկրներից 6 սթարթափ թիմեր մասնակցեցին աքսելերացիոն ծրագրի Հայաստանում՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում:  Այս նախագիծը համաֆինանսավորվում էր  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Եվրոպական միության կողմից:

Հանրային լրագրության ակումբ             

Հանրային լրագրության ակումբը` ՀԼԱ-ն ստեղծվել է 2011-ի մարտին: Մենք` մի խումբ լրագրողներ ու լրագրության, սոցիալական մեդիայի սիրահարներ ենք եւ նոր տեխնոլոգիաների ու մեդիա ոլորտների համագործակցության ջատագովներ: ՀԼԱ  առաքելությունն է խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը Հայաստանում`զարգացնելով մասնակցային եւ հանրային թղթակցությունը, քաղաքացիական թղթակիցներին եւ պրոֆեսիոնալ լրագրողներին, լրատվամիջոցներին ու սոցիալական մեդիայի մասնագետներին, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հասարակական այլ ոլորտների մասնագետներին կապող համագործակցության գրավիչ, աշխատանքային կամուրջներ ստեղծելով: Վերջին 3 տարիների ընթացքում ՀԼԱ-ին հաջողվել է ձևավորել ոլորտի առաջատարի համբավ` հաջողությամբ իրականացնելով մի քանի նորարար ու համարձակ նախագծեր, այդ թվում է mynews.am հանրային թղթակցության հարթակը եւ ՀԼԱ կողմից Հայաստանում նախաձեռնած Հեքըթոն{ՅԱՆ} նորար գաղափարների մրցույթը:

Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ)

Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ) անկողմնակալ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տեղակայված է Անկարայում (Թուրքիա): ՏԵՊԱՎ-ը հիմնադրվել է 2004 թվականին` որպես անկախ գիտահետազոտական ինստիտուտ, և հանդիսանում է տնտեսական քաղաքականություն մշակող Թուրքիայի ամեմախոշոր հաստատությունը, որտեղ աշխատում են տաղանդավոր գիտաշխատողներ և փորձագետներ: ՏԵՊԱՎ-ի առաքելությունն է մշակել Թուրքիայի և շրջակա տարածաշրջանի հանրային և մասնավոր հատվածների զարգացմանը նպաստող նորարար քաղաքականության ռազմավարություններ: ՏԵՊԱՎ-ի գործունեության նպատակն է  մրցակցային գործարար միջավայրի ամրապնդումը, Թուրքայում և շրջական տարածաշրջանում տարածաշրջանային զարգացման բարելավումը, ինչպես նաև աջակցությունը միջազգային տնտեսական ինտեգրմանը:

Նորություններ

  • «ԱՆԻՖ-ում կատարվածը բյուջեի, հարկատուների փողերի մսխում էր». Վարուժան Հոկտանյան

    «Ենթադրում եմ, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը համահունչ է վարչապետի վերջին հայտարարությանը, թե չպետք է լինել արյունարբու, պետք է օրենքով գործել»,- «Ա1+»-ի եթերում Հանրային լրագրության ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով օրենքը սահմանադրական ճանաչելու մասին ՍԴ-ի որոշմանը։ Վարուժան Հոկտանյանը համոզված է,

    April 18, 2025
  • «Ոստիկանության 2020-2022 թթ․ բարեփոխումների ռազմավարության իրականացումը գնահատում եմ անբավարար»․ Արթուր Սաքունց

    «Ի տարբերություն նախորդի՝ նոր ռազմավարության մշակման մեջ քաղաքացիական հասարակության մասնակցությունը եղել է անմիջական և էական։ Բայց հիմա ակնկալում ենք, որ ընդունված փաստաթուղթը իրականություն դառնա»,- «Ա1+»-ի ուղիղ եթերում Հանրային լրագրության ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Ոստիկանության 2024-2026 թթ․ բարեփոխումների ռազմավարությանը։ Արթուր Սաքունցն անբավարար գնահատեց Ոստիկանության 2020-2022 թթ․

    April 4, 2025
  • «Գյումրիում մենք տեսանք, որ նորից գլուխ են բարձրացնում «տակից» տեղի ունեցող գործընթացները»․ Դանիել Իոաննիսյան

    «Ընտրությունների վրա ազդող մի քանի բաղադրիչ կա՝ վարչական ռեսուրս, ընտրակաշառք կամ ընտրակաշառքին նմանվող գործողություններ, կրիմինալ կապերի օգտագործում և մեծ բիզնեսի ազդեցություն։ Գյումրիի ավագանու ընտրություններին մեծ բիզնեսի ազդեցություն չենք տեսել, բայց մյուս երեք դրսևորումները տեսել ենք։ Ես չեմ կարող գնահատել, թե դրանք ինչքան են ազդել, բայց չեմ կարող չասել, որ չեն ազդել ընտրողների կամարտահայտման վրա»,- «Ա1+»-ի

    April 4, 2025
  • Ընտրովի արդարադատությանը նվիրված ֆիլմի ցուցադրություն և քննարկում՝ Արմավիրում

    Գրանցվել այստեղ մինչև ապրիլի 9-ը Ապրիլի 11-ին, ժամը 12։00-ին, Արմավիրի «Նուկ» քաղաքացիական ակումբ-թեյարանում (Սայաթ-Նովա 122) տեղի կունենա «Համախոհներին՝ ամեն ինչ, հակառակորդներին՝ օրենքներ» ֆիլմի ցուցադրությունը և քննարկում, որի ընթացքում որպես բանախոս հանդես կգա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը։ Հանրային լրագրության ակումբը սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու այս միջոցառմանը։ Ֆիլմը նվիրված է

    April 3, 2025
  • Lրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում ՊՊԾ աշխատակիցների անհամաչափ գործողությունների առնչությամբ

    Մարտի 26-ին, Ազգային ժողովում, երբ պետք է սկսվեր Խորհրդարան-Կառավարություն հարցուպատասխանը, ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներն իրենց օթյակից փորձել են ակցիա իրականացնել՝ պարզելով պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պատկերով և «Ասա կներես», «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր» գրություններով պաստառ, ինչը կոպտորեն կանխվել է Պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից։ Ըստ էության, սա օրեր առաջ Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է, երբ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը

    March 28, 2025

Բաժանորդագրվել Մեդիա կենտրոնի հեռարձակումներին և նորություններին

Այլ նախագծեր

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend